«Ես ամենևին կողմնակից չեմ արտոնություններին, ես կողմնակից եմ հայ տղամարդկանց և հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործմանն, փոխլրացմանը»․ Մանե Թանդիլյան

Aravot.am-ը զրուցել է Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կազմակերպված «Կնոջ հայացքը» խորագրով կին լուսանկարիչների թեմատիկ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնող, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

−Մոտ երկու շաբաթ առաջ ձեր հետ միասին ներկա էինք մի գրքի քննարկմանը, որտեղ դուք խոսեցիք 50 կանանց մասին, որ փոխել են աշխարհը։ Տեղյակ եմ, որ մոտ ժամանակներս կհրատարակվի նույնաբովանդակ եւս մի գիրք, որտեղ ներկայացված են լինելու աշխարհը փոխած 50 հայ կանայք, իսկ հեռանկարում նաեւ հաշմանդամություն ունեցող 50 կանայք են։ Այսինքն, կանայք ամեն ինչ կարող են։ Այսօր դուք ձեր խոսքում ասացիք, որ կանանց ընդամենը մեկ բան է անհրաժեշտ․ որ իրենց չխանգարեն։ Ոչ թե աշխարհում, այլ Հայաստանում եւ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը տղամարդիկ, սկսած 2020 թվականի նոյեմբերի 9−ից, ոչ մի կերպ չեն կարողանում փոխել։ Ինչն է խանգարում, որ կանայք վերցնեն նախաձեռնությունը։

−Որ իրենց մոտ չի ստացվում, ես այնքան էլ խիստ չեմ, ինչքան դուք։ Բայց միեւնույն ժամանակ ես խիստ եմ եւ պահանջկոտ կանանց ներուժը լիարժեքորեն իրացնելու հարցում։ Որովհետեւ խորապես համոզված եմ, որ առաջնորդության, կառավարման, կազմակերպման հարցում կանայք ունեն հրաշալի ներուժ՝ այն ներուժը, որը կարող է արդյունք ստեղծել, որը կարող է խնդիրներ լուծել, որոնք, այո, ինչ−որ պարագաներում, ինչ-որ պայմաններում տղամարդկանց ուժից վեր լինել։ Ինչու, որովհետեւ դրանք տարբեր ներուժեր են։ Մի տեղ կինն է ավելի, առավելություն ունի կին լինելով, մի տեղ՝ տղամարդը։ Դրա համար ես միշտ այն մտքի կողմնակիցն եմ, որ այստեղ փոխլրացման մասին է խոսքը։ Եվ կանանց առաջնորդությունն ամենեւին չի նսեմացնում տղամարդկանց առաջնորդությունը։

Մտածելու տեղիք եք տալիս, որ արդյոք կան իրավիճակներ, որտեղ ավելի շահեկան է կնոջ առաջնորդությունը։ Եվ այստեղ ես պիտի ձեզ հետ համաձայնեմ, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, եւ ես գիտեմ, որ շատ տղամարդկանց է մտածելու տեղիք տալիս, որ գուցե կանանց կառավարմամբ եւ առաջնորդությամբ լուծվեն խնդիրները, որոնք 30 տարի չեն լուծվում։ Եվ պիտի ասեմ, որ 30 տարի տղամարդկանց առաջնորդությամբ չեն լուծվում։ Հետեւաբար, արդարացի է մտածմունքը, որ գուցե պետք է ինչ-որ բան փոխել, փոխել արմատապես, փոխել բովանդակային, ոչ թե ձեւական՝ քվոտաներով, իբրեւ թե արտոնություններ տալով։

Ես ամենեւին կողմնակից չեմ արտոնություններին։ Ես կողմնակից եմ տղամարդկանց եւ կանանց, հայ տղամարդկանց եւ հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործման, փոխլրացման։ Եվ այս հարիր չէ մրցակցությունը։ Այստեղ հարիր է խոհեմությունը եւ մեկը՝ մյուսին զիջելու ու հնարավորություններն ընկալելու կարողությունը։ Իսկ սա բնորոշ է խելացի տղամարդկանց, կրթված տղամարդկանց, հասկացող տղամարդկանց, որոնց թիվը, հույս ունեմ, պիտի ավելանա Հայաստանում։

-Իսկ գործնական քայլերի մասով ի՞նչ կասեք։

-Գործնական քայլերը ես ավելի շատ տեսնում եմ նրանում, ինչ մենք անում ենք։ Ես սա չեմ թաքցնում, որովհետեւ նաեւ մեր կուսակցությունը ստեղծվել է ընկալելով, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացված չէ։ Եվ ես, հանդիսանալով նաեւ կուսակցության նախագահ, հենց դրա ջատագովն եմ, որ ավելանա կանանց թիվը կառավարման, առաջնորդության ոլորտում, որովհետեւ հրապարակային քաղաքականությամբ զբաղվելը հենց առաջնորդության տարրերի վերցնել է նշանակում եւ նաեւ ընտրել-ընտրվելու իրավունքը լիարժեքորեն իրացնել։

Հաճախ ասում են, որ մեր երկրում կանանց չեն ընտրում։ Ես կտրականապես հրաժարվում եմ դրա հետ համաձայնել, կամ եթե դա ինչ-որ մարդկանց համար այդպես է, դրա հետ հաշտվել։ Ես երկու անգամ ընտրվել եմ որպես ԱԺ պատգամավոր եւ մեծամասնական կոմպոնենտով։ Հետեւաբար, համաձայն չեմ, որ կանանց չեն ընտրում։ Ուղղակի կանանցից պահանջն է շատ բարձր։ Եվ ես նաեւ գոհ եմ դրանից, որովհետեւ դրա հետեւանքով ունենալու ենք կանանց որակյալ առաջնորդություն։ Եվ ընտրովի տարբեր պաշտոններում ընտրվելիս, պետք է իմանանք, որ մեր հետ որակ պետք է բերենք եւ այլընտրանք չունենք։

-Արդյոք սա արդյունքը չէ այն բանի, որ հասարակությունը դեռ լիովին չի գիտակցել, որ կանանց ընտրելը որակ էլ կբերի։

-Գիտեք, պահանջը շատ է, դրա համար է կանանց քանակը քիչ։ Ես սա պատահական չեմ ասում, որովհետեւ նաեւ խորհրդանշական է, որ քվոտան ամեն երրորդը այլ սեռից է։ Երեք անգամ կինը պետք է լավը լինի, որպեսզի հայտնվի ավելի բարձր հորիզոնականներում, որտեղ բնականից հայտնվում են տղամարդիկ։ Թեպետ դա շատ դժվար է, բայց մյուս կողմից դա պետք է Հայաստանին, որովհետեւ մենք, այո, պարտավոր ենք որակ ակնկալել։ Եվ երբ կանանցից պահանջի նշաձողը երեք անգամ բարձր է, ինքնաբերաբար, դրա հետ որակ է գալիս: Եվ ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները նկատեն հրապարակային, հանրային կյանքում քաղաքականությամբ զբաղվող կանանց, համեմատական առումով, տեսանելի շահեկան վիճակը։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները