Սա ակնհայտ ծաղր է՝ ուղղված հազարավոր կենսաթոշակառուներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, տուն ու տեղ կորցրած արցախահայությանը. Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Այ սա է ամենաիրական թալանը
 
ՀՀ արտաքին և ներքին պարտքը 2023թ. նոյեմբերի դրությամբ կազմում է ավելի քան 11,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Եթե ավելի ավելի պարզ. Հայաստանում 4 հոգանոց յուրաքանչյուր ընտանիք արդեն իսկ ունի 15. 000 դոլարի պետական պարտք, մեկ մարդու պարտքը կազմում է մոտ 3.600 դոլար։
 
Պարտք վերցնելը նորմալ պրակտիկա է բոլոր պետությունների համար, բայց կարևոր է, որ այն վերահսկվի և չհատի հարկաբյուջետային կարմիր գիծը՝ չգերազանցի ՀՆԱ֊ի հետ հարաբերակցության 60%֊ը(որը մեր պետությունն արդեն իսկ հատել է 2020թ. դրությամբ), հակառակ դեպքում այն խոչընդոտ է դառնում պետության զարգացման, տնտեսության և անվտանգության կայունության, արտաքին տնտեսական հարաբերություններում հետագա վստահության, երկրի բնակչության սոցիալ֊տնտեսական բարեկեցության համար։ Գումարը ճիշտ կառավարելու պարագայում այն պիտի տա դրական դինամիկա տնտեսական աճի, արտադրության խթանման, կարևոր ներդրումների տեսքով։ Եվ հատկապես Հայաստանը, լինելով սուղ նյութական ռեսուսների տիրապետող երկիր, պետք է կարողանա գումարի մեծ մասն ուղղել բանակի վերազինմանը, անվտանգության ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ֆինանսական կազմակերպությունների ու բանկային համակարգերի համալրմանը, ճարտարապետությանն ու ճանապարհաշինությանը, գիտության ու նոր տեխնոլոգիաների զարգացմանը, այսինքն ապահովել գումարի հետագա շրջանառությունը պետության ներսում։ Հակառակ դեպքում մեծ չափի գումարը վերածելով ընթացիկ ծախսի՝ այն դառնում է հնարավորության կորուստ, ավելին, վերածվում է ահռելի ֆինանսական բեռի, որն ավելի է աճելու տարեկան տոկոսների տեսքով։ Արտաքին ու ներքին պարտքի բեռը մնում է ինչպես պետության, այնպես էլ նրա ողջ բնակչության ուսերին՝ ամեն մի ընտանիքի ու անհատի համար վերածվելով դժվար կենցաղի և ծանր սոցիալական պայմանների տեսքով ժառանգության։
 
Ի՞նչ են ասում բոլոր ժամանակների թալանչիներին տասնապատիկ գերազանցած այս թյուրքակենտրոն թալանչիների խմբակի անդամներն ու իրենց լոկոմոտիվը. ասում են, որ այդ գումարները ծառայում են Հյուսիս֊հարավ ճանապարհի կառուցմանը։ Սա ակնհայտ ծաղր է ուղղված հազարավոր կենսաթոշակառուներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, տուն ու տեղ կորցրած արցախահայությանը, ֆինանսների պատճառով հետընթաց ապրող կրթությանն ու մշակույթին, առհասարակ երկրին եւ ժողովրդին։
 
Օր առաջ կանգնեցնելով մի ամբողջ պետության ու ժողովրդի ճակատագիրը խաղալիք դարձրած այս անկուշտներին՝ մենք ոչ միայն կբացենք իրական խաղաղության ճանապարհը, այլեւ իրական տնտեսական զարգացման ուղին։
 
դիտվել է 40 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները