«Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է իրականացվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

mk.ru-ն «Երևանի՝ Մոսկվայից բաժանվելու նրբությունները. «Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է իրականացվում»» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են: Ու թեև պաշտոնական մակարդակով երկու երկրներն էլ վստահեցնում են, որ սուր խնդիրներ ու հակասություններ չկան, բայց ոչ պաշտոնական մակարդակով Երևանը հրաժարվում է Մոսկվայի հետ նույն հարթակներում հայտնվելուց։ Փորձագետները mk.ru-ին պատմել են, թե ինչի են փորձում հասնել Հայաստանի իշխանությունները նման գործողություններով, և արդյո՞ք այդ երկիրը կարող է վերջնականապես երես թեքել Մոսկվայից։

Սերգեյ Մարկով, քաղաքագետ. - Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ հույս ունեին, որ Ռուսաստանը կօգնի լուծել Ղարաբաղի հարցը։ Նրանք սպասում էին, որ ռուս զինվորները կգնան իրենց համար կռվելու։ Բայց երբ 2020 թվականին սկսվեցին մարտերը, Մոսկվան չեզոք դիրք գրավեց։ Արդյունքը եղավ հայկական բանակի պարտությունը 44-օրյա պատերազմում։ Դրանից հետո Երևանը հրաժարվեց մարտավարությունից, բայց ոչ ռազմավարությունից։ Ինչ-որ մեկը պետք է օգներ նրանց՝ լուծել իրենց խնդիրները։ Քանի որ Ռուսաստանը դա չարեց, նրանք հայացքն ուղղեցին Ֆրանսիա և ԱՄՆ, քանի որ այնտեղ հայկական սփյուռքը բավականին ուժեղ է, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հստակ հայամետ դիրք է գրավում։

Սակայն դեպի այդ երկու երկիր շրջվելու ճանապարհին կա մեկ մեծ խոչընդոտ. Հայաստանի բնակչությունը հիմնականում ռուսամետ է։ Փաշինյանին պետք է գոնե չեզոքացնել դա, և այդ նպատակով նա փորձում է սադրել Մոսկվային, որ հասնի Ռուսաստանի իշխանությունների կոշտ արձագանքներին։ Արժե ասել, որ Ռուսաստանում հաշվարկել են այդ ռազմավարությունը և հնարավորինս մեղմ ու նուրբ են գործում Երևանի նկատմամբ։ Յուրաքանչյուր բոյկոտի արձագանքում են՝ ասելով, որ իրենք «հասկանում են նրանց դիրքորոշումը»։ Այսինքն, հիմա Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է տարվում։ Իսկ երբ սոցիոլոգիապես չեզոք վերաբերմունք լինի, նրանք կարող են շրջվել դեպի Ֆրանսիա և ԱՄՆ։

ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչին. - Սա Ռուսաստանի հետ փոխգործակցության ակտիվության աստիճանական նվազման և արևմտյան երկրների հետ հարաբերությունների ակտիվացման միտում է, որը վերջերս արձանագրել են Հայաստանի իշխանությունները։ Ինձ թվում է, որ դա Հայաստանի արևմտյան գործընկերների պայմաններից մեկն է, որոնք փորձում են Փաշինյանի՝ Ղարաբաղյան մարտի դաշտում և բանակցային գործընթացում պարտության պատասխանատվությունը Ռուսաստանի վրա փոխադրելու նրա ցանկությունը առավելագույնս օգտագործել։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանություններն իրենք դեռևս որևէ կտրուկ քայլ չեն ձեռնարկել ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու հարցում։ Նրանք հասկանում են, որ նման քայլերը հղի են Հայաստանի համար շատ լուրջ սոցիալտնտեսական վտանգներով։ Ավելին, Ռուսաստանը հանդիսանում է առանցքային առևտրային գործընկերը, ներդրողը և երկրի հիմնական ենթակառուցվածքային ձեռնարկությունների բաժնետերը: Բայց կա միտում, և Հայաստանը կարող է վերջնականապես որոշել՝ դուրս գալ մեր երկրների միջև ներկայումս գոյություն ունեցող դաշնակցային հարաբերություններից։ Արդյունքում, կարծում եմ, որ վաղ թե ուշ Ռուսաստանի ղեկավարությունը կսկսի փոխադարձ քայլեր ձեռնարկել՝ հասկանալով, որ սկզբունքորեն կորցնելու ոչինչ չկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները