«Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկում` ՏՀՏ ոլորտի ընկերությունների և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնակցությամբ

Silicon Mountains 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովի շրջանակներում կազմակերպած՝ «Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկումը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերությունների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Պանելային քննարկմանը մասնակցում էին Վիվա-ՄՏՍ-ի, «Ucom»-ի, «Ռոստելեկոմ Հայաստան»-ի  ու Redinet-ի գլխավոր տնօրենները, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանն ու ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը: 

Խելացի ենթակառուցվածքը խելացի երկիր ստեղծելու նախապայման է: Տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերություններն առանցքային դեր ունեն խելացի ենթակառուցվածքի ստեղծման, կայացման և սպասարկման գործում: 

Խելացի ենթակառուցվածքներն ուղղված են պետության և հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծմանը՝ տեղակատվական և տեխնոլոգիական լուծումների և գործիքակազմի կիրառմամբ: Երթևեկություն, ջրամատակարարում, քաղաքի զարգացման պլանավորում, արտադրական գործընթացներ, հանրային տրասպորտ, արտանետումներ, աղտոտվածություն, թվայնացում, էլեկտրոնային կառավարում, կայուն շրջակա միջավայր, բնական ռեսուրսների շահագործում, հանրային ծառայություններ, առողջապահություն, հանրային անվտանգություն, կրթություն. սրանք ընդամենը մի քանիսն են այն ոլորտներից, որտեղ պահանջվում է խելացի ենթակառուցվածքի ներդրում, ինչը կարևոր է կյանքի որակի բարելավման, բնակավայրն ու երկիրը մարդկանց ու տնտեսական ներդրումների համար գրավիչ դարձնելու ու տնտեսական աճ ապահովելու համար: Խելացի ենթակառուցվածի հիմքում մարդկային ու սոցիալական կապիտալի և տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների արդյունավետ փոխկապակցումն է, ինչը թույլ կտա ապահովել կայուն զարգացում և կյանքի որակի բարելավում: 

«Silicon Mountains գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են համաշխարհային միտումները, իրենց փորձն ու տեսլականը՝ հասարակությունում, պետական համակարգում և մասնավոր հատվածում ժամանակակից և հեռանկարային տեխնոլոգիաների կիրառությամբ պայմանավորված սպասվող զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի տեղը և դերը այդ զարգացումներում։ Բոլոր պանելային քննարկումները հայեցակարգային էին։ Քննարկումների, և ինչու չէ, բանավեճերի արդյունքում ձևավորված  տեսակետը փաթեթային առաջարկի տեսքով ներկայացվելու է ՀՀ Կառավարությանը, մասնավոր հատվածին և բոլոը շահագրգիռ կողմերին», - նշել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։ 

«Հեռահաղորդակցության ոլորտում խելացի ենթակառուցվածքների առկայությունը նախևառաջ պայմանավորված է շարժական և ամրակցված լայնաշերտ, արագագործ ցանցերի ներդրմամբ և դրանց նկատմամբ բնակչության ու տնտեսության տարբեր ճյուղերի համար հասանելիության ապահովմամբ: Մասնավորապես, այդպիսի ցանցեր կարող են համարվել ամրակցված օպտիկամանրաթելային տեխնոլոգիայի վրա հիմնված (PON/GPON) և շարժական 4G+(LTE Advanced) և 5G տեխնոլոգիաների վրա հիմնված նորագույն սերնդի ցանցերը (ներառյալ՝ IoT «իրերի ինտերնետ» ցանցերը), որոնց ներդրմանը և լայնորեն տարածմանը հանրապետության տարածքում իր ամենաօրյա աշխատանքում հետամուտ է լինում հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինը՝ հանձնաժողովը», - ասել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

«Միավորված ազգերի կազմակերպությունը կանխատեսում է, որ մինչև 2050թ. աշխարհի բնակչության 70%-ն ապրելու է քաղաքներում, ուրբանիզացիան ամբողջ աշխարհի քաղաքների բնակչությանը կավելացնի ևս 2,5 միլիարդ մարդ, ինչն անխուսափելիորեն ստիպում է մտածել սակավ ռեսուրսների առավել արդյունավետ ու խելացի օգտագործման մասին։ Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ կավելանան ոչ միայն զանգվածային շուկայում կիրառելի IoT լուծումները, այլև քաղաքային իշխանությունների կողմից պահանջ կձևավորվի աջակցել ընդլայնվող քաղաքների խելացի, արդյունավետ, տվյալների վերլուծության վրա հիմնված կառավարմանը։ Սա, անշուշտ, լուրջ ներդրումներ է պահանջելու ոչ միայն օպերատորների, այլև տնտեսության հենասյունը հանդիսացող բազմաթիվ այլ սուբյեկտների կողմից», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

«Որպես ՄՏՍ-ի դուստր ձեռնարկություն, Վիվա-ՄՏՍ-ին հասանելի են այն փորձառությունն ու տեխնոլոգիական կարողություններ, որոնք թույլ են տալիս ներդնել խելացի լուծումներ և իրականացնել անհրաժեշտ գործառույթներ՝ ենթակառուցվածքն ու ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու համար, ներառյալ՝ իրական ժամանակի մեջ տվյալների հավաքագրումը, վերլուծությունն ու գործընթացների կատարելագործումը: Մենք արդեն իսկ աշխատում ենք պետության ու համայնքային հաստատությունների հետ՝ տեխնոլոգիական խելացի լուծումների ներդրման ուղղությամբ, - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը

«Պլանավորում ենք հաջորդ տարի ստեղծել և շահագործման հանձնել բավականին լուրջ դատա կենտրոն, որն իր մեջ ներառելու է բոլոր տեսակի ծառայությունները՝ սկսած քոլոքեյշնից, մինչև ամպային լուծումներ: Այս հարցում շատ կարևոր է ենթակառուցվածքների դերը, քանի որ սպառողներին, կլինեն նրանք մասնավոր թե պետական սեկտորից, հնարավորություն կտրվի օգտվել կենտրոնացված ծառայություններից՝ ստանալով անհրաժեշտ լուծումները՝ ինտերնետ, տվյալների պահոց, վիրտուալ սերվերներ և այլն, մեկ տեղից: Վստահաբար, կարելի է ասել, որ այս տենդենցը ՀՀ-ն և մասնավորապես ՏՏ ոլորտը կտեղափոխի այլ՝ ավելի բարձր մակարդակ՝ հիմնովին փոխելով նաև ենթակառուցվածքների դերը», - նշել է «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Երբեք ավելի անհրաժեշտ չի եղել ստեղծել կայուն և խելացի ենթակառուցվածքներ քան այժմ։ Խելացի ենթակառուցվածքի շնորհիվ ձևավորվում է համակարգ, որը կապում է իրական աշխարհը թվային աշխարհի հետ: Մի կողմից թվում է, թե այն պահանջում է կատարել լուրջ ներդրումներ, սակայն մյուս կողմից հնարավորությունը ընձեռում ստանալ ավելին, ավելի ցածր գնով։ Խելացի Ենթակառուցվածքների կիրառումը տնտեսական ենթակառուցվածքներում թույլ է տալիս սեփականատերերին և օպերատորներին ավելին ստանալ այն ամենից, ինչ արդեն ունեն՝ ավելացնելով կարողությունները, արդյունավետությունն ու ճկունությունը: Խելացի ենթակառուցվածքը կձևավորի ավելի լավ ապագա», - ասել է Redinet ընկերության տնօրեն Անդրանիկ Քարամյանը

Պանելային քննարկմանը մասնակցել են ԶԼՄ ներկայացուցիչներ, բիզնես վերլուծաբաններ, փորձագետներ և խելացի ենթակառուցվածքների ներդրմամբ հետաքրքրված՝ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներ:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները