«ՄՏՍ Հայաստանի» ուշագրավ պատկերացումներն «առևտրային գաղտնիքի» մասին. ի՞նչ փոխվեց մի քանի ամսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը դեռևս 2023 թ. հունվարի 26-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որը 2023 թ. ապրիլի 12-ին մերժվել է հանձնաժողովի կողմից: Որոշման մեջ նշվում է, որ ԲՏԱ նախարարությունը հարցը քննարկել է ՀՀ շահագրգիռ մարմինների հետ և իրեն վերապահված իրավասությունների սահմաններում առարկել է գործարքի կայացմանը։ Ընդ որում, որոշման մեջ հատուկ հղում է կատարվում օրենքի դրույթին, համաձայն որի, «գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե իրավասու մարմնի գնահատմամբ, վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը»:

Վերջին շրջանում նորից էին ակտիվացել տեղեկությունները, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն վերստին դիմելու է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի վաճառքի համար թույլտվություն ստանալու համար: Ավելին, մենք ունեինք հստակ տեղեկություններ, որ հայտը ներկայացվելու է նոյեմբերի սկզբին: Ըստ այդմ, «Փաստը» հոկտեմբերի 30-ին դիմել էր «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը, և ինչ փուլում է ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործընթացը: Նոյեմբերի 1-ին ընկերությունից ստացել ենք պատասխան, որտեղ նշվում է, որ «պահանջված տեղեկությունները (այդ թվում՝ նշված հարցերի հերքումը կամ հաստատումը) չեն կարող տրամադրվել, քանի որ դրանք հանդիսանում են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի առևտրային գաղտնիք»: Այս պատասխանը ուշագրավ է այնքանով, որ պատասխանից ուղիղ երկու օր անց՝ նոյեմբերի 3-ին, «ՄՏՍ Հայաստանը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ:

Ավելին, ՀԾԿՀ կայքում տեղադրված է նոյեմբերի 15-ի նիստի օրակարգը, ներառյալ համապատասխան որոշման նախագիծը, որով հանձնաժողովը համաձայնություն է տալու ընկերության բաժնետոմսերի 100 %-ը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։ Նախ՝ հետաքրքիր է, թե ինչպես է այս մի քանի ամսում վերացել «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» նորմը, առավել ևս, որ գնորդը նույն կազմակերպությունն է: Ի՞նչ եղավ այս մի քանի ամսում, որ ԲՏԱ նախարարությունն այս գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ այլևս չունի: Մյուս կողմից՝ ի՞նչ առևտրային գաղտնիքի մասին էին իրենց պատասխանում նշել «ՄՏՍ Հայաստանի» պատասխանատուները, երբ այդ տեղեկություններն ընդամենը օրերի ընթացքում օրենքի ուժով պետք է լինեին հրապարակային:

Ի վերջո, դիմելուց ընդամենը երկու օր առաջ խնդրել էինք պատասխանել... դիմելո՞ւ են ՀԾԿՀ, թե՞ ոչ: Ինչ խոսք, ուշագրավ են «ՄՏՍ Հայաստանի» պատկերացումներն «առևտրային գաղտնիքի» մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»
Ամենաընթերցվածները