«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը անբարեխիղճ վերաբերմունք Է դրսևորել հաճախորդի հանդեպ

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերում․ մոտավորապես 200-ից 250 հազար դրամի փոխարեն տուժողին պատրաստվում է փոխհատուցել ընդամենը 13․400 դրամ։

Բանն այն է, որ 07 AP 070 պետհամարանիշի Lexus ավտոմեքենայի վարորդը, որն իր մեքենան «Կասկո» ապահովագրություն է արել «Նաիրի Ինշուրանս»-ում, ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնել է, որ սույն թվականի փետրվարի 6-ին ունեցել է ինքնավթար, որի հետևանքով վնասել է մեքենայի աջ կողմի երկու դուռը և ետևի անվաթևը (Крыло), այնուհետև, դիմելով «Նաիրի Ինշուրանս», ընկերության կողմից որպես փոխհատուցում ստացել է գրոշներ՝ 13, 400 դրամ։

Ստացվում է՝ ընկերությունը անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորում իր հաճախորդների հանդեպ․ մասնավորապես այս դեպքում՝ մոտավորապես 20 անգամ պակաս է գնահատել վնասը: Հարց է առաջանում, թե ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվել ընկերության փորձագետը նման աբսուրդ և անհամատեղելի գնահատման համար, քանի որ, ըստ տարբեր մասնագետների և փորձագետների՝ իրականում նոր մեքենայի վերանորոգման գումարը կազմում է 200-ից 250 հազար դրամ, քանի որ վնասվել է 3 դետալ, իսկ մեկ դետալը ներկելը, լաքապատելը և հարթեցնելը արժե մոտավորապես 70․000-ից 80․000 դրամ։

«Նաիրի Ինշուրանս» ընկերությունը պետք է վերանայի փոխհատուցման չափն ու առաջարկի խելամիտ տարբերակ։

Լուսանկարները՝ ստորև։

    
դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները