Թուրքիայի երկդիմիությունը աշխարհաքաղաքական խճանկարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուտով կլրանա Ուկրաինայի պատերազմի երկրորդ տարին, սակայն դեռ հստակ չէ, թե իրադարձություններն ինչ ուղղությամբ կզարգանան։ Ներկա պահին Ուկրաինայի հակահարձակման մասին ուղղակի խոսք լինել չի կարող, քանի որ ուկրաինական կողմն անցել է պաշտպանության, որպեսզի ռուսական զինված ուժերը նոր առաջխաղացում չապահովեն։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմն ամրացնում է պաշտպանությունը այն տարածքներում, որոնք գրավել է Ուկրաինայից։ Եվ, մեծ հաշվով, հակամարտության հետագա ընթացքը կախված է նրանից, թե առաջին հերթին ԱՄՆ-ը, ապա նաև եվրոպական երկրներն ինչ չափի ռազմական օգնություն կտրամադրեն Ուկրաինային։ Բայց ԱՄՆ-ում հանրապետականները, որոնք մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, դեռևս հակված չեն համաձայնություն տալ Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում՝ պահանջելով, որ ներկա վարչակարգն առաջին հերթին լուծի իրենց երկիր մուտք գործող անօրինական միգրանտների խնդիրը։ Ու այս պայմաններում Եվրոպայում սկսել են գիտակցել, որ պետք չէ միշտ հույսը դնել նրա վրա, որ ԱՄՆ-ը կապահովի իրենց անվտանգությունը։

Դրանով է պայմանավորված, որ եվրոպական մի շարք երկրներ կտրուկ ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։ Մայրցամաքային Եվրոպայում ձևավորվում է Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան անվտանգային եռյակը։ Միաժամանակ ակտիվանում են քննարկումներն այն մասին, որ Ուկրաինայի հակամարտությունն, ի վերջո, «պայմանավորվելով» է հնարավոր լինելու ավարտել, ուստի հարկավոր է սկսել բանակցությունները, ոչ թե շարունակել ռազմական գործողությունները, ինչի արդյունքում էլի տասնյակ հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց կյանքը։ Բայց հետաքրքիր է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում միջնորդի դեր է փորձում ստանձնել Թուրքիան է, քանի որ պահպանում է իր կապերը թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի հետ։ Թուրքիայի միջնորդությամբ էր, որ կայացավ հացահատիկային գործարքը, ու հացահատիկով բեռնված ուկրաինական նավերը դուրս եկան Սև ծով։ Այդ գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարում է, որ Էրդողանը միակ առաջնորդն է, որը կարող է Պուտինին վերադարձնել Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիր։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան Ուկրաինայում ընթացող պատերազմից մեծ դիվիդենտներ է շահում։ Լինելով Արևմուտքի ռազմաքաղաքական դաշնակիցը ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Անկարան շարունակում է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ։ Այն պայմաններում, երբ Արևմուտքում Պուտինին չեն ընդունում, մոտակա շրջանում սպասվում է Պուտինի այցն Անկարա։ Մոսկվայի հետ Անկարայի համագործակցությունն այն աստիճանի է հասել, որ քննարկումների սեղանին է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, իսկ գազի մատակարարումը հիմնականում պետք է ապահովի ռուսական կողմը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան, ընդհանուր առմամբ, չի միացել արևմտյան պատժամիջոցներին, շարունակում է ամբողջ թափով փոխգործակցել Արևմուտքի հետ ու նոր արևմտյան սպառազինություններ ստանալ։

Թուրքիան ձգտում է իր հարաբերությունները կարգավորել նաև այն արաբական պետությունների հետ, որոնց հետ նախկինում լարված հարաբերություններ ուներ։ Իսկ այս հարցում Անկարան օգտագործում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Էրդողանը հանդես է գալիս պաղեստինցի ժողովրդի պաշտպանության դիրքերից ու դրա հիմքի վրա պայմաններ է ստեղծում արաբական երկրներին իր կողմը գրավելու համար։ Այդպիսով Թուրքիան ցանկանում է նաև Պարսից ծոցի արաբական երկրներից՝ մասնավորապես Քաթարից, Սաուդյան Արաբիայից ու ԱՄԷից ներդրումներ բերել։

Իսկ վերջերս էլ Էրդողանը շրջադարձային այց կատարեց Եգիպտոս, որի ընթացքում կողմերը ստորագրեցին երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստերի կարգավորման համատեղ հռչակագիր։ Հանդիպման ժամանակ խոսք եղավ նաև այն մասին, որ Թուրքիան կհամագործակցի Եգիպտոսի հետ Գազայի հատվածի վերակառուցման հարցում։ Բայց, չնայած Էրդողանի հակաիսրայելական քարոզչությանը, Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթը մատակարարվում է դեպի Իսրայել։ Փաստացի, Անկարան երկդիմի խաղ է վարում՝ օգտվելով բոլոր կոնֆլիկտներից։ Մյուս կողմից էլ՝ Անկարան առաջ է մղում համաթուրքական կամ պանթուրքական օրակարգը։ Դրանով է պայմանավորված, որ Թուրքիայից Ադրբեջանին աջակցելու մասին անընդմեջ հայտարարություններ են հնչում։

Թյուրքալեզու աշխարհի միավորման միջոցով Թուրքիան փորձում է դառնալ աշխարհաքաղաքական խոշոր խաղացող, բայց դրա համար Անկարային նախևառաջ անհրաժեշտ է կյանքի կոչել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պլանը։ Ու այդ ճանապարհին թուրք-ադրբեջանական տանդեմին անհրաժեշտ է «լեզու գտնել» Հայաստանի, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունների հետ: Հասկանալի է, որ իր պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու արդյունքում Թուրքիան ավելի է հզորանալու՝ նոր գլխացավանք դառնալով Արևմուտքի ու հատկապես Եվրոպայի համար, բայց Եվրոպայում դեռևս ամբողջ խորությամբ չեն գիտակցում թուրքական վտանգի աստիճանը։ Եվրոպայից ուղերձներ են հնչում, որ իրենք դեմ են Ադրբեջանի ռազմական ագրեսիային ու «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, բայց թողնում են, որ մի շարք եվրոպական երկրներից՝ մասնավորապես Սերբիայից ու Բուլղարիայից Ադրբեջանը սպառազինություններ ներկրի։ Այսինքն, եվրոպական պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն ընդամենը դեկլարատիվ բնույթ են կրում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները