Ահա թե ինչու ենք մենք մահվանից առաջ թունելի վերջում լույս տեսնում. գիտնականների զարմանալի բացահայտումը, որը քչերը գիտեն

Լույս՝ թունելի վերջում». տեսիլք, որ միավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր կլինիկական մահ են ապրել ու հետո պատմել են, թե ինչ են տեսել մահվանից առաջ։ Գիտնականներն այս երևույթն անվանեցին «մինչև մահն ունեցած ապրում», և ահա թե ինչպես են նրանք այն բացատրում։

Առաջին հետազոտողն, ով լրջորեն ուշադրություն է դարձրել այս երևույթին, եղել է Ռեյմոնդ Մոուդին։ Նա 1976 թ.-ին ուսումնասիրեց շուրջ 150 մարդու, ովքեր կլինիկական մահ են տարել ու ողջ մնացել, և հետևյալ եզրակացության եկավ. նրանցից ոմանք ոչ միայն տեսել են թունելի վերջում լույս, այլ նաև մի շարք այլ երևույթներ, օրինակ՝ մահացած հարազատների, Աստծուն, իրենց հոգին, որը լքում է մարմինը և այլն։ Հետազոտողը հասկացավ, որ միշտ չէ, որ բոլորը տեսնում են հենց լույս թունելի վերջում, կան նաև մարդիկ, ովքեր այլ տեսիլքներ են ունենում, ու սա ավելի սկսեց հետաքրքրել նրան։

 

Արդյունքում նա հասկացավ, որ բոլոր մարդիկ էլ մահվանից առաջ ինչ-որ մի բան տեսնում են, սակայն նրանցից ոմանք տեսնում են միաժամանակ մի քանի բան, մյուսներն՝ ընդամենը մեկ։ Ուսումնասիրություններից հետո նա առանձնացրեց 15 տեսիլք, որոնցից գոնե մեկը պարտադիր պետք է տեսնի մարդն իր մահվանից առաջ, սակայն ինչպե՞ս է դա տեղի ունենում, և ինչո՞ւ են ամենաշատը մարդիկ հենց թունելի վերջում լույս տեսնում։

Բժիշկների ու գիտնականների վարկածն այս երևույթի հետ կապված մեկն է. թունելի վերջում լույսն ու այլ երևույթներ տեսնելը կապված է ուղղակի գլխուղեղի աշխատանքի շարունակության հետ։ Երբ մարդը գտնվում է մահանալու պրոցեսում, նրա ուղեղը շարունակում է աշխատել գոնե մի քանի րոպե։ Գլխուղեղն իրավիճակը ինչ-որ կերպ փրկելու ու, առհասարակ, մարդուն փրկելու համար սկսում է տարբեր ազդակներ ուղարկել, որի արդյունքում մարդը տեսնում է տարբեր տեսիլքներ։

 

Բժիշկները դեմ են այն տեսակետին, թե սա կարող է կրոնական պատճառներ ունենալ։ Նրանք վստահեցնում են, որ այն ամենն, ինչ տեսնում է մարդը մահվանից առաջ, ուղղակի տեսիլքներ են, որոնք պայմանավորված են գլխուղեղի ժամանակավոր, բայց կրիտիկական աշխատանքով։ Մարդու մահվանից առաջ նրա գլխուղեղն անսպասելի շոկ է ապրում, որի հետևանքով էլ առաջանում են այդ բոլոր տեսիլքները։ Սակայն պետք է նշենք, որ, ըստ գիտնականների, մարդն այդ պահին ոչինչ չի զգում, նա էյֆորիայի ու հանգստության մեջ է լինում, որը ստիպում է նրան ուղղակի վերանալ բոլորից։ Դրա համար են շատերը նշում, որ կլինիկական մահ ապրելուց հետո ոչ մի կերպ չեն ցանկացել վերադառնալ։

Պետք է նշենք նաև, որ գիտնականները վստահեցնում են, որ մահվանից առաջ տեսած յուրաքանչյուր տեսիլք մեծապես կապված է նաև մարդու զարգացման ու պատկերացումների հետ։ Եթե նա մահը պատկերացնում է թունելով անցնելու տեսքով, ապա թունել է տեսնում, եթե թռիչքի կամ ընկնելու՝ ընկնում է, իսկ եթե ուղղակի նավակով ջուրն անցնելու՝ մահվանից առաջ ինչ-որ մեկը նրան նավակով ուղեկցում է ջրի վրայով հաջորդ ափ, որտեղ մահվան կանգառն է։

Շաչունակությունը այստեղ

 

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները