ԿԳՄՍՆ-ն հայտարարում է Ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատուրյանի 120-ամյակներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-2024 ուսումնական տարում համատեղ հայտարարում են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատուրյանի 120-ամյակներին:

Մրցույթն անցկացվում է ՀՀ և արտերկրի հայկական և հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում (այսուհետ՝ կրթօջախներ):

Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների՝ Արամ Խաչատուրյանի և Սերգեյ Փարաջանովի մասին գիտելիքների ընդլայնմանը, սփյուռքում ազգային կրթության շուրջ համախմբմանը, ստեղծագործական ոգու զարգացմանը:

Մասնակից կրթօջախներից ակնկալվում է

1. ձևավորել ուսուցիչ(ներ)ի ղեկավարությամբ ստեղծագործական աշակերտական խմբեր: Խմբերը կարող են ունենալ խառը տարիքային կազմ և ընդգրկել տարբեր դասարանների աշակերտներին՝ սկսած կրտսեր դպրոցական տարիքից, կամ համալրված լինեն նույն տարիքի/դասարանի աշակերտներով: Վերջինի դեպքում ստեղծագործական խմբում ընդգրկվում են 12 տարեկան և բարձր տարիք ունեցող աշակերտները:

2. Իրականացնել Ա. Խաչատրյանին կամ/և Ս. Փարաջանովին նվիրված համապատասխան նախնական հետազոտական, ուսումնական, ստեղծագործական և այլ բնույթի աշխատանք երեխաների հետ (օրինակ՝ ուսումնասիրել կենսագրությունը, ճանաչել և մեկնաբանել ստեղծագործությոնները և այլն), գրել ֆիլմի սցենար և նկարահանել այն: Կախված կատարած հետազոտական աշխատանքից՝ ֆիլմը կարող է լինել ցանկացած անվանակարգի (վավերագրական, խաղարկային և անիմացիոն):

3. Ստեղծել հանձնաժողովներ, որոնք կգնահատեն և նախնական ընտրություն կկատարեն, եթե դպրոցում ձևավորվեն մեկից ավելի ստեղծագործական խմբեր, քանի որ յուրաքանչյուր դիմած կրթօջախից ընդունվելու է միայն մեկ ֆիլմ:

4. Ֆիլմի լեզուն պետք է լինի հայերենը:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մրցույթին ներկայացվող ֆիլմը պետք է նկարահանված լինի հատուկ այս մրցույթի համար, որպես ստեղծագործական խմբի մասնակից՝ նշված աշակերտների տարիքը և դասարանները պետք է համապատասխանեն ընթացիկ ուսումնական տարում իրենց տարիքին և դասարաններին: Էլեկտրոնային հարթակներում ֆիլմի հրապարակման ժամկետների հետ կապված սահմանափակումներ չկան, եթե առկա է նկարահանման նպատակի մասին նշումը:

 

Պարգևները

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և նվերներով: Բոլոր մասնակից կրթօջախները կստանան մասնակցության վկայականներ:

 

Մրցույթի անցկացման կարգը և ֆիլմերի ներկայացման պահանջները

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով:

Մասնակից կրթօջախները մինչև հունվարի 15-ը ներբեռնում են իրենց ֆիլմը որևէ նիշքափոխանցող համակարգ (Google Disk և այլն) կամ էլեկտրոնային հարթակ և հղումն ուղարկում են [email protected] էլեկտրոնային հասցեով: Էլեկտրոնային նամակը պետք է ուղարկված լինի կրթօջախի պաշտոնական կամ ղեկավար մանկավարժի էլեկտրոնային հասցեից:

Նամակի վերնագրում պետք է կատարված լինի «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ» գրառումը, իսկ նամակի բովանդակության մեջ՝ կրթօջախի ամբողջական անվանումը, ղեկավար մանկավարժի անունը, ազգանունը ու հեռախոսահամարը, ինչպես նաև ներկայացվող ֆիլմի վերնագիրը:

Ֆիլմը կարող է նկարահանվել ցանկացած տեխնիկական սարքով, ունենա 3-10 րոպե

տևողություն:

Ֆիլմի տեղեկատվական մասում (titles) պետք է նշված լինեն.

1. Ֆիլմի անվանումը,

2. ֆիլմի տևողությունը,

3. ֆիլմի անվանակարգը,

4. կրթօջախի երկիրը, քաղաքը, անվանումը,

5. ղեկավար մանկավարժի անունը, ազգանունը,

6. ստեղծագործական խմբի (աշակերտների) տվյալները` անունները, ազգանունները, տարիքը/դասարանը:

 

Ժամկետները

 

Հավելյալ հարցերով կարող եք դիմել՝

Հայաստանի ազգային կինոկենտրոն

հեռ.՝ +374 10 52-20-32 Էլ.փոստ. [email protected]

Կայքէջ. ncca.am

Facebook: «NationalCinemaCenterofArmenia»

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

հեռ.՝ +374 10 599-647

Էլ.փոստ. [email protected] Կայքէջ. www.escs.am

Facebook: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»

 

N Գործողություն/աշխատանք Ժամկետ

1 Ֆիլմերի ներկայացման վերջնաժամկետ 15 հունվար, 2024

2 Գնահատում և հաղթողների հայտարարում 4 մարտ, 2024

3 Պարգևատրում Մարտ-ապրիլ, 2024

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒՅԹՈՒՆ

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները