Բարսելոնը անցնում է արևային էներգիայի

Գտնվելով Իսպանիայի հյուսիս-արևելքում՝ Բարսելոնը տարվա մեծ մասը ողողված է արևով, և արևային էներգիան դառնում է ավելի ու ավելի ժողովրդական, տեղի բնակիչների համար։ Արևային վահանակներ են տեղադրում բնակելի տների և հանրային շենքերի վրա, 2018 թվականից արևային էներգիայի օգտագործման ծավալները կրկնապատկվել են և դրանց մեծապես օգնում են իշխանությունները։

Այն քաղաքացիները, որոնք անցնում են արևային վահանակների, քաղաքային խորհուրդը նվազում է 2 անգամ և տնտեսումը կազմում է տարեկան գրեթե 1000 դոլար։ Այս գումարները բավարարում են, որպեսզի ծածկեն արևային վահանակների տեղադրման 60 %-ը։ Քաղաքային խորհրդի անդամ Քրիստինա Կաստելսի խոսքով՝ օրենսդրությունը պահանջում է արևային վահանակներ տեղադրել հիմնականում նորակառույց շենքերում։ Հին շենքերը նոր կանոններիտակ չեն հայտնվում, սակայն քաղաքային խորհրդի անդամները համոզում են քաղաքացիներին արևային վահանակներ տեղադրել նաև հին շենքերի վրա, այդ նպատակով հատուկ այնպիսի վահանակներ են ներկրվում, որպեսզի քաղաքի տանիքների ընդհանուր տեսքը չխաթարվի։

Տանտերերից մեկը, որը իր երկու տների վրա 16 վահանակ է դրել հայտնել է, թե արդեն ամիսներ շարունակ ոչինչ չի վճարում էլեկտրաէներգիայի համար, մինչդեռ նախկինում այդ գումարը բավական զգալի էր։ Յուրաքանչյուր վահանակն արժե 750 եվրո Բարսելոնում, դրանք էլեկտրականություն են արտադրում ամեն օր և ընդամենը 5 տարվա ընթացքում այդ վահանակները վերադարձնում են բոլոր ծախսերը, ընդ որում արևային վահանակի աշխատանքի ժամկետը 30 տարի է։

Եթե խոսենք ընդհանուր Իսպանիայի մասով, ապա արդեն 2040 թվականին երկրի կառավարությունը ծրագրում է ողջ էլեկտրաէներգիան ստանալ վերականգնվող աղբյուրներից։ Թերևս այս օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև իշխանությունների կողմից իրականացվող հստակ գործողությունները անհրաժեշտություն են նաև Հայաստանի համար, որտեղ արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը» և հարկավոր է մեծապես ավելացնել արևային էներգիայի արտադրության ծավալները։

Մարինե Ամիրաղյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները