Արևմուտքը ցանկանում է Հայաստանին ուղարկել Ուկրաինայի հետևից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

mppsh.com-ը «Արևմուտքը ցանկանում է Հայաստանին ուղարկել Ուկրաինայի հետևից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայում և Վրաստանում «գունավոր հեղափոխությունների» տարելիցներն աննկատ չմնացին արևմտյան վերլուծական կենտրոնների կողմից: Եվ քանի որ դրանց արդյունքում առանձնահատուկ ձեռքբերումներ չկան, պետք էր հորինել ինչ-որ նոր բան: Ընդ որում, այդ առումով արտասահմանցի մասնագետների թեզերը շատ հետաքրքիր են։ Այդ թվում՝ նաև այն պատճառով, որ գոնե Հայաստանի համար ուրվագծվել է Մայդանի նման ճանապարհ։ Հադսոնի ինստիտուտի մասնագետ Լյուկ Քոֆին, որը նեղ շրջանակներում լայնորեն հայտնի է իր այնպիսի ռուսաֆոբիայով, որն արմատական է նույնիսկ բրիտանացի փորձագետների համար, համոզված է, որ ուկրաինացիների և վրացիների համար «խաղաղ փողոց դուրս գալը ցույց տվեց, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ուղին՝ որոշելու ինքնիշխան կարողություն»։ «Ոչ մի արտաքին դերակատար, այս դեպքում՝ Ռուսաստանը, չպետք է վետո ունենա ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի նման կազմակերպությունների անդամակցության հետ կապված»,-հայտարարել է նա:

Միևնույն ժամանակ, Քոֆին պատահաբար նշել է, որ Մայդանի (2014 թ.) միայն առաջին արդյունքը եղավ 13 հազար մարդու զոհվելը, ևս 30 հազարը վիրավորվեց, և գրեթե մեկուկես միլիոն մարդ դարձավ փախստական։ Իսկ 2023 թվականի վերջին իրավիճակը Ուկրաինայում դարձել է լրիվ աննկարագրելի՝ հարյուր հազարավոր զոհեր ուկրաինական զինված ուժերում, քայքայված տնտեսություն և, ամենավատը, ժողովրդագրական հեռանկարների բացակայություն: Քոֆին նաև հիշել է Վրաստանը, որտեղ 2003 թվականին տեղի ունեցավ սեփական «գունավոր հեղափոխությունը»։ Ճիշտ է, կա խնդիր. 2023 թվականին Վրաստանը լիովին հիասթափվեց Միխեիլ Սաակաշվիլիից՝ «վարդերի հեղափոխության» առանցքային դեմքից, և հանգիստ վերականգնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց Քոֆին չէր կարող նման բան գրել, ուստի նա ստիպված էր միայն նշել Ուկրաինային աջակցությունը ոչ թե կառավարության, այլ «Վրաստանի քաղաքացիական հասարակության» կողմից, ինչպես նաև խոսել Ուկրաինայում կռվող վրացի «հազարավոր» վարձկանների մասին։

Հեղաշրջումների հիմնական արդյունքը, ըստ Քոֆիի, Ուկրաինայի և Վրաստանի «ինքնորոշումն» է։ Թեև «ինքնորոշում» բառն այստեղ ակնհայտորեն անտեղի է, քանի որ իրականում տեսանելի է արտաքին վերահսկողության, և առաջին հերթին՝ Ուկրաինային եվրատլանտյան ուղեծրում ներգրավելու նպատակով։ Իրականում հենց դա է գունավոր հեղափոխությունների իրական նպատակը, քանի որ դրանք ակնհայտորեն չեն ապահովում տնտեսական կամ տարածքային առավելություններ (ավելի շուտ՝ հակառակը)։ Բայց Արևմուտքը չի ծրագրում դադարեցնել այդ գործընթացը, հորիզոնում տեսանելի է առնվազն մեկ նոր փորձարկման վայր, և դա Հայաստանն է։ Կարնեգի հիմնադրամը հայտարարել է Երևանի համար նոր արտաքին քաղաքականության անհրաժեշտության մասին։ Դրա նորարարությունն այն է, որ երկիրը չպետք է կենտրոնանա Ռուսաստանի վրա. չէ՞ որ ռուսները, պարզվում է, օգնության չեն հասել Հայաստանին Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

Իհարկե, Կարնեգի հիմնադրամը բաց է թողնում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը գրավոր ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և ցանկացած «օգնություն Ռուսաստանից» իրավական առումով շատ տարօրինակ կլիներ, այսինքն՝ դա կլիներ Ադրբեջանից Հայաստանի համար հետ գրավել այն տարածքը, որը Հայաստանի ղեկավարությունը համարում է ադրբեջանական։ Ռուսաստանը, պարզվում է, «նույնիսկ չի միջամտել օգնելու Լեռնային Ղարաբաղի ռուսամետ համարվող քաղաքական գործիչներին»։ Հիշեցնենք, որ տարածաշրջանում իշխանության զավթման ժամանակ Ադրբեջանը ձերբակալել էր ինքնահռչակ հանրապետության երեք նախկին նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայ հայտնի մեծահարուստ Ռուբեն Վարդանյանին։ Դա, անշուշտ, տխուր է: Բայց, որքան գիտենք, այդ մարդկանցից ոչ ոք Ռուսաստանի քաղաքացի չէ։ Ռուբեն Վարդանյանն, օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, և Երևանը, չգիտես ինչու, մատը մատին չի խփում իր քաղաքացիների օգտին որևէ գործընթաց սկսելու համար։

«Կան լուրջ հիմքեր հուսալու, որ Մոսկվան և Երևանը կկարողանան հաղթահարել իրենց ներկա դժվարությունները և կառուցել նոր հարաբերություններ, կամ գոնե քաղաքակիրթ կերպով կբաժանվեն», - ասել է Կարնեգի հիմնադրամը: Բայց «բաժանվելը» դժվար թե տեղի ունենա։ Չնայած Փաշինյանի բոլոր դեմարշներին, Ռուսաստանը մնում է անփոխարինելի շուկա (ներառյալ աշխատուժի), էներգառեսուրսների մատակարար և Հայաստանում տնտեսական աճի շարժիչ ուժ։ Բայց դա ընդամենը յուրահատկություն է, որը չի բացառում Հայաստանին ռուսական ազդեցության ոլորտից հեռացնելու նպատակադրումը: Վերջին շաբաթներին Հայաստանը չափազանց ցանկալի է դարձել Ֆրանսիայի (պայմանավորվել են զենքի մատակարարումների մասին), ԱՄՆ-ի, ԵՄ-ի և անգամ Հնդկաստանի համար: Թեև Նյու Դելին այստեղ ակնհայտորեն սպիտակ ագռավ է երևում, բայց նրա ներգրավվածությունը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի համար դիվանագիտական իրավիճակը բարդացնելու փորձ:

Ռուսաստանը ոչ բարեկամ պետությունների օղակով շրջապատելու ռազմավարությունը, անշուշտ, կշարունակվի։ Հայաստանից բացի, նման ակնհայտ ռիսկեր ունի Ղազախստանը, որի վերնախավերը ձգվում են դեպի Արևմուտք: Եվ դա՝ տրամաբանությանը հակառակ, չէ՞ որ 2022 թվականի հունվարի իրադարձությունները Ղազախստանում, որոնց ժամանակ նախագահ Տոկաևը գրեթե տապալվեց, պետք է հաստատեին Ռուսաստանի հետ բարեկամության օգտակարությունը։ Այն ժամանակ ՀԱՊԿ-ը կարողացավ վերահսկել իրավիճակը և պահպանել Տոկաևի նախագահությունը։ Արևմտյան աշխարհաքաղաքական նախագծերի պոտենցիալ մասնակիցների համար օգտակար է հիշել, որ նման ձեռնարկումների անխուսափելի տարրը պատերազմն է Ռուսաստանի հետ: Վրաստանը կարողացավ ժամանակին ուշքի գալ ու կանգ առնել այն ժամանակ, երբ արդեն մեկ ոտքով անդունդի վրա էր։ Ուկրաինան արդեն անցել է այդ անդունդը, և դժվար թե մի որևէ նորեկ փորձի «իր վրա այդ նույն տաբատը փորձել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները