Փաշինյանն ի սկզբանե է ատել Արցախը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

sevastopol.su–ն «Կայեն և Աբել. Հայաստան և Արցախ» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը հայտնել է, թե ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բարձրունու շրջանում (Վայոց ձորի մարզ) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայող է մահացու հրազենային վիրավորում ստացել։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ընդգծված անտեսում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները, չնայած դա խոստացել էր Արցախի հանձնման դիմաց։ Եվ այդ առումով այսօր Հայաստանում ամեն ինչ հրաշալի է: Օրերս այդ պետության «փաշինյանական» նախագահը խոսել է այն մասին, որ Արցախը ոչ միայն բեռ էր Հայաստանի համար, այլ նույնիսկ ուղղակի վտանգ էր ներկայացնում, բառիս բուն իմաստով: Ըստ էության, դա զարմանալի չէ:

Փաշինյանի առաջին նախընտրական քարոզարշավը (որը տեղի ունեցավ մոտ երկու տասնամյակ առաջ) անցել է «Ազատագրենք Երևանը ղարաբաղցի մարդասպաններից» կարգախոսով, կամ նման մի բանով: Փաշինյանը, որպես Լևոն Տեր-Պետրոսյանի սանիկ, ի սկզբանե է ատել Արցախը: Եվ նրա թիմը կիսում է այդ կարծիքը, այդ թվում՝ նաև Հայաստանի նախագահը, որը աշխատում է որպես «Նիկոլ Փաշինյանի նախագահ»։ Այսինքն, նա կրկնում է նույնը, ինչ ասում են Փաշինյանի մնացած պաշտոնյաները։ Եվ հիմա դա ավելի է սրվել, քանի որ չկա ավելի մեծ ատելություն, քան այն, որը դավաճանը զգում է նրա հանդեպ, որին դավաճանել է։ Սա համընդհանուր կանոն է, և Հայաստանը բացառություն չէ: Այսինքն, Արցախից Հայաստանին սպառնացող վտանգի մասին անհեթեթությունը բնական երևույթ է։

Լեռնային Ղարաբաղը երբեք վտանգ չի ներկայացրել Հայաստանի համար, և դա ակնհայտ է եղել բոլորի համար վերջին երեք տասնամյակի ընթացքում։ Երբ Արցախը հզոր չճանաչված պետություն էր մինչև Փաշինյանի իշխանության գալը, այն գործում էր Հայաստանի պետական կառույցների հետ համատեղ, և Հայաստանն ինքն այն ժամանակ շատ ավելի ապահով էր, քան հիմա։ Ադրբեջանական հրետակոծությունների մասին խոսք անգամ չկար: Հիմա Հայաստանն ունի այն, ինչ ունի: Նրա իշխող վարչակարգը հասել է նրան, որ պարզապես փորձում է սիրաշահել ադրբեջանցիներին ու թուրքերին։ Ըստ երևույթին, հույս ունենալով նրանցից մի քիչ էլ լռություն ստանալ։ Որովհետև այսօրվա Հայաստանը զոհ է, որին Բաքուն ու Անկարան արհամարհում են։ Սակայն, ի տարբերություն շատերի կարծիքի, ես անձամբ չէի տարանջատի այսօրվա Հայաստանը Փաշինյանի ռեժիմից։ Այն, ինչ հիմա կատարվում է, ժողովրդի ընտրությունն է։ Բառիս բուն իմաստով։

Նրանք, ովքեր նրան իշխանության են բերել, ուկրաինական Մայդանի հետևակի ամբողջական անալոգն են, հենց նույն անգրագետ ամբոխը գյուղերից, որոնք տենչում էին «ԵՄ-ի ժանյակավոր վարտիքներ»։ Այո, իհարկե, նրանց ուղեղները մանրակրկիտ լվացել էին արևմտյան ՀԿ-ները, որոնք Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք էին բազմացել, հավանաբար՝ ոչ անշահախնդիր։ Բայց դա Հայաստանին չի ազատում կատարվածի պատասխանատվությունից։ Նա Արցախի հետ վարվեց այնպես, ինչպես Կայենն էր վարվել իր եղբոր՝ Աբելի հետ։ Եվ այդ բոլոր՝ Արցախը «սպառնալիք» ներկայացնելու մասին կաղկանձանքները ոչ այլ ինչ են, քան «Մի՞թե ես պետք է իմ եղբորը պաշտպանեմ» պատասխանը։ Իսկ հատուցումն անխուսափելի կլինի։ Այնուամենայնիվ, ես չեմ զարմանա, եթե «անիծյալ մոսկվացիները» մեղավոր նշանակվեն դրանում։ Դե, իհարկե, հո իրենք չեն մեղավորը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները