Ինչո՞ւ են Բաքվում այսքան շատ խոսում ռևանշիզմից

Արցախյան երկրորդ պատերազմից երեք տարի հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ահաբեկչական նոր ագրեսիա ձեռնարկեց ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ, որն ավարտվեց արցախահայության բռնի տեղահանությամբ։ Փաստացի Ադրբեջանին հաջողվեց բռնազավթել նաև Արցախի Հանրապետության այն փոքր մասը, որը դեռևս մնացել էր հայկական վերահսկողության ներքո։ Եվ հիմա ունենք մի իրավիճակ, որ այսօր Արցախում ուղղակի հայ չի մնացել։ Եթե տարիներ շարունակ բանակցությունների սեղանին խոսվել է հնարավոր փոխզիջումային լուծումների և ուժի կիրառման անթույլատրելիության մասին, ապա Ադրբեջանը ոչ միայն միանգամից ստացավ ամբողջը, այլև հասցրեց միջազգային հանցագործություններ իրագործել։ Այն, ինչ մի քանի տարի առաջ թվում էր անիրագործելի, տեղի ունեցավ։

Թերևս 44-օրյա պատերազմից առաջ, նույնիսկ այս իշխանության առաջին երկու տարին դժվար էր պատկերացնել այսօրվա վիճակը, թեպետ շատերն էին զգուշացնում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել Ա ր ց ա խի հար ցից վերջ ն ա կ ա ն ա պ ե ս «ազատվելու» համար։ Սակայն հետաքրքիր է, որ նույնիսկ ամեն ինչ ստանալուց հետո Ադրբեջանն իրեն հաղթողի պես չի պահում, թեպետ փորձում է ցույց տալ, թե հաղթել է ու հասել իր հիմնական նպատակներին: Ալիևյան հանցագործ ռեժիմը տառապում է քինախնդրության ծարավով ու ձգտում է դա ամեն կերպ ցույց տալ։ Թերևս դրանով էր պայմանավորված Արցախի նախագահների և այլ պաշտոնյաների ձերբակալություններն ու դրանց շուրջ շոուներ նկարելը։

Մյուս կողմից՝ եթե մինչև Արցախի դեմ վերջին ագրեսիան պաշտոնական Բաքվից հայտարարություններ էին հնչում Հայաստանում «ռևանշիստական ուժերի» մասին, ապա այդ թեման այժմ նոր թափ է հավաքում։ Նախ՝ դրա շուրջ զգուշացումներ են հնչում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի, ապա նաև Ստեփանակերտ այցելած Ալիևի կողմից։ Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանի համար ամբողջ Արցախը բռնազավթելուց հետո էլ այդքան կարևոր «ռևանշիսզմի» թեման։ Ընդհանրապես, եթե որևէ մեկն անընդհատ խոսում է ինչ-որ բանի մասին, ապա այդտեղ նա լուրջ խնդիրներ ու անհանգստություններ ունի, թեկուզ և արտաքուստ ցույց տա հակառակը: Իսկ ադրբեջանական կողմը գնալով չափազանց շատ է սկսել խոսել «ռևանշիզմի» մասին: Սրա համար կարող են լինել մի քանի խորքային պատճառներ:

Նախ՝ Ադրբեջանը կարող է Հայաստանում «ռևանշիստական ուժերի», «ռևանշիզմի» թեման օգտագործել նոր ագրեսիա նախապատրաստելու համար։ Չէ՞ որ Բաքուն ռազմական գործողություններ սկսելուց առաջ միշտ ինչ-որ արհեստական պատճառաբանություններ է հնարում։ Օրինակ՝ շրջափակված Արցախի դեմ ագրեսիայից առաջ բեմադրվեց ականի պայթյունից ադրբեջանցիների զոհվելու տեսարանը, որի մասին տեղեկատվությունը հայության դեմ ատելության նոր ալիքի պատճառ դարձավ։ Իսկ գլոբալ առումով Ադրբեջանն Արցախի նկատմամբ իր ահաբեկչությունն արդարացնելու համար հորինեց «ահաբեկչության դեմ պայքարը»: Այս անգամ էլ Ադրբեջանը ռազմական գործողություններ կարող է սկսել Հայաստանի դեմ՝ «ռևանշիզմ» վերնագրով, հատկապես, որ թուրքական և ադրբեջանական մամուլում որոշ հրապարակումներ են արվել այն մասին, թե «արցախցի անջատողականներից» կազմված զինված խմբավորումներին Հայաստանը տեղակայում է Ադրբեջանի սահմանամերձ վայրերում՝ մասնավորապես Սյունիքում, որպեսզի հետագայում օգտվեն ռևանշի դիմելու հնարավորությունից։

Սա շատ բնորոշ է կեղծիքի վրա կառուցված հանցագործ պետությանը, ուստի այս տարբերակը քիչ հավանական չէ: Մյուս կողմից էլ՝ շատ տրամաբանական է թվում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի «ռևանշիստական» փորձերի մասին խոսակցությունները Բաքվի լուրջ անհանգստությունների արդյունքն են։ Խոսքն այն մասին է, որ Թուրքիայում և Ադրբեջանում կոնկրետ մտահոգություններ կան՝ կապված այն հանգամանքի հետ, որ Հայաստանում հանկարծ ազգային ուժերը կարող են իշխանության գալ։ Ու այս տեսանկյունից թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի դողում է Փաշինյանի՝ իշխանության մնալու համար։ Պատահական չէ, որ 2021 թվականի փետրվարին, երբ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն կառավարության և Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, Թուրքիայից ամենաբարձր մակարդակով դատապարտեցին զինվորականների այդ քայլը։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը գլուխը կախ հերթով կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները ու, ինչպես երևում է, դեռ զիջելիքներ ունի։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանում գիտակցում են, որ անցել են բոլոր կարմիր գծերը, ու իրենց տոտալ վերահսկողությունն Արցախի վրա կարող է ուղղակի ժամանակավոր լինել, քանզի նույնիկս իրենք են հասկանում՝ Արցախը միշտ էլ եղել է հայկական ու երբեք չի կարող ընկալվել որպես ադրբեջանական։ Ու եթե Թուրքիայի անվերապահ աջակցությամբ կամ միջազգային բարենպաստ իրավիճակով պայմանավորված իրենց հաջողվեց բռազավթել Արցախը, ապա դա դեռ հաղթանակ չէ, առավել ևս՝ չի կարող համարվել Արցախի հարցի վերջնական լուծում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները