Ինչո՞ւ է Ալիևն ավելի ու ավելի սանձարձակ դառնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը երբեք կառուցողական տրամադրված չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հիմա՝ առավել ևս: Բաքուն ինչքան շատ զիջումներ է ստանում, այնքան շատ է զիջումներ ցանկանում։ Ավելի ճիշտ՝ պահանջում Փաշինյանից: Ադրբեջանի ճնշման քաղաքականությունն արտահայտվում է պատերազմական հռետորաբանությամբ և սահմանային էսկալացիայով։ Եվ ահա, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը վերջապես արձանագրել է, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքով, Ադրբեջանը վարում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությունը։ Ադրբեջանի հետ կապված այս դիտարկման հարցում տարակուսանք լինել չի կարող, պետք է ընդունել, որ Փաշինյանն իր դիտարկումներում լիովին իրավացի է։

Ալիևը գնալով ավելի է լկտիանում, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը սադրանքներ է իրականացնում և դրանցում հայկական կողմին է մեղադրում։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանն անգամ հումանիտար խնդիրներում կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերում։ Բաքուն մինչև հիմա ոչ միայն չի հանձնել բոլոր գերիներին, այլև նրանց որպես սակարկությունների առարկա է օգտագործում հայկական կողմից ընթացիկ զիջումներ կորզելու նպատակով։ Սա նույնիսկ զարմանալի չէ. չէ՞ որ գործ ունենք ալիևյան հանցավոր բռնապետական վարչակազմի հետ, որի համար միջազգային իրավունքի նորմերի խախտումն ու պատերազմական հանցագործությունները սովորական երևույթ են։ Ու այս ամենն Ալիևը չի էլ թաքցնում՝ նշելով, որ ներկա փուլում միջազգային իրավունքը չի գործում և առաջին պլան է մղվել ուժի գործոնը։

Կրկնենք, այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, բացարձակ ճշմարտություն է: Սակայն այստեղ այլ հարցեր են առաջ գալիս: Նախ՝ այդ ի՞նչ հրաշքով հանկարծ Փաշինյանը «հասկացավ», որ Ալիևը հետզհետե ավելի սանձարձակ է դառնում, որ առաջնորդվում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությամբ, այսինքն՝ «հասկացավ» այն, ինչ արդեն երեք տարուց ավելի է, ինչ ընդդիմադիր գործիչները, վերլուծաբաններն ու փորձագետները զգուշացնում են, ասում, Ալիևն աստիճանաբար ավելի սանձարձակ է դառնալու, և ինչքան Փաշինյանը շատ զիջի, այնքան ավելի շատ պահանջներ է ներկայացնելու։ Այնինչ, մինչ Ադրբեջանը շարունակում էր իր ավանդական հարկադրման քաղաքականությունը, այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր «խաղաղության խաչմերուկի» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելով:

Այ, այստեղ էլ առաջ է գալիս հաջորդ հարցը՝ իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևն այդքան լկտիանա։ Այսպես կոչված՝ «միջազգային հանրության» գործոնն, իհարկե, շատ մեծ է: Այն, որ գազային բազմակի ստանդարտները վաղուց դարձել են Արևմուտքի, մասնավորաբար Եվրոպայի գործունեության կրեդոն, նորություն չէ: Դրա համար էլ նրանք հիմա քաղում են իրենց ցանածի պտուղները, քանի որ Ալիևը ոչ միայն իրեն անպատիժ է համարում, նաև հոխորտում է Արևմուտքի դեմ: Սակայն ալիևյան սանձարձակությանը ոչ պակաս նպաստել է հենց Նիկոլ Փաշինյանն իր՝ խաղաղություն մուրալու քաղաքականությամբ և անընդհատ զիջելու պատրաստակամությամբ, Ալիևին որևէ կերպ չհակադարձելու մոտեցմամբ: Թե ինչու և ինչպես եղավ, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց պատասխանել Ալիևին, այլ խոսակցության թեմա է: Սակայն ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք:

Նախ՝ իր մամուլի խոսնակի միջոցով, ապա նաև հենց ինքը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին»: Սակայն այստեղ էլ գործ ունենք վերը ասվածի հետ: Իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևը խառնվի Հայաստանի ներքին գործերին: Իհարկե, նույն Փաշինյանը: Ալիևը առաջին անգամ չէ խոսում Հայաստանի Սահմանադրության և այլ օրենքների փոփոխության անհրաժեշտության մասին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում: Եվ խնդրեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել էր նա։ Ավելին, հիմա կան տեղեկություններ, որ իշխանությունները ինտենսիվ պատրաստվում են հանրաքվեի: Բնականաբար, այս ամենն ավելի է բացում Ալիևի ախորժակը, որը պատրաստ է անընդհատ նոր պահանջներ դնել Հայաստանի առջև, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որը պարտվել է Ալիևին, որը պարտության խորհրդանիշ է: Վերջապես, այս ամենի մեջ կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ հանգամանք: Պատերազմից միայն երեք տարի հետո նման կտրուկ արձագանքն իր մեջ որոշակի մտահոգություն է պարունակում՝ հատկապես իրավիճակի սրման հեռանկարի հետ կապված։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»
Ամենաընթերցվածները