Հանրության ուսերին ծանրացող հարկատուրքային բեռը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական բյուջեն ձևավորվում է հանրության ու գործարար հատվածի վճարած հարկերից ու տուրքերից։ Եվ բնական է, որ կառավարությունները քայլեր են ձեռնարկում, որոնք միտված են բյուջեի մուտքերի ավելացմանը։ Օրինակ՝ այդ քայլերից մեկը ստվերի դեմ պայքարն է, որպեսզի ստվերում գործող տնտեսվարողները գան հարկային դաշտ։ Հայաստանում տնտեսության ստվերային հատվածը, չնայած դանդաղ, բայց կրճատվում է։ Սակայն դրա հետ մեկտեղ իշխանությունները նոր՝ արհեստական ուղիներ են փնտրում, որ ավելացնեն բյուջեի մուտքերը, իսկ հետո գլուխ գովեն այդ առիթով։ Իհարկե, տնտեսության մեջ նկատվող տնտեսական աճի բարձր տեմպը ևս մեծ ներհոսք է ապահովում դեպի պետական բյուջե։

Օրինակ՝ 2022 թվականին երկնիշ թվով տնտեսական աճ ունեցանք, համեմատաբար բարձր աճի տեմպերը շարունակվեցին նաև այս տարի։ Եվ պատահական չէ, որ 2022 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմեցին 1 տրլն 925 մլրդ դրամ, և հարկային եկամուտները գերակատարվեցին ավելի քան 81 մլրդ դրամով։ Իսկ հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրված է 7 % տնտեսական աճի կանխատեսումը, թեպետ աճի այդ ցուցանիշը դժվար իրագործելի է։ Հարցն այն է, որ 2022 թվականից Հայաստանի տնտեսությունն արագ աճեց արտաքին գործոնների դրական ազդեցության պայմաններում, սակայն արդեն հաջորդ տարի արտաքին բարենպաստ պայմանների ազդեցությունը նվազելու է։ Եվ բազմաթիվ մասնագիտացված կառույցներ, անհատ տնտեսագետներ Հայաստանի համար տնտեսական աճի ավելի ցածր կանխատեսումներ ունեն, քան 7 %-ն է։ Իսկ եթե հնարավոր չի լինում հասնել աճի այդ ցուցանիշին, ապա դա նշանակում է, որ խնդիր ենք ունենալու 2024 թվականի բյուջեի կատարման հետ կապված։ Իսկ հաջորդ տարվա բյուջեի մուտքերն ապահովելու համար կառավարությունը փորձում է օգտվել այլընտրանքային տարբերակներից, որոնցից մեկն էլ պետական պարտքի ավելացումն է։

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել։ 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ արդեն այն կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար և այս տարվա 9 ամսվա ընթացքում աճել է 6,4 %-ով։ Այս տարի բարձր տնտեսական աճ ենք ունեցել, իսկ կառավարությունը նման չափով ավելացրել է պարտքի ներգրավումը, ուստի դժվար չէ պատկերացնել, որ եթե հաջորդ տարի ավելի ցածր տեմպի աճ ունենանք, պարտքի ավելացման ինչպիսի պատկեր կարող ենք ունենալ։ Ըստ այդմ, կանխատեսվում է, որ 2024 թվականին պետական պարտքի ծավալը ոչ թե կնվազի, այլ կշարունակի աճել նաև հաջորդ տարի՝ լրացուցիչ բեռ ստեղծելով պետության և քաղաքացիների ուսերին։ Իսկ այդ պարտքը մարելու համար նախ պետությունը պետք է ունենա համապատասխան հարկային մուտքեր, որպեսզի իրականացնի վարկերի վճարման և իր պարտավորությունների կատարման գործառնությունները։ Դրա համար էլ իշխանությունները նորանոր տարբերակներ են մտածում մարդկանց հարկելու, տուգանելու և տույժեր սահմանելու համար։ Մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», բայց հիմա իր իշխանությունը քաղաքացիներին վերաբերվում է որպես հենց «տուգանքի մատերիալ»։

Փոքր բիզնեսի գործունեության պայմաններն էլ ավելի են խստացվում։ Օրինակ՝ այս տարվա հուլիսի 1-ից տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները հարկային նոր ռեժիմում են աշխատում. նրանք ավելի բարձր շրջանառություն ունեցող տնտեսվարողների նման 20 տոկոս եկամտային հարկ են վճարում յուրաքանչյուր վարձու աշխատողի համար։ Հետաքրքրական է, որ ընթացիկ հարկերով ու տուրքերով իշխանությունները չեն բավարարվում, նրանք ավելի մեծ հավակնություններ ունեն։ Հիմա էլ որոշել են ևս մեկ այլ բեռ դնել աշխատավարձերի վրա և հաջորդ տարվանից պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնել։ Ուշագրավն այն է, որ քիչ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձի համամասնության մեջ ավելի մեծ մասնաբաժին է կազմելու առողջապահական ապահովագրության վճարը, քան բարձր աշխատավարձ ստացողների դեպքում։ Մասնագետները նշում են, թե կանխատեսվում է, որ հաջորդ տարի օրվա իշխանությունները բերելու են օրենքի նախագիծ, որ ամբողջ կրթական և առողջապահական ոլորտը հարկեն, ինչը նշանակում է հիվանդանոցային ծառայությունների, բուհերի և վճարովի մանկապարտեզների ու դպրոցների վճարների 20 տոկոսով թանկացում:

Կրկնակի ավելացվելու են տույժերն ու տուգանքները հարկային չարաշահումների դեպքում: Նախատեսվում են այլ փոփոխություններ ևս, որոնք վերջին հաշվով նոր բեռ են դառնալու հանրության համար: Մյուս կողմից էլ՝ իշխանություններն այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք կոնկրետ միտված են թանկացումներին։ Օրինակ՝ պետությունը պարտավորեցնում է իրավաբանական անձանց մեքենաները վաճառել ավտոմեքենաների ինքնարժեքը 20 %-ով գերազանցող գնով, որպեսզի նրանցից հարկ գանձի։ Չնայած որ հարկային բեռի ողջ ծանրությունն ընկնելու է քաղաքացիների ուսերին, սակայն երբեք չի դիտարկվում պետբյուջեի միջոցների արդյունավետ ծախսման խնդիրը։ Իշխանություններն ինչպես ցանկանում, այնպես էլ լիուլի ծախսում են հանրային միջոցները։ Պարգևավճար են բաժանում իրենց թիմի ներկայացուցիչներին, անիմաստ գործուղումների են գնում, շռայլ ու չհիմնավորված գնումներ են կատարում։ Ու այս ամենից հանրությունը ոչ միայն որևէ օգուտ չի ստանում, այլև վատնվում են հանրային միջոցները։ Մեկ այլ ծայրահեղություն է, երբ պետական միջոցները սառեցված են մնում ու չեն ծառայում իրենց նպատակին։ Դրա վառ օրինակն էլ կապիտալ ծախսերի թերակատարումն է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարք Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր ԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է Ֆրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ Figaro Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ» «Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառով Արարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդին Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել է Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերում Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը
Ամենաընթերցվածները