Արդի միջազգային կոնֆլիկտային կոնֆիգուրացիան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե տարիներ առաջ միջազգային հարաբերություններում ուժային կենտրոնները հիմնականում առաջ էին մղում դիվանագիտությունը և փորձում էին հակամարտությունների լուծման համար գործի դնել դիվանագիտական գործիքները, ապա ներկա փուլում կտրուկ իրավիճակ է փոխվել։ Ճիշտ է՝ միշտ էլ աշխարհում թեժ կոնֆլիկտային կետեր եղել են, սակայն այժմ այդպիսի հակամարտությունների թիվն էականորեն աճել է։ Ռազմավարական հետազոտությունների բրիտանական միջազգային ինստիտուտի (IISS) ամենամյա հաշվետվությունում նշվում է, թե 2023 թ. ամբողջ աշխարհում տեղի է ունեցել 183 տարածաշրջանային հակամարտություն. դա վերջին երեք տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է։Նույն հետազոտության տվյալներով, զոհերի թիվը 2022 թ. համեմատ ավելացել է 14 տոկոսով, բռնության դեպքերի թիվը՝ 28 տոկոսով։

Կորոնավիրուսի համավարակի արդյունքում գրեթե բոլոր պետություններն էլ տնտեսական ու սոցիալական խնդիրների առաջ կանգնեցին, ինչն էլ պատճառ դարձավ ներքին դժգոհությունների աճի։ Ուստի կառավարություններից շատերը աճող դժգոհությունների հարցը լուծելու համար ագրեսիվ գործողությունների միջոցով փորձեցին ներքին լսարանի ուշադրությունը շեղել արտաքին ձեռքբերումների վրա։ Օրինակ՝ Թուրքիայում լիրայի արժեզրկման, ինֆլ յացիայի ու թանկացումների ֆոնին Էրդողանը կերակրում էր հանրային շրջանակներին այնպիսի գաղափարներով, որ իրենք շատ լուրջ ձեռքբերումներ ունեն Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում։

Միևնույն ժամանակ, նոր աշխարհակարգին անցնելու փուլում միջազգային իրավունքը մղվել է երկրորդական պլան, իսկ փոխարենը օրինաչափություն է դարձել խնդիրների ուժային լուծումը։ Ինչպես ասում են՝ երբ լռում է դիվանագիտությունը, որոտում են թնդանոթները։ Եվ ուժային գործոնն է, որ իր հետ բերում է համապատասխան դիվանագիտական համաձայնություններ։ Այդ է պատճառը, որ սպառազինությունների մրցավազք է սկսվել, պետություններն էականորեն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը, փոխարենը դրանից տուժում են այլ կարևոր ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը և այլն։

Եթե որոշ հակամարտություններ ուղղակի տեղական նշանակություն ունեն, ապա մի շարք կոնֆլիկտներ էլ ազդում են գլոբալ համակարգի վրա։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում բարձրացել են պարենամթերքի՝ մասնավորապես հացահատիկի գները, ինչի արդյունքում տուժում են պարենի ներկրումից կախվածություն ունեցող Գլոբալ Հարավի երկրները։

Բացի այդ, փոխվել են գլոբալ մատակարարման շղթաները։ Եթե նախկինում Ռուսաստանն էր Եվրոպային գազ, նավթ ու հումք մատակարարող կարևոր երկրներից մեկը, ապա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում ռուսական հումքի մատակարարումը ուղղվել է դեպի Արևելք, հիմնականում՝ Չինաստան ու Հնդկաստան։ Եվրոպան նոր մատակարարների է փորձում գտնել, ինչի արդյունքում որոշ երկրներ ոչ միայն առանցքային դերակատարություն են ձեռք բերում, այլև լուրջ շահույթներ են ստանում։ Օրինակ՝ հեղուկ գազի արտահանումը ԱՄՆ-ից դեպի ԵՄ կրկնապատկվել է։ Քանի որ Եվրոպան կարևորում է էներգետիկ մատակարարումների այլընտրանքային ուղիների հարցը, ապա Ադրբեջանից գազի մատակարարման ծավալների ավելացումը ևս կարևորվում է։ Ու, հանուն էներգետիկ մատակարարումների, Եվրոպան մոռանում է թե՛ ժողովրդավարության, թե՛ մարդու իրավունքների հայեցակարգի մասին։ Ադրբեջանի բռնապետ նախագահին, որն արցախահայության դեմ իրականացված հանցանքների հեղինակն է, Եվրոպայում ջերմությամբ ընդունում են, համարում իրենց գործընկերը, միայն թե ավելացնի գազի մատակարարումը։

Ներկա փուլին բնորոշ կողմերից մեկն էլ մարդու իրավունքների զանգվածային խախտումներն են, որոնք անտեսվում են։ Եվ հատկանշական է, որ Աֆրիկայի մի շարք երկրներում, օրինակ՝ Եթովպիայում, Սուդանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընթացող հակամարտությունների պարագայում ցեղասպանական գործընթացներ են տեղի ունենում։ Սակայն միջազգային հանրությունն անտեսում է այն իրողությունը, որ բազմաթիվ էթնիկ ու կրոնական խմբեր թիրախավորվում են։ Չնայած, եթե Եվրոպայի հարևանությամբ Հարավային Կովկասում արցախահայությունը թիրախավորվեց ու բռնագաղթի ենթարկվեց, իսկ միջազգային հանրությունը չմիջամտեց, ուր մնաց, որ միջամտություններ ձեռնարկի Աֆրիկայի պարագայում։ Ուժային կենտրոնների համար առաջնայինն իրենց շահերն են՝ անկախ նրանից՝ ոտնահարվում են մարդու իրավունքները, թե ոչ, ցեղասպանություն է իրականացվում, թե ոչ: Այդ կենտրոնների կողմից պայքար է սկսվել Աֆրիկայի համար։ Ռուսաստանն, օգտագործելով Աֆրիկայի երկրներում առկա հակագաղութային տրամադրությունները, փորձում է դուրս մղել Արևմուտքին ու ռազմական հեղաշրջումներ հրահրել, ինչպես տեղի ունեցավ Մալիում, Բուրկինա Ֆասոյում և Նիգերում։ Իսկ Չինաստանը փորձում է գործի դնել իր տնտեսական հնարավորություններն Աֆրիկայում հաստատվելու համար։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այն ԱՄՆ-ի գլխավորությամբ փորձում է միաժամանակ տարբեր կողմերից հակազդել Ռուսաստանին Արևել յան Եվրոպայում՝ Ուկրաինային տրամադրվող օգնության և Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու տեսքով։

ԱՄՆ-ը ձգտում է Չինաստանի աճող ամբիցիաները զսպել Հարավչինական ծովում իր ներկայությունն ավելացնելու, դաշնակիցներ գտնելու և Թայվանին տրամադրվող օգնության միջոցով։ Մյուս կողմից էլ՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը հակադրվում է Իրանին՝ փորձելով աջակցել Իսրայելին, թույլ չտալ, որ Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում աճի ու միջուկային զենք ստանալու հնարավորություն ունենա։ Իսկ թե ԱՄՆ-ը կկարողանա՞ պահպանել իր գերակա դիրքերը միջազգային հարաբերություններում, կախված է նրանից՝ որքանով նրան կհաջողվի միաժամանակ զսպել Ռուսաստանին, Չինաստանին ու Իրանին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»
Ամենաընթերցվածները