Ուրվական քաղաքը. որքանո՞վ է հավանական վերադարձը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան eurasianet.org լրատվամիջոցն «Ինչպես է Լեռնային Ղարաբաղի դատարկ մայրաքաղաքն ապրում Ադրբեջանի տիրապետության ներքո» վերնագրով հոդվածում գրում է, որ Ստեփանակերտը ուրվական քաղաք է, որը մեծ դեր ունի թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների համար, որոնք այն անվանում են Խանքենդի։ Երեք տասնամյակ այն եղել է ինքնահռչակ, իսկ այժմ չգործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) փաստացի մայրաքաղաքը։ Այնտեղ էր ապրում հանրապետության 100 000-ից ավելի բնակչության մեծ մասը, որոնց մեծամասնությունը հայեր էին, ովքեր սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի սրընթաց առաջխաղացումից հետո Հայաստան փախան։ Դեպի Հայաստան ճանապարհին նրանք դիմացան վառելիքի պահեստի պայթյունին, որը խլեց ավելի քան 200 կյանք, մի քանի օր տևած խցանմանը, որի ընթացքում 64 մարդ զոհվեց, իսկ հետո Հայաստանում բախվեցին իրենց կարգավիճակի անորոշության հետ:

Ադրբեջանը երբեք չի ճանաչել ԼՂՀ-ի գոյությունը կամ նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, էլ չխոսենք այն մասին, որ այն ունեցել է մայրաքաղաք։ Բայց Խանքենդի (Ստեփանակերտ-«Փաստ») քաղաքը նրա համար ունի խորհրդանշական մեծ նշանակություն, քանի որ այն գրավելը նշանակում է, որ Բաքուն անվերապահ հաղթանակ է տարել Ղարաբաղում։ Հենց Խանքենդիում է (Ստեփանակերտ-«Փաստ») նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկել իր հաղթական ելույթով, բարձրացրել Ադրբեջանի դրոշը և ծաղրի ենթարկել կալանավորված ԼՂՀ նախկին ղեկավարներին։ Եվ հենց նոյեմբերին այստեղ են Ալիևն ու իր ընտանիքը ռազմական շքերթով նշել 2020 թվականի Ղարաբաղի համար պատերազմում տարած հաղթանակը։ «Մի անգամ [2020 թվականի պատերազմի ժամանակ] ասացի, որ առանց Շուշիի մեր աշխատանքը կիսատ է լինելու։ Բայց նույնիսկ այն ժամանակ ես գիտեի, որ առանց Խանքենդիի և Խոջալուի մեր խնդիրն ամբողջությամբ չի իրականացվի»,ասել է նա շքերթի ժամանակ։ Քաղաք մուտք գործած մի քանի ադրբեջանցիների կողմից սոցիալական ցանցերում հրապարակված կադրերից երևում է, որ Խանքենդիում (Ստե փ ա ն ա կերտ «Փաստ») գործնականում կենդանության նշաններ չկան: Հայաստանի իշխանությունների տվյալներով, Ադրբեջանի արագ առաջխաղացման արդյունքում ԼՂՀ հանձնվելուց հետո 10 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մեկնել ավելի քան 100 հազար մարդ։

Դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Փախստականների և հարկադիր վերաբնակների կոմիտեին, հայտնել են, որ 50 ադրբեջանցի ընտանիք, որ ժամանակին ապրել են Խանքենդիում (Ստեփանակերտ-«Փաստ»), շուտով կվերադարձվեն քաղաք: Չնայած քաղաքը 19231991 թվականներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակով, նրա բնակչությունը մեծամասամբ հայեր էին, իսկ 1979 թվականին այստեղ անցկացված վերջին խորհրդային մարդահամարի համաձայն, ադրբեջանցիները կազմում էին բնակչության 11 տոկոսը։ Ադրբեջանի կառավարությունը ստեղծել է տարածաշրջանի այն հայ բնակիչների «վերաինտեգրման պորտալ», ովքեր որոշել են մնալ իրենց տներում և ընդունել Բաքվի իշխանությունը։ Հոկտեմբերին իշխանությունները հայտարարեցին, որ ստացվել է 98 դիմում, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գնահատմամբ, տարածաշրջանում իրականում մնացել է ընդամենը մոտ 20 մարդ:

Մինչ Հայաստանը պնդում է, որ տեղի հայերի փախուստը հավասարազոր է էթնիկ զտումների, ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ նրանք հեռացել են իրենց կամքով: «Ղարաբաղի հայերի հետ մեր հանրային շփումը, ինչպես նաև այն, ինչ արեցինք հետո, ցույց տվեցին, որ մենք ցանկանում ենք, որ նրանք մնան։ Մենք դա բացահայտ հայտարարել ենք,- ասել է Ալիևը դեկտեմբերին Euronews-ին տված հարցազրույցում, – մենք բացել ենք գրանցման էլեկտրոնային պորտալ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, դրա իրավունքն ունեն։ Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է։ Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո»: Ադրբեջանցի պաշտոնյաների և Ղարաբաղի հայ բնակիչների հանդիպումների մասին հաղորդագրություններում հիմնականում նշվում են տարեցների մասին, ովքեր, ըստ երևույթին, առողջական պատճառներով պարզապես չեն կարողացել հեռանալ։ Ադրբեջանը միայն հոկտեմբերին հրապարակավ բացահայտեց Ղարաբաղի հայերի վերաինտեգրման իր ծրագիրը, և դա այն բանից հետո, երբ բնակչության ճնշող մեծամասնությունը լքել էր տարածաշրջանը:

Չնայած այն անորոշ լեզվին, որը այդ ծրագիրը պարունակում է, մի բան է պարզ. ինչպես և սպասվում էր, հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք չկա, նրանք պետք է ունենան ճիշտ նույն իրավական կարգավիճակը, ինչ ունեն այլ էթնիկ փոքրամասնությունները: «Վերաինտեգրում» բառը այն ժամանակ որոշակի հեգնանքով ընկալվեց ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ ղարաբաղցիների կողմից, նաև հենց նրանց կողմից, ովքեր այժմ սպասում են իրենց դատավճռին քննչական մեկուսարանում։ Դեկտեմբերի սկզբին համաժողովում Ալիևն ասել է. «Մենք նույնիսկ նրանց տեղեկացրել ենք 2024 թվականի վերջին նշանակված մեր ավագանու ընտրությունների մասին, որպեսզի նրանք նույնպես մասնակցեն։ Նրանք կարող են ընտրել իրենց ներկայացուցիչներին՝ որպես մունիցիպալ ղեկավարներ։ Էլ ի՞նչ պետք է նրանց տրամադրեինք կամ առաջարկեինք։ Սա առավելագույն հնարավորն էր»: Համաժողովի ընթացքում նա խոսել է նաև այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի սոցիալական աշխատողները հոգում տարածաշրջանում մնացած հայերի մասին։ «Ես կասեի՝ այնտեղ շատ չեն մնացել։ Բայց նրանք, ովքեր մնացել են, խնամվում են, իսկ ովքեր ուզում են վերադառնալ, կարող են օգտվել այն մեխանիզմից, որի մասին ես արդեն ասել եմ»,- ասել է նա։

Որոշ ղարաբաղցիներ սոցիալական ցանցերում Հայաստանում վերաբնակվելու դժվարություններին հանդիպելուց հետո մտածում են իրենց տներ հնարավոր վերադարձի մասին: Սակայն անհասկանալի է, թե որքանով են տարածված կամ ուժեղ այդ տրամադրությունները՝ հատկապես հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունն ընդունելու դեմ սոցիալական ճնշումը: Ինչ վերաբերում է ֆիզիկական լանդշաֆտին, ապա ինքնիշխանության վերականգնումից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունները ձերբազատվել են նախկին ԼՂՀ-ն հիշեցնող բոլոր դրոշներից և այլ ատրիբուտներից, որոնք կային Խանքենդիում (Ստեփանակերտ-«Փաստ»)։ Նախագահի հրամանագրով «Արցախի համալսարան» կոչվող հաստատության փոխարեն հիմնադրվել է «Ղարաբաղի համալսարանը»։ Իսկ տեղի մարզադաշտի նստատեղերը, որոնք նախկինում ԼՂՀ դրոշի գույներով էին ձևավորված, այժմ վերաձևվել են՝ կազմելով «Ղարաբաղը Ադրբեջան է» մակագրությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները