Նախկին ռուսաստանցի միլիարդատերը ստիպել է Բաքվին նյարդայնանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն «Նախկին ռուսաստանցի միլիարդատերը ստիպել է Բաքվին նյարդայնանալ» վերնագրով հոդվածում գրում է, որ ոչ վաղ անցյալում ռուս խոշոր գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Ղարաբաղի տարածքը լքելու պահանջին»։ «Սա իմ տունն է»,- ասել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ Բաքվի պահանջով պետք է լքի Արցախը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արձանագրային ասուլիսում նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը Վարդանյանին հրապարակավ անվանել էր «խորթ տարր» Ղարաբաղում և նրա գործունեությունը որակել որպես «հանցավորարկածախնդրային»։

Ըստ նրա, «Վարդանյանը խոչընդոտում է տեղի բնակչության վերաինտեգրմանը, քանի որ մինչ նրա հայտնվելը արդեն կային դրական շփումներ ու նախագծեր»։ Ի պատասխան՝ Սերգեյ Լավրովն ասել է, որ «պարոն Վարդանյանը ՌԴ-ի հետ կապ չունի, նա այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ, իսկ Ղարաբաղ գնալու նրա որոշման հետ մենք գործ չեն ունեցել, չունենք և չենք ցանկանում ունենալ»։ Ռուբեն Վարդանյանը, որը 2021 թվականին Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ տեղն էր զբաղեցնում, մի քանի ամիս առաջ է մեկնել Ղարաբաղ և սկսել ղեկավարել կառավարությունը։ Ըստ նրա, «հայերը դարձել են անտարբեր, նրանք իրենց լքված են զգում», և կոչ է արել «աշխարհի բոլոր հայերին վերադառնալ՝ օգնելու Արցախին»։ Պետք է ասել, որ Ռուբեն Վարդանյանն, իրոք, կրթական և բարեգործական ոլորտում իր գործունեությամբ լայն ճանաչում ունի ողջ աշխարհում։

Վարդանյանին «սխալ օլիգարխ» են անվանում ցուցադրական շքեղությունը սկզբունքորեն մերժելու, ավանդական արժեքներին հավատարիմ մնալու և, այսպես կոչված, «Դիլիջանի դպրոցից» մինչև Սկոլկովո ուսումնական կենտրոն դաստիարակչական և կրթական ուղղահայաց ստեղծելու պատճառով։ Նա ծնվել է Երևանում՝ պրոֆեսորների ընտանիքում, սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, սակայն ընդգծում է, որ իր մայրական տատիկներից մեկը Ղարաբաղի Հադրութից է։ Իսկ ընդհանրապես, նրա գերդաստանը ծագումով Արևմտյան Հայաստանից է եղել (ներկայիս Թուրքիա), և գրեթե բոլորը սպանվել են 1915 թվականի հայերի ջարդերի ժամանակ։ Ողջ է մնացել միայն նրա պապը, որը թաքնվելով ամերիկյան կացարանում՝ սթրեսի պատճառով չի կարողացել հիշել իր ազգանունը։ Նրան հարցրել են. «Ի՞նչ է քո հոր անունը»: Երեխան պատասխանել է. «Վարդան»:

Ուրեմն, ազգանունդ կլինի Վարդանյան։ Ռուբեն Վարդանյանը վերջին 20 տարվա ընթացքում փորձում է տարբեր մարդասիրական ծրագրեր կազմակերպել Հայաստանում՝ երբեք չմտնելով Երևանի բուռն քաղաքական կյանքի մեջ։ Նույնն է անում նաև նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, որը մինչ օրս վերահսկում է «Դիլիջանի դպրոցը» իր ողջ կրթական շղթայով։ Նրանց ավագ որդին՝ Դավիթը, 2016 թվականին կամավոր ծառայել է հայոց բանակում և հայտնվել հենց Ապրիլ յան պատերազմում, ինչը, Վերոնիկա Զոնաբենդի խոսքով, մեծ ցնցում է եղել իր համար որպես մայր։ Նախ՝ Դավիթն այն ժամանակ սովորում էր Լոնդոնում և կարող էր չծառայել։ Եվ երկրորդ՝ մոսկովյան շրջանի հրեա մայր ունենալու դեպքում ոչ ոք հայրենասիրության պակասի համար չէր նախատի մի երիտասարդի, որը ողջ կյանքում ապրել է Մոսկվայում։

Բայց ընտանիքում հայրենասիրական դաստիարակությունն է տիրել։ Վերոնիկա Զոնաբենդն այդպես էլ չի սովորել հայերեն խոսել, բայց իրեն համարում է «հայուհի by default» (հայուհի լռել յայն): Այդ տիպիկ «հարսնացուն հյուսիսից», ի վերջո, դարձել է հայ հայրենասիրության տիպար։ Բաքվում բազմաթիվ դավադիր խոսակցություններ են պտտվում Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելու և, դրան զուգահեռ, ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու շուրջ։ Ամենատարածվածն այն է, որ Մոսկվան նման կերպ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի գրեթե անեքսիան։ Նման խոսակցությունները հայտնվել էին դեռ ռուս խաղաղապահների առաջին մուտքից անմիջապես հետո։ Իսկ Ռուբեն Վարդանյանը շատ հարմար կերպար է, որպեսզի այս խոսակցությունները երկրորդ կյանք ստանան և կենտրոնացված ձևով դուրս գան օպերատիվ տարածք դիվանագիտական դեմարշների տեսքով։

Միևնույն ժամանակ, Բաքուն դժվար թե զգուշանա միլիարդատեր Վարդանյանի ֆինանսական հնարավորություններից։ Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ոչ մի գումար էլ չի օգնի։ Այնտեղ հիմա, որքան էլ ներդրումներ կատարես, նույնն է՝ թաղես հողում: Քանի դեռ չեն լուծվել հիմնական քաղաքական խնդիրները, այդ թվում՝ ճանապարհների հսկողությունն ու սահմանագծումը, ոչ մի փող էլ չի օգնի։ Բաքուն կարծում էր, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից որոշ ժամանակ անց Ստեփանակերտի ու Երևանի վրա մշտական ճնշումների արդյունքում հայերը ստիպված կլինեն քաղաքական ոլորտում գնալ զիջումների, ընդհուպ մինչև միացյալ վարչակազմի ստեղծումը, որն ինքնաբերաբար կհանգեցներ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության կորստի և հայկական ինքնավարության կրճատմանը մինչև այնպիսի դեկորատիվ տարրեր, ինչպիսիք են ֆոլկլորային անսամբլները և մեկ կամ երկու վերահսկվող հայալեզու թերթերը։ Եվ հիմա հայտնվել է «այդ մոսկվացին»։

Նա խոսում է հայրենասիրությունից, միասնությունից, նա նոր դեմք է, երևանյան ոչ մի սկանդալների հետ կապված չէ, հայի համար իդեալական կենսագրությամբ է, անբասիր է ընտանիքով ու պահվածքով։ Հասկանալի է, որ անգամ Երևանում քչերն են ոգևորված նրանով, էլ չասենք Բաքվի մասին, որն արագ հասկացավ իր ծրագրերին սպառնացող վտանգը և Մոսկվայի վրա ճնշում գործադրելու տարօրինակ որոշում կայացրեց։ Պարզվեց, որ դա իզուր է, նա արդեն ՌԴ քաղաքացի չէ: Ինչ վերաբերում է Բաքվի անդրադարձներին Վարդանյանի «հանցավոր-արկածախնդիր» գործունեությանը, ապա այդ գործունեությունը ավելի շուտ ինքնասպանության է նման։ Վարդանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հայերի համար Լեռնային Ղարաբաղի ներկայիս ողբերգությունը հոգեբանորեն ավելի բարդ է, քան ռուսների համար Ուկրաինայում հատուկ գործողությունը։

Եվ եթե Բաքուն Վարդանյանի կերպարում տեսել է այնպիսի սարսափելի վտանգ, որ նրա մասին խոսակցությունը հասցրել է ԱԳՆ հրապարակային հարթություն, ապա, ամենայն հավանականությամբ, այստեղ խոսքը «Ռուսաստանի կողմից Ղարաբաղի բռնակցման մասին» ֆանտոմային վախերը չեն։ Այստեղ ինչ-որ ներքին կասկածներ կան սեփական ուժերի նկատմամբ։ Կասկածներ կան «բլիթի ու մտրակի» և սողացող ասիմիլացիայի քաղաքականությամբ Լեռնային Ղարաբաղը «մարսելու» ունակության մեջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan
Ամենաընթերցվածները