Ucom-ի զանգերի սպասարկման կենտրոնը Վանաձորում 1 տարեկան է (տեսանյութ)

2022 թվականի փետրվարից «Յուքոմ» ընկերությունը զանգերի սպասարկման նոր կենտրոն էր հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ի սկզբանե բացվել է 20 աշխատատեղ, իսկ արդեն 2023-ին պլանավորվում է ընդլայնել աշխատակիցների կազմը մինչև 25 հոգի։ Շարունակվում են Վանաձորում բնակվող և հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդների խորացված դասընթացները, որոնց ժամանակ ապագա աշխատակիցները ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի բոլոր ծառայությունները, անհրաժեշտ աշխատանքային ծրագրերը, ծանոթանում են կորպորատիվ մշակույթին և այլն։

«Զանգերի կենտրոնի բացումը Վանաձորում Ucom-ի՝ մեր բոլորիս լավագույն գաղափարներից ու ամենաարդարացված որոշումներից մեկն է։ Հիանալի զգացողություն է տեսնել աշխատանքային հաջողությունները, առավել հաճելի է տեսնել մարդկանց ժպիտները, ովքեր հնարավորություն ստացան  հավասար պայմաններով աշխատանք ունենալ մարզում, լինել մայրաքաղաքային ակտիվության, աշխատանքային թոհուբոհի մեջ՝ գտնվելով ծննդավայրում՝ ընտանիքին մոտ։ Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ թիմի հիանալի ընտրություն ենք կատարել՝ խելացի, հոգատար, բարեկիրթ, աշխատասեր», - ասել է «Յուքոմ» ընկերության Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար Մանե Վարդանյանը։

Աշխատանքային ձեռքբերումների մասին խոսելիս զանգերի կենտրոնի աշխատակիցներն առաջին հերթին մտաբերում են ոչ թե սեփական հոգատարությունը, բացառիկ մասնագիտական փորձը, այլ զանգահարող հաճախորդների շնորհակալական խոսքերը, խորհուրդները և զարգացմանը միտված առաջարկները։

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարար Լիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ Մակրոն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարան Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Ամենաընթերցվածները