Բազմակողմ արտաքին քաղաքականության չօգտագործվող ներուժը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում մի շարք ուղղություններով ինչքան էլ պահպանվի Արևմուտքի հեգեմոնիան, միևնույնն է, աստիճանաբար անցում է կատարվում բազմաբևեռ աշխարհակարգին։ Այս պայմաններում աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնները ոչ միայն ավելի փոխկապակցված են դառնում միմյանց, այլև ժամանակի ընթացքում նոր ծանրության կենտրոններ են ի հայտ գալիս։ Ու քանի որ աշխարհն ավելի փոխկապակցված է դարձել, ապա այդ ուժերի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում նույնիսկ մեծ հեռավորություն ունեցող տարածաշրջաններում ծավալվող իրադարձությունները։ Օրինակ՝ Հնդկաստանին մեծապես հետաքրքիր են Հարավային Կովկասում զարգացումները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պակիստանն ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ու առաջ է տանում հակահնդկական օրակարգը, ապա Հնդկաստանն էլ նրանց Հարավային Կովկասում հակակշռելու նպատակով աջակցում է Հայաստանին ու զենք է մատակարարում։ Տարբեր տարածաշրջաններում ուժերի համակշիռը կարևոր է նաև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման տեսանկյունից։

Օրինակ՝ Չինաստանը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության իրագործման միջոցով ներթափանցում է տարբեր տարածաշրջաններ, այդ թվում՝ Աֆրիկա ու Լատինական Ամերիկա։ Ուստի, այս պայմաններում շատ է կարևորվում բազմակողմանի արտաքին քաղաքականությունը և համագործակցության խորացումը միաժամանակ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ։ Այս հարցում պետք է դուրս գալ այն կարծրատիպային մտածողությունից, որը ձևավորվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո: Առավել ճկուն գործելու անհրաժեշտությունը հատկապես հրատապ է Հայաստանի դեպքում։

Հայաստանի քաղաքականության մեջ ավելի շատ դրոշմված է Արևմուտք-Ռուսաստան արտաքին քաղաքական երկընտրանքը։ Այնինչ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է բալանս ապահովել՝ միաժամանակ չվատթարացնելով հարաբերությունները ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ։ Կամ Արևմուտքի հետ հարաբերությունները չխորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին և հակառակը։ Բայց միայն մեկ կողմին շատ հարելու քաղաքականության արդյունքում ՀՀ իշխանությունները մեծ հարված են հասցրել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, որի վերականգնման հարցը մնում է օրակարգային։ Մյուս կողմից էլ՝ լիովին իրացված չէ հարևան Իրանի հետ հարաբերությունների մեր ներուժը։ Իրանը Հայաստանի համար կարող է դառնալ Պարսից ծոց ու Հարավային Ասիա դուրս գալու ուղի, իսկ Հայաստանն Իրանի համար՝ Վրաստանով Սև ծով ու Եվրոպա դուրս գալու ճանապարհ։

Պատահական չէ, որ իրանական կողմը պարբերաբար հայտարարում է, թե իր համար անընդունելի է տարածաշրջանում սահմանների փոփոխությունը։ Իսկ Թեհրանի դիրքորոշումը չեն կարող հաշվի չառնել։ Անգամ ԱՄՆ-ն է ստիպված Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում հաշվի առնել իրանական գործոնը։ Մյուս խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է իր հարաբերությունները զարգացնի ասիական մյուս ծանրության կենտրոնների հետ։ Եվ առանցքային է հատկապես Պեկինի հեր հարաբերությունների խորացումը։ Չինաստանը տնտեսական ու տեխնոլոգիական ոլորտում ահռելի հաջողությունների է հասել՝ դառնալով, այսպես ասած, աշխարհի գործարանը։ Ուստի, Հայաստանին շատ հետաքրքիր կարող է լինել չինական փորձի փոխանցումը, ինչպես նաև չինական ներդրումների ծավալի ավելացումը մեր տնտեսության մեջ։ Բացի այդ, Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ծրագրերի իրականացումը մեծ առավելություններ կարող է տալ Հայաստանին։ Եվ Չինաստանից դեպի Եվրոպա ձգվող ճանապարհահատվածի մի ուղղությունն էլ կարող է անցնել Իրանով և Հայաստանով։ Բայց 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-չինական հարաբերություններում դրական առումով մեծ տեղաշարժեր չեն նկատվում։

Ավելին՝ մի շարք խոչընդոտներ ստեղծվեցին։ Օրինակ՝ Հայաստանը միացավ ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ ստեղծված կրոնի ազատության ալյանսին, որը ուղղված է Չինաստանի դեմ։ Մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական շախմատային տախտակում նկատելի է դառնում Հնդկաստանի վերելքը, քանի որ արդեն երկրորդ տարին է, որ այն դարձել է ամենամեծ տնտեսական աճ արձանագրող խոշոր տնտեսությունը։ Կապիտալը հոսում է դեպի հնդկական տնտեսություն, զարկ է տրվում հնդկական արտադրությանը։ Եվ փորձագետները կանխատեսում են, որ տարիների ընթացքում Հնդկաստանը դառնալու է աշխարհի երրորդ խոշոր տնտեսությունը։ Իսկ տնտեսական հզորությունն իր հետ բերելու է նաև ռազմական ու արտաքին քաղաքական պոտենցիալի ավելացում։

Հայ-հնդկական հարաբերությունները հիմնականում դիտվում են սպառազինությունների մատակարարման և դեպի Հայաստան հնդիկ աշխատողների կամ ուսանողների ներհոսքի տեսանկյունից։ Բայց երկու երկրների համագործակցությունը կարող էր ավելի խոր և ընդլայնված տեսք ունենալ՝ բազմաթիվ համատեղ իրագործվող նախագծերի տեսքով։ Մանավանդ Կարմիր ծովի առևտրային ճանապարհին նավերի վրա հարձակումների պարագայում Հնդկաստանի համար առավել կարևորություն է ձեռք բերել դեպի Եվրոպա այլընտրանքային ճանապարհների հնարավորությունների օգտագործումը։ Իսկ այս հարցում Նյու Դելիի շահերի տեսանկյունից առանցքային նշանակություն կարող է ձեռք բերել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը Հնդկաստանից ծովային ճանապարհով հասնում է դեպի Իրան, ապա՝ Իրանից շարունակվում դեպի Հայաստան, Վրաստան ու Եվրոպա։ Խնդիրն այն է, որ այս տարանցիկ ուղու վերաբերյալ անընդհատ քննարկումներ են տեղի ունենում, բայց այն այդպես էլ գործնական տեսք չի ստանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները