Ով գալիս է իշխանության, Սահմանադրություն է գրում, որ հետո պատասխանատվություն չկրեն. Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը պատասխանել է NEWS.am լրատվական գործակալության հարցերին։

Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով, ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում, ինչո՞ւ 2018թ. Հայաստանը հասավ այս կետին։

Մենք բոլորս 2018 թվականին հավատացինք, բայց այդ հավատը կարճ տևեց։ Ժողովուրդը 2018 թվականին դուրս եկավ պայքարի, և դրա արդյունքն այսօր բոլորս ենք տեսնում։ Փողոցից եկած մարդիկ դարձան երկրի ղեկավար, պաշտոններ բաժանեցին մարդկանց, որոնք չէին հասկանում այդ պաշտոնների էությունը։ Ցավալին այն է, որ Հայաստանում ով նստումէ ղեկավարի աթոռին, սկսում է Սահմանադրություն փոխել, այսպես կոչված «բարեփոխումներ» նախաձեռնել։ Նույնն էլ Պաշտպանության նախարարությունում, որտեղ ամեն եկող ռեֆորմներ է ձեռնարկում, բայց եղածը չեն ամրապնդում։

Խոսենք գործող իշխանությունների տարփողած սահմանադրական փոփոխությունների մասին։

Ով գալիս է իշխանության, Սահմանադրություն է գրում, այնպես, որ իրենք հետո պատասխանատվություն չկրեն։ Իսկ անունը դնում են ճանապարհ դեպի դեմոկրատիա: Նույն Չերչիլի խոսքերն ասեմ «դեմոկրատիան բերում են այն երկրներ, որոնք ուզում են բերել արտաքին կառավարման»։ Մեր երկիրը դրած է արտաքին կառավարման վրա, բայց մոռանում ենք, որ գնում ենք կործանման, մենք ոչինչ մեզ վրա չենք վերցնում։ Հայաստանը պետք է անցնի նախագահական կառավարման մոդելի:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանի իրողությունները, ո՞վ պիտի լինի Հայաստանի դաշնակիցը, ո՞ւմ հետ պիտի անվտանգային միջավայր ստեղծենք։

Մենք պետք է հասկանանք, թե մեր բարեկամները ովքեր են: Մեր մարտավարական բարեկամը Ռուսաստանն է, տարածաշրջանում մեր բարեկամը Իրանն է, մենք պետք է Իրանի հետ աշխատենք, պետք է Իրանի ու Ռուսաստանի հետ ունենանք ռազմական դաշինքներ։ Իրանին թողած՝ ընկել ենք օվկիանոսից այն կողմ։ Պետք է Ռուսաստանին համոզենք, որ միասին ստեղծենք «Ռուսաստան-Հայաստան-Իրան» անվտանգային բլոկ։ Այդ դեպքում մենք կլինենք անձեռնմխելի այդ տարածաշրջանում։

Ըստ Ձեզ, ինչո՞ւ է պետք անցնել կառավարման նախագահական մոդելի։

Պետք է լինի նախագահ, որին կընտրի ժողովուրդը ուղիղ ընտրություններով, ուղիղ քվեարկությամբ, ինչպես եղավ 90-ականներին։ Խորհրդային միությունից հետո այնքան ոգևորիչ էր մեզ համար, որ մենք պետք է գնայինք երկրի ղեկավար ընտրեինք։

Վարչապետական կառավարման մոդելն ինչո՞վ է վատ:

Այս համակարգը թույլ է տալիս վատին անվերջ վերարտադրվել, ինչպես 2021թ.։ Դեռ վարչապետի խորհրդական դառնալուց հետո եմ ասել, որ պետք է անցնել նախագահական մոդելի կառավարման։ Ինձ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, որ եթե լիներ նախագահական կառավարման համակարգ, ինքն ընտրվելու շանս չէր ունենա։ Թող լինի նախագահական երկիր, երբ որ ժողովուրդը կպահանջի ղեկավարի հրաժարականը, և կընտրի նորին:

Պարոն Կարապետյան, Հայաստանին այսօր պարտադրում են խաղաղության պայմանագիր, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։

Ադրբեջանը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանն ուզում է առանց միջնորդների պայմանավորվել: Կարող է լինել «շրջանակային» պայմանագիր, որը ոչինչ չի պարտադրելու ադրբեջանական կողմին։ Ցանկացած պատերազմ վերջանում է ինչ-որ բանակցություններով, այդ բանակցությունները երաշխավորելու համար էլ հարկավոր են միջնորդներ։

44-օրյա պատերազմում մեղադրում են Ռուսաստանին չաջակցելու համար:

Շատ բան չասեմ, որ չվնասեմ գործընթացներին։ Բայց եթե Ռուսաստանը չլիներ, 10 օրից ավել մենք չէինք դիմանա։ Այսօր Ռուսաստանի դեմ խոսելը բերեց նրան, որ տարածաշրջանում մենք մնացել ենք մենակ։ Մենք վտանգի տակ ենք, և մեր այսօրվա հիմնական հակառակորդը մեր ղեկավարությունն է, ցավոք սրտի։

Իշխանությունը շատ է գովերգում այլ երկրներից զենքի գնումները։ Որպես պաշտպանության նախկին նախարար, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Զենք-զինամթերք ենք ձեռք բերում, Ֆրանսիայից բերում են մեքենաներ, որոնցից ուկրաինացիները հրաժարվեցին։  Ֆրանսիայից ռադիոտեղորոշիչ կայաններ են գնում ՀՕՊ համակարգերի համար, բայց չեն ստանում հրթիռները նրանք դա Հայաստանին չեն վաճառում։ Այդ դեպքում այդ ռադիոտեղորոշիչ համակարգերն ո՞ւմ են պետք։ Այդ ռադիոլոկացիոն համակարգը թույլ է տալու ընդամենը, որ ՀՀ-ում համապատասխան մասնագետները տեսնեն օդից ինչպես են խոցում սեփական տարածքը: Ֆրանսիական համակարգը չի կարող աշխատել Հայաստանի արդեն իսկ գործող համակարգի հետ, համատեղել նունպես չի լինի: Գնացել ենք Հնդկաստանից հինգ միլիոն փամփուշտ են ձեռք բերել, իսկ մեր փամփուշտի գործարանն ի՞նչ եղավ։

Այսօրվա իրականության մեջ մենք ունե՞նք ռեալ հնարավորություններ ուժեր, այս ամենը փոխելու համար։

Բոլոր դեպքերում մենք շանս ունենք, այս իրավիճակից դուրս գալու և պահպանելու մեր երկրի պետականությունը, որ ապագայում կրկին տեսնենք հաղթանակներ։ Եթե այս ղեկավարությունը մնաց մենք ապագա չունենք։

Պարոն Կարապետյան և վերջին հարցը։ Ի՞նչ կասեք հայկական բանակի մասին:

Այս վերջին տարիներին Հայաստանի հետ տեղի ունեցող անընդհատ և շարունակական ոչ հաճելի իրադարձությունների, ես վստահ եմ հայկական բանակը կա և լինելու է, հայկական բանակը մնալու է մեր ազգի և երկրի հիմնական պաշտպանող ուժը։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը Խոշոր վթար՝ Երևանում ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Մեկնարկել է ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը Սպերցյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ Էրդողան Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & Endocrinology Քիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումը Վրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառով Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
Ամենաընթերցվածները