ՌԴ դեմարշից հետո Հայաստանը փորձում է հարթել սրված հարաբերությունները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին ՔՊ-ի 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ չնայած Ռուսաստանի սպառնալիք-նախազգուշացումներին։ Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ Հռոմի կանոնադրությունը վավերացրած յուրաքանչյուր երկիր պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե նա ժամանի տվյալ երկիր։

Սակայն, ինչպես ասում են, կատվի վազքը մինչեւ մարագն է, Հռոմի ստատուտը դեռեւս ուժի մեջ չի մտել, բայց վավերացումից հետո ՌԴ-ն անցել է սանկցիաների մեր հայրենակիցների նկատմամբ՝ հարկային ստուգումներ, դեպորտի սպառնալիքներ, հայկական վարորդական վկայականները ճանաչելու գործընթացի հետաձգում եւ այլն։ ՌԴ դեմարշից հետո Հայաստանը փորձում է հարթել սրված հարաբերությունները։ ԱԳՆ-ն հայտնել է, որ հայկական կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել Ռուսաստանի մտահոգությունները։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ երեկ բացել է փակագծերը, ասելով, որ կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Ռուսական կողմը դեռեւս չի պատասխանել ՀՀ առաջարկին։ Իշխանական շրջանակներում հույս չունեն, որ պատասխան կստանան, համոզված են, որ Հռոմի ստատուտի վավերացումը ՌԴ-ում չեն մարսել ու չեն ներելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»
Ամենաընթերցվածները