Ի՞նչ «անոնս» են անելու․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հնարավոր ամեն առիթի դեպքում խոսում է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի», «խաղաղության դարաշրջանի», հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, ավելին, անընդհատ շեշտում է, թե «ինքը շատ ուրախ կլինի, երբ կողմերի միջև բոլոր հարցերը հստակեցված լինեն, և պայմանագրի ստորագրման ժամկետները որոշակի դառնան»:

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել էր, թե «խաղաղության պայմանագրի ստորագրման համար բավական նպաստավոր միջավայր է ձևավորվել, և չի բացառվում, որ այն առաջիկայում ստորագրվի»։ Թեմայի հետ կապված թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ վերջին ամսվա ընթացքում «խաղաղության պայմանագրի» վրա նախարարության գրեթե ողջ թիմն աշխատում է օրուգիշեր։ Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ համաձայնագրի տեքստն, ըստ էության, հիմնականում պատրաստ վիճակում է, հստակեցվում են որոշ առանցքային իրավական կարգավորումներ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, խորհրդարանում չորեքշաբթի կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնարավոր է այդ մասին որոշակի «անոնս» լինի (Փաշինյանը կամ Միրզոյանը այս մասին հնարավոր է առնվազն ակնարկներ հնչեցնեն)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ինչպես են ծեծում Դոն Պիպոյին Գործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս Եկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախը Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարք Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր ԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է Ֆրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ Figaro Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ» «Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառով Արարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդին Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել է
Ամենաընթերցվածները