Տնտեսությունը կախված է մի քանի խոշոր հարկատուներից

Անցնող տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության հատվածում տեղի ունեցած իրադարձությունները տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Կարծիքներից մեկն այն է, թե Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներ շեշտակի ու «աննախադեպ զարգացում» են ապրել։

Այսպիսի տեսակետները բնականաբար տարածվում են իշխանամերձ շրջանակների կողմից։ Մյուս կողմից էլ մասնագետները բազմաթիվ մտահոգություններ են հայտնում տնտեսության խոցելիության ու բևեռացման մասին, ինչի հետևանքով տնտեսական աճը տարբեր գործոնների ազդեցության տակ կարող է փոխակերպվել անկման։

Եվ այս տեսանկյունից շատ կարևոր ցուցիչ է 2022 թվականին պետբյուջե կատարված հարկային մուտքների համամասնության դիտարկումը՝ չնայած այն հանգամանքին, որ շատ է թմբկահարվում այն փաստը, թե 2022 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է:

Դեռ ամբողջ տարվա ցուցանիշներն ամփոփված չեն, սակայն ուշագրավ է, որ 2022 թվականի առաջին ինն ամիսներին 100 խոշոր հարկատուներն ապահովվել են բյուջե վճարվող հարկերի գրեթե կեսը, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել մոտ 2 մլրդ դրամի հարկ (1մլրդ 992 մլն դրամ):

Իսկ խոշորներին հաջորդող մյուս հարկատուների վճարած հարկերը 2 մլրդ դրամից ցածր են: Սա վկայում է այն մասին, որ պետբյուջեն ուղիղ կախվածություն ունի կոնկրետ մի քանի խոշոր հարկատուներից, այսինքն՝ եթե տարբեր գործոններով պայմանավորված խոշոր հարկատուները տնտեսական դժվարությունններ ունենան, ապա դրա հետևանքները էական ազդեցություն կունենան բյուջե մուտքագրվող հարկերի վրա։

Եվ ըստ էության մի քանի խոշոր հարկատուների շրջանում առկա տրամադրություններից կարող է որոշվել մեր տնտեսության ապագան։ Այս առումով ուշագրավ է, որ խոշոր հարկատուների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է 1000 խոշոր հարկատուների միասին վճարած հարկերի մոտ 8 տոկոսը՝ 129,2 միլիարդ դրամը։

Այս իրողությունը փաստում է այն մասին, որ տնտեսության մեջ շատ մեծ խաղադրույք է կատարվում հանքարդյունաբերության վրա։ Իսկ պղնձի գների տատանման և հատկապես նվազման պարագայում, վնասները փոխհատուցելու համար ավելի շատ հումք է արդյունահանվում։

Խոշոր հարկատուների կազմում կան նաև ընկերություններ, որոնք բնական մենաշնորհ ունեն տնտեսության մեջ։ Վճարված հարկերի ծավալով երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է, որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 41 մլրդ 802,3 մլն դրամ հարկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է մոտ 9 տոկոսով:

Այս հանգամանքը բյուջե մուտքագրվող գումարները կախվածության մեջ են դրվում գազի սպառման ծավալներից։ Միաժամանակ, իշխանությունները խոստացել էին դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազեցման համատեքստում դիտարկել սպառողների համար գազի գնի նվազման հնրավորությունը, բայց այդպես էլ որևէ քայլ չձեռնարկեցին այս ուղղությամբ։

Երրորդը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 32 մլրդ 472 մլն դրամով։ Այս ընկերությունն իր վճարած հարկերը նախորդ տարվա ինն ամսվա համեմատ ավելացրել է մոտ 31 տոկոսով: Ճիշտ է՝ ընկերության արտադրանքի զգալի հատվածն արտահանվում է, սակայն այն իրողությունը, որ ծխախոտային արտադրության մեծ մասնաբաժինը տնտեսության էական հատվածում արդեն իսկ խոսուն է։

Մյուս կողմից էլ տարիներ շարունակ վճարվող հարկային համամասնության մեջ խոշոր տնտեսավարողների չափից ավելի մեծ մասնաբաժինը հաստատում է այն իրողությունը, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսն այդպես էլ չի զարգանում։ Այնինչ, մեր տնտեսությունը կարող էր միանգամից հենվել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ հարկատուների վրա՝ այդ թվում նաև  տեխնոլոգիական գերժամանակակից արտադրանք թողարկող։

Հեղինակ՝ Արթուր Կարապետյան

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»
Ամենաընթերցվածները