Բաց նամակ՝ գլխավոր դատախազին՝ Լևոն Քոչարյանի գործով

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին Լեւոն Քոչարյանի գործով։ Բաց նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի տիկին Վարդապետյան, հարկ է նկատել, որ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ միայն ենթադրյալ ծեծից տուժած անձի ցուցմունքը բավարար է ոչ միայն քրեական վարույթ նախաձեռնելու, այլև քրեական հետապնդում հարուցելու համար, ընդ որում՝ բոլորովին էլ պարտադիր չլինելով ի սկզբանե դատաբժշկի եզրակացության առկայությունը, ապա այդ դեպքում ինչպես է ստացվել, որ Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն նրան ծեծի ենթարկած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում չի կայացվել, այն պարագայում, երբ առկա է ոչ միայն Լևոն Քոչարյանի ցուցմունքն իրեն ծեծի ենթարկելու, ինպես նաև բժշկական տեղեկանքներ՝ վերջինիս կողմից մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ, այլև առկա են բազմաթիվ տեսագրություններ, որոնք վկայում են Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու հանգամանքի մասին, որոնք ի դեպ հերքում են հակառակը՝ Լևոն Քոչարյանի կողմից տուժող Հրաչիկ Խաչատրյանին մինչ ավտոմեքենա նստելը ձախ ոտքին հարվածներ հասցնելու հանգամանքը։

Ճիշտ է, թեև այն քրեական վարույթը, որի շրջանակներում Լևոն Քոչարյանը հանդիսանում է տուժող չի հանդիսանում սույն քրեական վարույթի առարկան, միևնույնն է պաշտպանական կողմը համամետական անցկանելով պարզապես ցանկանում է արձանագրել քրեական հետապնդման մարմինների տարբերակված մոտեցումը։ Մի դեպքում միայն շահագրգիռ անձի /ոստիկան-տուժողների, ոստիկան-վկաների/ ցուցմունքները բռնություն գործադրելու վերաբերյալ բավարար են քրեական հետապնդում հարուցելու, իսկ հետագայում նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու համար, իսկ մյուս դեպքում՝ մեկ այլ շահագրգիռ անձի /Լևոն Քոչարյան-տուժող կարգավիճակով/ ցուցմունքն իրեն ծեծելու և խոշտանգելու վերաբերյալ, որն ի տարբերություն առաջին օրինակի՝ ամրապնդված է բժշկական տեղեկանքներով, ինչպես նաև տեսագրություններով՝ բավարար չէ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ նույնիսկ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման կայացման համար։

Վերոգրյալի համատեքստում, խնդրում եմ պարզաբանել որն է նման տարբերակված մոտեցման պատճառը»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները