«Իրենք և իրենց արևմտյան գործընկերները փոխել են մարտավարությունը, ցույց են տալիս, թե իբր այլընտրանք կա»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, Ալիևը բավականին ճկուն քաղաքականություն վարեց 2020 թ.-ի պատերազմից հետո:

«Նա իր ցանկացածն ու նպատակներն աճուրդի դրեց Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ասածն էլ այն էր, թե իր համար առանձնապես մեծ տարբերություն չկա՝ որ հարթակով, ով և ինչպես կապահովի իր ցանկացածը, այսինքն՝ Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում դե ֆակտո և դե յուրե, իր պարամետրերով խաղաղության պայմանագիր կկնքվի և այլն: Ադրբեջանն, ըստ էության, ասաց, որ ով սա ապահովի, նրա հետ էլ կաշխատի: Յուրահատուկ աճուրդ էր: Կարծում եմ, որ ինչ կարող էր, արևմտյան հարթակում Ալիևը ստացավ:

Արևմտյան հարթակում կարողացավ բառի բուն իմաստով մատների վրա ֆռռացնելով Նիկոլ Փաշինյանին՝ նրանից կորզել Պրահայում արված հայտարարությունը, որով Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետրի շրջանակում և ակնկալում, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետրի շրջանակում: Այդ հայտարարությունը ստացավ, որով Արցախը ներառված էր Ադրբեջանի կազմում, նույն փաստաթղթով նաև անկլավների փոխանակման և որոշ դեպքերում նաև ստանալու վերաբերյալ հայտարարություն արվեց: Այդ հարթակում աշխատելով՝ նա ստիպեց նաև, որ Հայաստանն էլ արևմտյան հարթակում աշխատի և փչացնի իր հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Դրա հետևանքով Ռուսաստանը պատրվակ ունեցավ, զիջելով Հայաստանի և Արցախի շահերը, իր սիտուացիոն դաշնակիցներին լավություն անել: Արդյունքում զիջվեց Արցախի Հանրապետությունը»,- ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ հիմա արդեն առանձնապես ակնկալիքներ չունենալով արևմտյան հարթակներից՝ Ադրբեջանը չի մասնակցում հանդիպումների, չի շտապում նաև խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում: «Շատ լավ հասկանում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում: Կա Հայաստանի չոքած ղեկավար, որը պատրաստ է ցանկացած զիջումների, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանը ստանալու, իր հիփոթետիկ, ֆանտաստիկ, զուտ փիառի վրա հիմնված «խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագիծն իբր թե կյանքի կոչելու համար, իբր աշխարհին հետաքրքրացնելու համար: Պարզ է, որ սա զուտ քարոզչական հնարք է, հերթական փուչիկն է:

Ալիևը շատ լավ հասկանում է, որ առանց խաղաղության պայմանագրի կարող է շատ ավելին ստանալ, քան ինչ-որ թուղթ ստորագրելով, ինչը կարող է նրա համար զսպող մի բան դառնալ, շրջանակների մեջ դնել իրեն: Հնարավոր է ոտքով տարածք գրավել, գետնի վրա և այլ հարթակներում դե ֆակտո անկլավների հարցերը լուծել, հասկանում է, որ այն հարցերում, ինչ վերաբերում է Հայաստանի բուն տարածքին, գլխավոր օպերատորները Ռուսաստանը և Հայաստանն են, այլ ոչ թե Արևմուտքը: Անկլավների, միջանցքի, հետ ա գ ա յում նաև փախս տ ա կան ն ե ր ի ՝ իրենց բնակության նախկին վայրեր «վերադարձի» հարցերը փորձել լուծել այլ՝ ոչ արևմտյան հարթակներում: Երկու անգամ անընդմեջ այդ մարդը ցուցադրում է իր մտադրությունը: Առաջին անգամ չգնաց Գրանադա, երկրորդ անգամ, կրկնելով Փաշինյանի պատճառաբանությունը, որով նա չմասնակցեց ԱՊՀ գագաթաժողովին, ասելով, որ ժամանակ չկա, Ալիևը չի գնում Բրյուսել: Համարում է , որ առանց խաղաղության պայմանագրի շատ ավելի մեծ ռեսուրսներ ու մանևրներ ունի, կարող է շատ ավելին ստանալ, քան եթե ինչ-որ մի բան ստորագրի և թեկուզ թղթի վրա սահմանափակի իր նկրտումները»,-նշում է մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, Հայաստանի իշխանության համար ամենագլխավոր պրոբլեմը միշտ այլընտրանքի բացակայությունն էր: «Ասում էր՝ Ռուսաստանի վրա հիմնված անվտանգության ճարտարապետությունը վատն է, միշտ հարց էր առաջանում՝ եթե Ռուսաստանը չէ, ՀԱՊԿ-ը չէ, այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը: Իրենք և իրենց արևմտյան գործընկերները փոխել են մարտավարությունը, ցույց են տալիս, որ իբր այլընտրանք կա, առաջ են քաշել ֆրանսիական այլընտրանքը զենքի մատակարարման մասով: Երեք ռադար են մատակարարելու, հրթիռների տրամադրման հեռանկար կա, նրանց մասնագետները վերապատրաստելու են մերոնց և այլն: Այդ համաձայնագրում մեկ հետաքրքիր կետ էլ կա, որ ֆրանսիացիներն աուդիտ են անելու մեր պաշտպանության համակարգը և այլն: Մյուս հարցը, որ իբր գոյություն ունի հասարակության մեջ, եթե Ռուսաստանը բարկանա և տնտեսական պատժամիջոցներ կիրառի մեր նկատմամբ, էներգակիրներ չտա, գազի գինը թանկացնի կամ գազ չմատակարարի, ի՞նչ է լինելու:

Իշխանություններն ասում են՝ եթե խաղաղության պայմանագիր կնքենք Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ խնդիրներ չունենանք, և նա լինի մեր անվտանգության երաշխավորը, այդ պարագայում նավթն ու գազն Ադրբեջանից կբերենք: ՏԿԵ փոխնախարարը նման հայտարարություն է անում, չի խոսում գնային քաղաքականության մասին: Եթե խնդիրը միայն գազ ստանալը լիներ, կարող էիր Իրանից էլ ստանալ, ուղղակի այդ դեպքում մի քանի անգամ ավելի թանկ գին պետք է վճարեիր՝ ի տարբերություն Ռուսաստանի առաջարկած գնի, այնպես չէ, որ Իրանը չէր ուզում մեզ գազ տալ: Բացի գինը, կա նաև կախվածության հարցը: Ո՞վ կարող է Հայաստանի իշխանության և վարչապետի մոտ այնքան վստահություն առաջացնել, որ Ադրբեջանը լինելու է ամենավստահելի գազ մատակարարողը»,-հավելում է նա:

Հակոբյանի խոսքով, այս ամենի նպատակն է ներքին լսարանին ցույց տալ, որ Հայաստանն ունի այլընտրանք անվտանգային համակարգի առումով. տվյալ դեպքում բարեկամ երկիր Ֆրանսիան է այդ դերում: «Տնտեսական առումով մեզ մտահոգում է էներգակիրների հարցը, կարող ենք գազ գնել Ադրբեջանից: Հիմա ամեն ինչ այս շրջանակի մեջ են ներկայացնում: Օրինակ՝ ֆրանսիական զենքի մատակարարման մասով հարցեր չեն բարձրացնում, թե ինչ խնդիրներ կարող են լինել: Ֆրանսիական զինտեխնիկան ի՞նչ լոգիստիկայով է գալու Հայաստան, խաղաղ պայմաններով գուցե կարող ես երեք ռադար բերել Վրաստանով կամ Իրանով, բայց ռազմական գործողությունների ժամանակ շահերի լուրջ բախումներ են սկսվում: Երկրորդ՝ ինչպե՞ս են այդ զինատեսակները համադրվում ընդհանուր պաշտպանական համակարգի հետ, այն հիմնականում ռուսական է, ժամանակ է պահանջվելու:

Նույնը վերաբերում է նաև հնդկա կան զինատեսակներին , եթե դրանք գան: Երրորդ՝ եթե ֆրանսիացիներն աուդիտ են անելու, ինչպե՞ս են դրան վերաբերվելու ռուսները, որոնք գուցե այնպիսի զինատեսակներ են տվել Հայաստանին, որ ուրիշներին չեն տվել և այլն: Երբ խոսքը դիվերսիֆիկացման մասին է՝ թե՛ պաշտպանական համակարգի, թե՛ զենք-զինամթերքի մատակարարման, թե՛ էներգակիրների, ամեն ինչ բավականին գեղեցիկ է հնչում, բայց թե փիառից դուրս բաղադրիչները որքանով են ազդեցիկ, որքանով իրական կլինեն, ասելը բարդ է: Չլինելով այս բոլոր հարցերում նեղ մասնագետ՝ ինքս ունեմ հարցեր, որոնք բարձրաձայնում եմ: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, որ, օրինակ՝ Ադրբեջանն էներգակիրների վստահելի մատակարար է, այն էլ մատչելի գներով»,-նշում է նա:

Հավելում է՝ բլեֆը շատ է: «Այս առումով կարևոր է, որ հիմա լուրջ ուղի անցած, մասնագիտական կրթություն ստացած զինվորականները խոսեն, փաստեն՝ արդյոք երեք ռադարով մեր օդն ապահով «փակվա՞ծ» է, ինչպես վերջերս հայտարարեց գեներալներից մեկը: Նույնը ժամանակին ասում էր Արայիկ Հարությունյանը՝ Արցախի օդը փակ է: Երբ հիշում ենք, թե ինչ հայտարարություններ էին անում Արցախի՝ այսօրվա ռեժիմի հետ կապ ունեցող ղեկավարները և ինչ հայտարարություններ են անում հիմա, մի փոքր վախ է առաջանում: Արդյո՞ք մեզ երեք ռադարն էր պակասում, որ մեր օդը փակվեր, եթե այդպես է, ուրախ ենք»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Գործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս Եկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախը Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարք Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր ԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է Ֆրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ Figaro Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ» «Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառով Արարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդին Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել է Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերում
Ամենաընթերցվածները