Կոմբինացիոն խաղը թափ է հավաքում. Փաշինյանի և Ալիևի միջև ինչ-որ փակ պայմանավորվածություններ եղել են

Iarex.ru-ն «Լեռնային Ղարաբաղի հայերը դառնում են «Մեծ քաղաքականության» գործոն» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հոկտեմբերի վերջին մասնակցել Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Դա կլինի այդ մակարդակով բանակցությունների յոթերորդ փուլը։ Ալիևի և Փաշինյանի վերջին հանդիպումը ԵՄ-ում կայացել է հուլիսի կեսերին։ Ավելին, Ալիևն ավելի վաղ Բրյուսելի ձևաչափը որակել էր որպես ոչ պաշտոնական, օժանդակ մեխանիզմ, մինչդեռ Մոսկվան և Վաշինգտոնը պաշտոնական միջնորդներ են Բաքվի և Երևանի միջև բանակցություններում։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պարզապես «որոշակի գործոն է, որը նվազեցնում է լարվածությունը և թույլ է տալիս Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին խոսել ու ավելի լավ հասկանալ միմյանց»:

Գրանադայում հնգակողմ գագաթաժողովին մասնակցելու մերժումից անմիջապես հետո Ալիևի համաձայնությունը Բրյուսելում շուտափույթ հանդիպմանը, նրա հայտարարությունն այն մասին, որ «այդ գործընթացում արտատարածաշրջանային պետությունների համար տեղ չկա», թեև նա նախկինում ակտիվորեն օգտագործում էր եվրոպական հարթակը, կարծես թե որոշակի կարևոր հանգամանքների ճնշման տակ են։ Լեռնային Ղարաբաղում ինտեգրելու մարդ չի մնացել, հայերը հեռացել են։ Սա՝ առաջին հերթին։ Երկրորդ հերթին՝ ուրվագծվել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը կորցնելու սպառնալիքը։ Ավելին, Գրանադայում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ դրա տեքստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի համար անընդունելի կետեր չկան։ Բացի այդ, Բաքվի համար քաղաքականապես ձեռնտու է ԵՄ-ի միջնորդությամբ համաձայնագրի ստորագրումը, որպեսզի նվազեցնի իր դեմ ուղղված աճող քննադատության ինտենսիվությունը՝ կապված Ղարաբաղի հայերի բռնագաղթի հետ:

Ի դեպ, Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի հետ բանակցությունների արդյունքներով ԵՄ կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ, ի թիվս Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերի՝ «կապված Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային վերաբնակեցման հետևանքների հետ, փախստականները պետք է կարողանան առանց որևէ պայմանի, միջազգային հսկողության ներքո և պատշաճ հարգանքով իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալ, օգտվել պատմության, մշակույթի և մարդու իրավունքներից բխող իրենց իրավունքներից»: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին իր հերթին լուրջ մտահոգություն է հայտնել և կոչ արել՝ ավելացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը Հայաստանում ապաստան գտած ավելի քան 100 000 ղարաբաղցի հայերին։

Նա ասել է, որ շարունակական միջազգային ներգրավվածությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելու ջանքերին, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կհաղորդի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ: Այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ է առաջին հերթին միջազգային վերահսկողություն իրականացնելու։ Առայժմ, ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ, Լեռնային Ղարաբաղը «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության տարածքն է»։ Բայց հիմա կարող են հայտնվել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության այլ հովանավորներ։ Երկրորդ հերթին բացվում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև «Լեռնային Ղարաբաղի հայերի պատմության, մշակույթի և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի դրսևորման» վերաբերյալ հատուկ համաձայնագրի պատրաստման հեռանկարը։ Ամեն ինչ գնում է դեպի այն, որ Լեռնային Ղարաբաղի փախստականների խնդիրը կդադարի լինել միայն Ադրբեջանի իրավասության ոլորտը։

Մինչ այժմ ԵՄ-ն որոշել է նրանց ֆինանսական օգնություն տրամադրել, սակայն ապագայում կքննարկի նրանց տուն վերադառնալու հնարավորությունը։ Բայց Բաքուն դեռ ոչինչ չի արել, որպեսզի հայերը հավատան իրենց անվտանգության ապահովման իրականությանը, համաներում չի հայտարարել, իսկ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին ձերբակալելով՝ ցույց է տվել, որ շարունակում է «պայքարը անջատողականների դեմ»։ Արդյո՞ք զարմանալի է այն, որ մինչև հոկտեմբերի 4-ը վերաինտեգրման գործընթացին միանալու հայտ էր ներկայացրել ընդամենը 98 հայ։ Ինչ էլ ասեն, դա այն ֆոնն է, որի վրա Փաշինյանն ու Ալիևը ԵՄ միջնորդությամբ, բայց առանց Ֆրանսիայի մասնակցության, փորձում են վերադառնալ բանակցային նախկին սցենարին։ Ինքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության հետ կապված Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը հակաարդյունավետ կլինի»։

Նա ակնարկել է, որ Ալիևը կարող է «փակվել իր մեջ», և նրա հետ երկխոսությունը շարունակելու հնարավորությունը կկորչի։ Ավելի վաղ Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում արդեն ընդունել էր բանաձև, որը դատապարտում էր Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և վերանայել Բաքվի հետ հարաբերությունները։ Մակրոնի խոսքով, Ֆրանսիան շարունակում է «առաջնագծում լինել Հայաստանին, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, օգնություն ցուցաբերելու հարցում»։ Ուստի, Ֆրանսիայի նախագահը պաշտպանում է Բրյուսելի միջնորդական դերը և այն, որ «ապագա հանդիպումը կկայանա Մեծ Բրիտանիայում»։ Հետևաբար, Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպումը միջանկյալ կլինի, և դժվար թե այնտեղ հրապարակային որոշումներ կայացվեն։

Բայց երբ Միշելն ասում է, որ «մենք գաղտնի օրակարգ չունենք», նա ակնհայտորեն ազնիվ չէ: Փաշինյանի և Ալիևի միջև ինչ-որ փակ պայմանավորվածություններ եղել են: Պատահական չէ նաև, որ Փարիզը հերքել է տեղեկությունները, թե դեմ է Թուրքիայի մասնակցությանը Գրանադայի գագաթաժողովին։ Ի դեպ, Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մոտ ապագայում փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կանցկացվեն «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) ։ Անդրկովկասյան «տրեկում» կոմբինացիոն խաղը թափ է հավաքում:

Կ. Խաչիկյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները