Էներգետիկ ճգնաժամի պայմաններում իսպանացիներն անցնում են արևային մարտկոցների

Android-robot.com-ը գրում է, որ Իսպանիայում արևային մարտկոցների պահանջարկը աննախադեպ բարձրացել է, քանի որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը չի ավարտվելու, ինչը ողջունելի խթան է այդ հսկայական ներուժ ունեցող ոլորտի համար: «Այստեղ մենք արևի լույս ենք ունենում գրեթե ամբողջ տարին», — ասել է Պալոմա Ուտրերան ցուցադրելով արևմտյան Մադրիդի հարուստ արվարձան Պոզուելո դե Ալարկոնում գտնվող իր տան տանիքին տեղադրված սև վահանակները,- մենք պետք է առավելագույնս օգտվենք դրանից»:

Ինչպես վերջին ամիսներին շատ իսպանացիներ են անում Ուտրերան ևս սկսել է սեփական էլեկտրաէներգիան արտադրել իր տանիքին տեղադրելով 13 ֆոտոգալվանային վահանակ՝ 4,5 կՎտ ընդհանուր հզորությամբ: «Դա էժան չէ, բայց ԵՄ-ի և կառավարության սուբսիդիաների դեպքում մենք կխնայենք մեր էներգիայի ծախսերը և ներդրումներն այնքան էլ վատը չեն լինի», — ասել է նա: Ավիացիոն արդյունաբերության 50-ամյա աշխատակցուհին նաև ասել է, որ սեպտեմբերին արևային մարտկոցներ տեղադրելուց հետո իր էներգիայի ծախսերը կիսով չափ կրճատել են: «Սա իսկապես արժեքավոր ներդրում է», — ասել է Ուտրերան:

Ըստ Engel Solar ընկերության, որն իրականացնում է վահանակների տեղադրում տանիքին տեղադրված արևային մարտկոցները կարող են միջին տնային տնտեսության էլեկտրաէներգիայի կարիքների 50-ից 80 տոկոսը կրճատել և հաշվի առնելով էլեկտրաէներգիայի ներկայիս գները, դա «հետաքրքիր» է դարձնում առաջարկը:

2005-ին Բարսելոնայում հիմնադրված 200 աշխատակից ունեցող այդ ընկերությունը վերջին երկու տարում հինգ անգամ ավելացրել է իր շրջանառությունը և ակնկալում է հետագա թռիչք 2023-ին: «Հեռախոսը երբեք չի դադարում զանգել, դա խելագարություն է, — պատմել է ընկերության կոմերցիոն տնօրեն Հոակին Գաշկան,- և դա միայն ֆիզիկական անձինք չեն, նախագծին միանում են նաև բիզնեսներն ու կառավարական կազմակերպությունները, որոնց օգնում է ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված էներգետիկ ճգնաժամը, այլ նաև ԵՄ-ի COVID-ի վերացման ծրագրի շրջանակներում հասանելի հանրային ֆինանսավորումը: Այդ ամենն աննախադեպ խթան է հաղորդել Պիրենեյան թերակղզու տանիքներին արևային էներգիայի օգտագործմանը»։

«Մեկ տարի առաջ, եթե նայեիք քաղաքի տանիքներին, հազիվ թե տեսնեիք ձեր սեփական արտադրության արևային մարտկոցները… բայց հիմա դա այլ կերպ է», — ասել է Menta ընկերության վերականգնվող էներգիայի մասնագետ Ֆրանցիսկո Վալվերդեն: Իսպանիայի մոտ 780 ձեռնակություն միավորող UNEF արևային էներգիայի լոբբիի ղեկավար Խոսե Դոնոսոնը համաձայն է դրա հետ։ «Մարդիկ տեսնում են, որ իրենց հարևանները տեղադրում են ինքնագեներացնող կայաններ, որ նրանք գոհ են դրանցից և գումար են խնայում, ուստի իրենք էլ են փորձում գնել արևային մարտկոցներ», — ասել է նա: Ըստ UNEF-ի տանիքներում տեղադրված արևային հզորությունը այս տարի պետք է գերազանցի երկու գիգավատտը, որը ավելի քան երեք անգամ ավելի է քան 2020 թվականին: «Արևային էներգիան դարձել է «շատ մրցունակ», և հիմա ծախսերը «90 տոկոսով ավելի ցածր էին, քան 14 տարի առաջ», — ասել է Դոնոսոն,- մարդիկ սկսել են հասկանալ, որ իրենց փողերը ավելի լավ է ներդնել իրենց տանիքներում, քան նստեցնել բանկերում»:

Ֆոտովոլտային արդյունաբերության համար այս հետաքրքրության աճը ողջունելի զարգացում է տարիներ անց, երբ ոլորտը անկում էր ապրել: Որպես Եվրոպայի ամենաարևոտ երկիր Իսպանիան դարասկզբին արևային էներգիայի առաջատարներից մեկն էր, քանի դեռ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը չդադարեցրեց այդ բումը։ Այդ ժամանակվանից սկսած Իսպանիան հետ է մնում իր հարևաններից։ Աջ կառավարությունը ստվեր էր գցել ոլորտի վրա կրճատելով սուբսիդիաները։ Այնուհետև հարկ մտցվեց այն տնային տնտեսությունների համար, որոնք ավելցուկային էլեկտրաէներգիա էին վաճառում ազգային ցանցին, որը քննադատների կողմից ծաղրով որակվել էր որպես «արևի հարկ»: Բայց այդ հարկը, ըստ լուրերի, որ սահմանվել էր էներգետիկ հսկաների ճնշման ներքո, որոնք անհանգստացած էին ինքնաարտադրվող էլեկտրաէներգիայի մրցակցությունից, և այն հանվեց 2018 թվականին, երբ ձախերը իշխանության եկան և ուժեղացրին աջակցությունը վերականգնվող էներգիային: Այդ ժամանակից ի վեր ոլորտն արագորեն աճում է։

Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը տանիքների վրա կարտադրվի 9-ից 14 գիգավատ արևային էներգիա: Չնայած իր հսկայական ներուժին, արևային էներգիան անցած տարի Իսպանիայում ապահովել է ընդհանուր էլեկտրաէներգիայի միայն 9,9%-ը, որը շատ ավելի քիչ է, քան քամու էներգիայի 23,3%-ը, միջուկային էներգիայի 20,8%-ը կամ էլեկտրակայաններից ստացված էլեկտրաէներգիայի 20,8%-ը: Այսօր իսպանական տների միայն «չորս կամ հինգ տոկոսն» ունի տեղադրված արևային մարտկոցներ, «ինչը նշանակում է, որ աճի համար դեռ շատ տեղ կա», արևային էներգիան ունի Պիրենեյան թերակղզում «էներգիայի առաջատար աղբյուր» դառնալու ներուժ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan
Ամենաընթերցվածները