ԵԱՏՄ-ում Տաջիկստանը գերազանցել է բոլորին արևային էներգետիկայով

Եվրասիական տնտեսկան միությունը ևս լրջորեն մտահոգված է վերականգնվող էներգիայի նոր աղբյուրներ գտնելու հարցով։ Զարմանալի է, սակայն ԵԱՏՄ երկրներից Տաջիկստանն է, որ այլևս հասել է էլեկտրաէներգիայի արտադրության 98 տոկոսի, որը արտադրվում է կանաչ էներգիայի վերականգնվող աղբյուրներից, ընդ որում դրա համար Տաջիկստանն օգտագործում է ոչ միայն հիդրոէներգետիկան, որով իրենք զբաղեցնում են աշխարհում 6-րդ տեղը, այլ նաև արևային և քամու էներգիայով։

Նախագահ Էմումալի Ռահմոնի խոսքերով՝ նախատեսում են մինչև 2050 թվականը ավելացնել իրենց բաժինը զրոյական արտանետումների ռազմավարության մեջ։ ԵԱՏՄ մյուս երկրները զգալիորեն հետ են մնում Տաջիկստանից, հետ է մնում նաև Հայաստանը, թեև դեռևս 2003 թվականին Հայաստանն ընդունել է քամու և արևային էներգիայի ռազմավարությունը, և որոշակի քայլեր կատարվել են այդ ուղղությամբ, հարկ է նշել, որ իրավիճակն առանձնապես հուսադրող չէ։

Եվրասիական զարգացման բանկը մինչև 37 միլիոն դոլլար է տրամադրելու Հյաստնաում 11 արևային էլեկտրաէներգիայի կայան կառուցելուն, ընդհանուր 65 մեգավատտ հզորության, այդ մասին հայտարարել էր բանկի մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է արևային կայանները կառուցել Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում, սակայն առայժմ դեռևս կոնկրետ գործողություններին բանը չի հասել, ընդամենը 1-2 կայան, այն էլ բավականին թույլ կառուցվել են, ինչը Հայաստանի ունեցած հզորությունների և ռեսուրսների չնչին մասն է։

Իհարկե իրավիճակին լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում այն փաստը, որ հայաստանում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», մյուս կողմից իշխանությունը որևէ գործուն ջանք չի գործադրում Հայաստանում այս ուղղությամբ իրավիճակը շտկելու և խնդիրները կարգավորելու ուղղությամբ։


Անահիտ Ավագյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր
Ամենաընթերցվածները