Քաղաքականությունն առաջնորդելու մասին է, և կանայք արդեն պարտավոր են ստանձնել այդ պատասխանատվությունը

«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսին է քաղաքականությունն առանց կանանց, ապա ձեռքով փակեք ձեր մի աչքը…այնպես ինչպես տեսնում եք՝ ոչ լիարժեք ու թերրի, նույն պատկերն էլ ունի քաղաքականությունն առանց կանանց։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այսպես սկսեց իր ելույթն ուսանողների հետ հանդիպմանը։

«Ժամանակակից առաջնորդություն. միտումներ և մարտահրավերներ» հանդիպումների շարքի շրջանակում Մանե Թանդիլյանն այցելել էր Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ հանդիպելու տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողների հետ։ Համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ողջունեց նախաձեռնությունը՝ կարևորելով կանանց առաջնորդության մասին ևս մեկ անգամ խոսելու, մարտրահրավերները բարձրաձայնելու և կանանց ուաղջիկներին աջակցելու ծրագրերը։ Այնուհետև, մոտիվացիոն ելույթով հանդես եկավ Մանե Թանդիլյանը։ Ո՞րն է ժամանակակից առաջնորդությունը, ինչ հատկանիշներ պետք է ունենա առաջնորդը, և առաջնորդությունն ունի՞ արդյոք սեռական խտրականություն. Մանե Թանդիլյանի ելույթից առանձնացրել ենք ուշագրավ հատվածները.

Առաջնորդությունն ու կանանց ներգրավածությունն այդ համատեքստում

Դրականն առաջ մղելը, բարեփոխումները, հասարակության և աշխարհի համար որևէ լավ բան անելն ունի առաջնորդման կարիք, հետևաբար, առաջնորդությունը բնական ու կարևոր երևույթ է, որովհետև առանց դրա փոփոխության հասնել հնարավոր չէ։

Ինչպես համոզված եմ, որ ժամանակի հետ փոխվել և փոխվում են առաջնորդների կերպարները, այնպես էլ խորապես համոզված եմ, որ ավելի շատ կանայք պետք է ստանձնեն այդ առաջնորդությունը։ Շատ կարևոր եմ համարում, որ այս դիսկուրսում ներգրավված լինեն նաև տղամարդիկ, ու շատ ուրախ եմ դահլիճում ակտիվ տղաներ տեսնելու համար։ Իսկ կարևոր եմ համարում, որովհետև, երբ խոսում ենք կին-տղամարդ ներգրավածության մասին, ամենևին էլ նկատի չունենք իրար հակադրվելը։ Ընդհակառակը… մենք պետք է տեսնենք այնպես, ինչպես տղամարդիկ. աշխարհում միակողմանի ոչինչ չի լինում, և առաջնորդությունը պետք է լինի միասին, զուգահեռ, համագործակցային։

Արդյունավետ առաջնորդություն. Կարողանալ սահմանել առաջնահերթությունները

Առաջնահերթություն սահմանելը միայն տղամարդկային հատկանիշ չէ. սահմանել կարևորը, տարբերակել, առաջնայինը ոչ այնքան առաջնայինից ու երկրորդականից։ Իհարկե, կարող ենք ասել, որ սա սովորել ևս հնարավոր է, բայց կարող ենք և ասել, որ դա բնատուր է։ Պատկերացրեք իրավիճակ, երբ մեր մայրերը գալիս են տուն, տունը թափթփված է, խառը, ընտանիքը ևս նոր է վերադարձել աշխատանքից… ի՞նչ է անում կինն առաջինը. հավաքում է տու՞նը, թե՞ ուտելիք է պատրաստում ընտանիքի համար, որովհետև հասկանում է, որ դա այդ պահին ավելի կարևոր է։ Չէ՞ որ կնոջը, ոչ ոք չի ասել, թե տուն վերադառնալիս կամ նման իրավիճակում հայտնվելիս առաջնայինն ինչն անի, կինը պարզպաես բնությունից տրված բնազդով գիտի, թե իր ընտանիքի համար որն է ավելի կարևոր ու օգտակար, և կարողանում է սահմանել այդ առաջնահերթությունները։

Ժամանակի ճիշտ կառավարում. հասցնել ամեն բան

Նույն 24 ժամն ունեն և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Բայց կանայք այդ ընթացքում անում են ավելին, քան տղամարդիկ։ Աշխատանք, ընտանիք, կարիերա, երեխաներ, ընկերներ, ազատ ժամանց ու սիրելի զբաղմունք. այս ամենը համատեղում են, ու կարողանում են այնպես անել, որ մեկը մյուսի պատճառով չտուժի։ Կանայք ամեն ինչ հասցնում են իրենց բնազդով, որովհետև շատ լավ գիտեն, որ հակառակ դեպքում չեն հասցնի ոչինչ։

Փոփոխություն «պարտադրելը» կամ փոփոխությունն ավարտին հասցնելը

Սկսած բանը կիսատ թողնել չի կարելի ու չես կարող, կինը՝ առավել ևս։ Որովհետև այդ փոփոխության կրողն է, որովհետև հեռատես ու հետևողական է, որովհետև մտածում է երկարաժամկետ ու տեսնում է այդ փոփոխության հնարավոր արդյունքը։

Մենթորինգ.  Քեզ հետ միասին զարգացնել նաև դիմացին 

Քեզ հետ միասին տանել առաջ, օգնել աճին, զարգացմանն ու կայացմնանը, գիտելիքն ու հմտությունները փոխանցել դիմացինին. մենթորինգն առաջնորդության կարևոր էլեմենտներից է։ Եվ առաջնորդները պետք է կարողանան նաև ոգեշնչել։

Կանանց ներգրավածությունը քաղաքականությունում պետք է լինի բովանդակային

Անարդարացիորեն, բայց քաղաքականությունը համարվում է տղամարդկանցը։ Ամբողջ աշխարհում երկրների կին ղեկավարները ընդամենը 6-7 % են կազմում։ Այսինքն, հազարավոր կարևոր որոշումներ կայացվում են «մեկ աչքով», դրանք կանանց երկարաժամկետ մտածողության, անվտանգության բնազդային հատկանիշներից զուրկ որոշումներ են, դրանք ռիսկի նկատմամբ ավելի զգուշավոր, ավելի հաշվենկատ ու ավելի խորը մտածող մարդկանց բացակայության պատճառով արված որոշումներ են։ Հիմա առավել քան երբևէ, պետք է մտածելու տեղիք տա, թե ինչպես անել, որ կանայք ավելի շատ ներգրավվեն կարևոր որոշումների կայացման գործընթացում։

Հանդիպման ընթացքում ուսանողներն ակտիվորեն ներգրավվեցին հարց-պատասխան ձևաչափով քննարկմանը, Մանե Թանդիլյանին ուղղեցին իրենց հուզող հարցերը քաղաքականությունում կանանց ներգրավածության բարձրացման, արժեքների ու սկզբունքների սահմանման, սեփական կարողությունները ճիշտ գնահատելու և այլ կարևոր թեմաների մասին։

Նշենք, որ հանդիպումների շարքը լինելու է շարունակական։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Schiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով «Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասին Ինչպես են ծեծում Դոն Պիպոյին Գործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս Եկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախը Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարք Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր ԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է Ֆրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ Figaro Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ» «Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառով Արարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդին
Ամենաընթերցվածները