Հայաստանը դադար է վերցնում. ի՞նչ շարունակություն կունենա «սառեցումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Kommersant.ru-ն «Հայաստանը դադար է վերցնում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը ժամանակավորապես սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով, իր երկրի հետ կապված այդ պայմանագիրը կյանքի չի կոչվել հատկապես 2021-2022 թվականներին, երբ վերսկսվել են մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Ինչպես ընդգծել է Փաշինյանը, Երևանը չէր կարող անտեսել նման հարցը: Ի՞նչ է նշանակում նման քայլը, և ինչպե՞ս դա կազդի տարածաշրջանի իրավիճակի վրա։

Հայաստանում kommersant.ru-ի սեփական թղթակից Արշալույս Մղդեսյանի կարծիքով, ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումն ուղղակիորեն կապված է Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների հետ, բացի դա, վարչապետն ասել է այն, ինչ իրականում կա, պարզապես առաջին անգամ ուղղակի հստակ ուրվագծել ու ձևակերպել է իրավիճակը։ «Բելառուսից ու Ղազախստանից սպասելիքներ չեն եղել ու չկան։ ՀԱՊԿ-ը անվտանգության ոլորտում հենց Ռուսաստանի հետ միջազգային համագործակցության ձևաչափ է, և դա ընկալվում է այնպես, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, քանի որ Մոսկվան է ապահովում իր անվտանգությունը։ Բայց 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած որոշակի իրադարձություններից հետո հայ հասարակության մեջ Ռուսաստանի հեղինակությունը ընկավ։

Հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնության՝ որպես դաշնակից պետության աջակցության վարկանիշը մեծապես տուժել է։ Օրինակ՝ եթե ութ-ինը տարի առաջ Հայաստանի բնակչության մոտ 80-90 տոկոսն էր Ռուսաստանը համարում բարեկամ, դաշնակից երկիր, ապա մեկ տարի առաջ անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ աջակցության վարկանիշը իջել է, եթե չեմ սխալվում, 50 տոկոսից էլ քիչ»,- ասել է Մղդեսյանը: 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները չեն եկել։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դա բացատրել է իր դժկամությամբ՝ «միանալ այն տրամաբանությանը, ըստ որի, կասկածի տակ է դրվում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Ավելին, մայիսին կառավարության ղեկավարը խոստովանել էր, որ Երևանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, բայց դրանից կես տարի անց շեշտել, որ դրա համար ինքը հող չի նախապատրաստում։

«Հայաստանի ղեկավարությանը ձեռնտու չէ ամբողջությամբ լքել ասոցիացիան,- նշել է Երևանի Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը,- նրանց համար ամենակարևորը անձնական իշխանության պահպանման խնդիրն է, նրանք փորձում են կտրուկ քայլեր չձեռնարկել, որպեսզի ինչ-որ նոր սրացման դեպքում, եթե Ռուսաստանը չօգնի, ոտքի կանգնեն ու հասարակությանն ասեն, որ ՀԱՊԿ-ն ամեն դեպքում մեզ օգտակար չէ, ուրեմն, եկեք դրանից դուրս գանք, մեզ կօգնի Արևմուտքը։ Իսկ եթե հենց հիմա Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, և ինչ-որ սրացում տեղի ունենա, իսկ դա, շատ փորձագետների կարծիքով, հնարավոր է, քանի որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կնախաձեռնի սրացման նոր ալիք, ապա շատ դժվար կլինի հասարակությանը բացատրել, թե ինչու էին իրենք որոշել գնալ նման քայլի: Իսկ այս վիճակում սրացումից հետո, որի դեպքում Ռուսաստանը դժվար թե լուրջ ռազմական օգնություն ցույց տա, Փաշինյանի ձեռքերը լիովին ազատ կլինեն, և նա վստահ կլինի, որ կազմակերպությունից դուրս գալն իր համար լուրջ ներքին քաղաքական խնդիրներ չի առաջացնի»։

Այս ամենի ֆոնին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն է Երևանում հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասել, որ հանրապետությունը իր գործընկերոջը կտրամադրի ՀՕՊ հրթիռներ, եթե դրանք իրենց անհրաժեշտ լինեն։ «Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա դա դժվար թե սրի իրավիճակը տարածաշրջանում,- կարծում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը,- դեռ իրավական քայլեր չեն ձեռնարկվել։

Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, պարզապես հաստատում է, որ ներկայում չի մասնակցում ՀԱՊԿ-ի գործերին։ Հեռավորություն պահպանելն արդեն տեղի է ունեցել: Հաջորդ փուլում տեղի կունենա երկրի խորհրդարանի կողմից ՀԱՊԿ պայմանագրի կասեցումը, կամ էլ ՀԱՊԿ-ից վերջնական դուրս գալը։ Բայց, բացի այդ ձևաչափից, կա նաև երկկողմ ռուս-հայկական պայմանագիր, որը վերաբերում է անվտանգությանը։

Երկրորդ հերթին՝ տարածաշրջանում բավականին շատ ազդեցիկ ուժեր կան, որոնք շահագրգռված են ներկայիս հաստատված ստատուս քվոյի պահպանմամբ։ Բացի Ռուսաստանից, դա, օրինակ՝ Իրանն է։ Այսինքն, տարածաշրջանում անհապաղ պատերազմ չի լինի, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿից։ Ընդ որում, սրացման հավանականությունն ավելի քիչ կապ ունի այն բանի հետ, թե ինչ կանի Երևանը, և ավելի շատ կապված է այն բանի հետ, թե որքանով է հեշտ հաղթանակի ոգևորությունն ու ակնկալիքները պտտել Բաքվի իշխող շրջանակների գլուխները»:

Ռուսական իշխանությունները սկսել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այս վերջին հայտարարությունը: Երևանը Մոսկվային դեռ պաշտոնապես չի տեղեկացրել ՀԱՊԿում աշխատանքի սառեցման մասին, և Կրեմլը կսպասի պարզաբանման, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իսկ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ենթադրել է, որ Հայաստանի մասնակցության կասեցումն այդ ասոցիացիային կարող է ժամանակավոր և անհրաժեշտ լինել «որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստացնելու համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը Խոշոր վթար՝ Երևանում ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Մեկնարկել է ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը Սպերցյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ Էրդողան Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & Endocrinology Քիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումը Վրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառով Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
Ամենաընթերցվածները