Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, դատապարտվեն և պատժվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրախորհրդի պաշտոնական կայքը՝ coe. int-ը, «Հայաստան և Ադրբեջան. Ղարաբաղյան տարածաշրջանի հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է» վերնագրով հոդվածում անդրադարձել է Արցախյան հակամարտությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին: «Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն մարդու իրավունքների պաշտպանությանը խաղաղ բանակցություններում և հաստատեն մարդու իրավունքների ամուր երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար», - ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, որը հրապարակել է իր դիտարկումները 2023 թվականի հոկտեմբերի 16-ից հոկտեմբերի 23-ը Հայաստան և Ադրբեջան, ներառյալ Ղարաբաղի տարածաշրջան կատարած իր այցերից հետո:

Նշենք, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ է նման իրավապաշտպան առաքելությունը կարողացել այցելել Ղարաբաղի տարածաշրջան։ Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 101.000 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դրան նախորդել էին տարածաշրջանը հետագա լիակատար վերահսկողության տակ առնելու նպատակով սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները, մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարաժամկետ խափանումները, որոնց բախվել էին ղարաբաղցի հայերը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման արդյունքում: Հայաստանում հանձնակատարը զրուցել է ղարաբաղցի հայերի հետ, որոնք լքել են երկիրը և գտնվում են իշխանությունների տրամադրած կացարաններում։

Ադրբեջանական Խանքենդի քաղաքում (հայերն այն անվանում են Ստեփանակերտ) բնակչության հեռանալուց հետո հանձնակատարը տեսել է դատարկ փողոցներ, լքված տարածքներ և խաղաղ բնակչության ներկայության նշանների գրեթե իսպառ բացակայություն։ Ելնելով իր լսածից և տեսածից՝ հանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ղարաբաղի հայերը թողնվել են բախտի քմահաճույքին՝ առանց որևէ կողմից անվտանգության կամ պաշտպանության հուսալի երաշխիքների, և որ նրանց համար տներից հեռանալը միակ ողջամիտ տարբերակն էր։ Ողջունելով Ղարաբաղից ժամանող բոլոր կարիքավորներին տարրական առաջին օգնություն ցուցաբերելուն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան փախած ղարաբաղցի հայերին, մասնավորապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին պետք է երաշխավորել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարային անհրաժեշտ աջակցություն:

«Եվրախորհրդի անդամ երկրները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ֆինանսական աջակցություն տրամադրելուն, ապահովեն, որ տեղահանված մարդկանց և նրանց ընդունող բնակչության մարդասիրական կարիքները լիովին բավարարվեն», - ավելացրել է հանձնակատարը: Հանձնակատարն ընդգծել է, որ վերջերս տեղահանված ղարաբաղցի հայերին պետք է հնարավորություն տրվի ապահով և արժանապատիվ վերադառնալ, նույնիսկ այն դեպքում, եթե դա այս պահին հիպոթետիկ է թվում, այդ թվում՝ պետք է ճկուն լուծումներ գտնել մասնավորապես նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի հետ կապված: Հնարավոր վերադարձի ակնկալիքով պետք է արագ գտնել ուղիներ, այդ թվում՝ անվտանգության երաշխիքներ հաստատելով, որպեսզի ղարաբաղցի հայերը կարողանան ժամանակավորապես մուտք գործել իրենց տներ կամ սովորական բնակության վայրեր և այցելել գերեզմաններ, որտեղ թաղված են սիրելիները:

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ապահովել ղարաբաղցի հայերի թողած ունեցվածքի պաշտպանությունը թալանից, գողությունից կամ բռնագրավումից։ Այն սակավաթիվ էթնիկ հայերը, ովքեր մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու լիարժեք իրավունքներից, ներառյալ՝ ազատ տեղաշարժի իրավունքը: Ողջունելով Ադրբեջանի կառավարության քայլերը՝ նպաստելու ներքին տեղահանվածների վերադարձին Ղարաբաղի տարածաշրջան, հանձնակատարը հույս է հայտնել, որ բոլոր ներքին տեղահանվածները, ովքեր ցանկանում են դա անել, կկարողանան հնարավորինս արագ, անվտանգ և արժանապատիվ վերադառնալ։ Եվ, ընդհանրապես, հանձնակատարն ընդգծել է, որ երկարատև կոնֆլիկտի հետևանքով տեղահանված բոլոր անձինք իրավունք ունեն ապահով և արժանապատվորեն կամավոր վերադառնալ իրենց տները կամ սովորական բնակության վայրերը՝ անկախ նրանից՝ նրանք ներքին, թե միջպետական տեղահանվածներ են:

«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին բոլոր մեղադրանքները պետք է արդյունավետ և անհապաղ հետաքննվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և եթե նրանք արդար, անկախ և անաչառ դատավարությունից հետո մեղավոր ճանաչվեն, պետք է դատապարտվեն և պատժվեն: Դա ներառում է մեղադրանքները՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման, ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանման և սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հանգամանքների հետ»,- ասել է հանձնակատարը: Բացի այդ, անհրաժեշտ է համապարփակ մոտեցում մշակել անցյալում մարդու իրավունքների լուրջ խախտումների նկատմամբ, որոնք եղել են ղարաբաղյան տարածաշրջանի հակամարտության համատեքստում:

Հանձնակատարի դիտարկումներում բարձրացված՝ մարդու իրավունքների այլ հարցեր էլ ներառել են մարդկանց ականներից և պատերազմից հետո պայթուցիկների մնացորդներից պաշտպանելու անհրաժեշտությունը, կոնֆլիկտի հետ կապված կալանավորված անձանց վիճակը, ներառյալ նրանց կալանքի պայմանները և ընտանիքների հետ շփման մակարդակը, և ողջ տարածաշրջանում անհայտ կորածների ճակատագրի բացահայտման և նրանց ընտանիքներին պատասխաններ տալու կարևորությունը։ Ի վերջո, հանձնակատարը կոչ է արել երկու երկրների իշխանություններին պայքարել ատելության խոսքի դեմ և խթանել փոխըմբռնումն ու վստահություն՝ ներառյալ մարդու իրավունքների պաշտպանությանը և հաշտեցման գործընթացին ներգրավելով քաղաքացիական հասարակությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները