Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը, որ իրականացնում է Ադրբեջանը, լուրջ մարտահրավեր է ոչ միայն իր պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի համար, այլև Հայաստանի և սփյուռքի, Ռուսաստանի և ողջ միջազգային քաղաքակիրթ հասարակության համար:

Բաքվի գործողությունները, որոնք քողարկվում են, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» անվան տակ, նպատակ ունեն արտաքսել հայերին իրենց պատմական հողերից, որը նրանց հայրենիքն է հայկական էթնոսի ստեղծումից հազարավոր տարիներ ի վեր: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որի այլնտրանքը, ըստ ադրբեջանական ռեժիմի, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ստիպողական գոյակցությունն է Ադրբեջանի կազմում: Դա նաև շանտաժ է Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ, որոնք Ադրբեջանի հետ միասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմեր են: Այդ քաղաքականությունը նաև կարելի է բնութագրել որպես պետական հանցագործություն, որը պետք է համապատասխան միջազգային գնահատականի արժանանա: Կատարվածը լուրջ փորձություն է նաև Ռուսաստանի համար, որի հակառակորդներն ամեն կերպ ջանում են նրա դեմ երկրորդ ճակատ բացել, այս անգամ արդեն Հարավային Կովկասում՝ հաշվի առնելով, որ հենց ռուսական խաղաղապահներն են այսօր ապահովում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Մենք աջակցում ենք Արցախի ժողովրդին, ովքեր դիմակայում են շրջափակման ծանր պայմաններին: Նրանք բազմիցս և հաստատակամորեն հայտարարել են իրենց նախնիների հողի վրա, իրենց պատմական հայրենիքում ազատ ապրելու անքակտելի իրավունքի մասին: Գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական և լեգիտիմ կամարտահայտությունը բարձրագույն արժեք է:

Ղարաբաղի հարցը ոչ միայն արցախցիների գոյատևման, այլև ողջ հայության ապագայի հարցն է: Ուստի այսօր կենսական անհրաժեշտություն ենք համարում ամբողջ աշխարհի հայության աննախադեպ միավորումն Արցախի շուրջ՝ հանուն Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության օրինական իրավունքի պաշտպանության, ընդդեմ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ իրականացվող ցեղասպան քաղաքականության: Միջազգային իրավունքի աղբյուրները և հենց իրավական տրամաբանությունը հուշում են, որ իրենց կամքին հակառակ օտար պետության տիրապետության տակ գտնվող ժողովուրդների տարածքները չեն համարվում այդ պետությունների տարածքի անբաժանելի մասը: Մենք կոչ ենք անում սփյուռի յուրաքանչյուր հայի, անկախ իր ապրելու երկրից և զբաղմունքից, բացատրական աշխատանք տանել բարեկամների, գործընկերների և հարևանների շրջապատում,՝ ուշադրություն հրավիրելով խնդրի վրա, որը լռության է մատնվում՝ Ադրբեջանի հետ նավթագազային համագործակցության պատճառով: Չնայած դրան՝ ՄԱԿ կանոնադրության և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի համաձայն, պետության կողմից իրավահավասարություն և ինքնորոշում պահանջող ժողովուրդների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելն այդ ժողովուրդներին իրավունք է տալիս դիմադրել և միջազգային հանրությունից օգնություն խնդրել:

Հաշվի առնելով այս ամենը՝ Ռուսաստանի հայերի միությունը դիմել է մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկրներին, նրանց ուշադրությունը հրավիրելով հայերի, այդ թվում՝ երեխաների, նկատմամբ Բաքվի իշխանությունների վարած մարդատյաց քաղաքականության և Բաքվի ռեժիմի կողմից միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ կանոնադրության ոտնահարման վրա:

Ավելնորդ չէ նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրբեջանը, անկախություն հռչակելով, իրեն հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ) իրավահաջորդը, որի կազմում Ղարաբաղը չի եղել: Դրանով իսկ ի չիք են դարձել խորհրդային բոլոր կուսակցական-կառավարական ակտերը, որոնցով Ղարաբաղի հայերին պարտադրվել է ինքնավարություն՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հնրաքվեի արդյունքում, Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի ԱՊՀ նպատակների և սկզբունքների մասին հռչակագրի ընդունումից առաջ: Հետևաբար, մեր ձայնը պետք է ավելի բարձր հնչի՝ ամբողջ աշխարհի բարի կամքի մարդկանց ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա և շեշտադրելով, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի մասին չէ, այն ոչ թե տարածքային ամբողջականության, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյաբանական, կյանքի և ինքնորոշման հարց է (ի դեպ, միջազգային իրավունքի շրջանակներում առկա նախադեպերով լուծում ունեցող): Լեռնային Ղարաբաղի համար կենսական անհրաժեշտություն է Ադրբեջանի կազմից դուրս լինելը՝ հանուն ժողովրդի փրկության: Դրա ակնառու ապացույցը Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն է, հայերի և հայկական ամեն ինչի նկատմամբ ատելությունը, որը դպրոցական նստարանից ներարկվում է ադրբեջանի ժողովրդի գիտակցության մեջ:

Մենք՝ որպես Ռուսաստանի քաղաքացիներ,  կոչ ենք անում ռուսաստանյան ղեկավարությանը, առավել ակտիվացնել գործուն դիվանագիտական ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման և հետագայում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի կողմից անվերապահ իրագործելու նպատակով:

Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությանն իր գործողություններում կհաջողվի հասնել խելամիտ և արդյունավետ հավսարակշռության՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ապահովելու, Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման,  տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար, առանց տուրք տալու Ալիևի ոտնձգություններին և աճող ախրժակին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ սեփական պարտավորությունները անվերապահորեն կատարելու և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու համար:

Հաշվի առնելով  Արցախի շարունակվող շրջափակումը, ինչպես նաև ապագայում դրա կրկնությունը բացառող  գործուն մեխանիզմների բացակայությունը՝ Ռուսաստանի հայերի միությունն անհրաժեշտ է համարում ակտիվացնել մարդասիրական բնույթի համաձայնեցված և համակարգված հասարակական ջանքերը՝ ուղղված Արցախի բնակչությանը՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ:

Մենք կոչ ենք անում Ռուսաստանի մեր բոլոր հայրենակիցներին՝ չտրվել հնարավոր սադրանքներին, այսրոպեական զգացմունքներին, գնահատականներում ցուցաբերել զսպվածություն, գործողություններում՝ նպատակասլացություն, որպեսզի կարողանանք մեղմել հայ ժողովրդի ապագայի համար պայքարի առաջնագծում կանգնած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զրկանքները:

 

18 հունվարի, 2023 թվական

Մոսկվա

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan
Ամենաընթերցվածները