«Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում գործելաոճի փոփոխությունը ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի բոլորի համար». ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս լրատվամիջոցներում լուր տարածվեց ԶՊՄԿ-ում պոչամբարի պայթյունի մասին, ինչն ընկերությունը հերքեց։ Սակայն համացանցում հայտնվեցին աղտոտված Ողջի գետի կադրեր։ Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԶՊՄԿ-ից, և մեր հարցերին պատրաստակամություն հայտնեց պատասխանել ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

- Լուրերն անցյալ շաբաթ տեղի ունեցածի մասին հակասական են։Պոչամբարում, ի վերջո, պայթյուն եղե՞լ է, թե՞ ոչ։

-Ոչ, չի եղել։ Ես, ճիշտն ասած, զարմանում եմ՝ ինչ հեշտությամբ մարդիկ կարող են նման մասշտաբի կեղծ լուր տարածել։ Նաև լավ չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում «պոչամբարի պայթյուն»։ Եթե նույնիսկ այդ ձևակերպման տակ հասկանում են պոչամբարի փլուզումը, ապա այդ լուրը տարածողները հասկանո՞ւմ են, արդյոք, թե դա ինչ մեծ մասշտաբի աղետ կարող է լինել, և նման լուրջ երևույթների վերաբերյալ այդպիսի անպատասխանատու ապատեղեկատվություն տարածելն ուղղակի անթույլատրելի է։ Ձևակերպումն այնքան անլուրջ է, որ անգամ կարելի էր ուշադրության չարժանացնել, բայց, այդուհանդերձ, թյուրըմբռնումներից խուսափելու և մարդկանց անտեղի անհանգստությունից ազատելու համար որոշեցինք անդրադառնալ հարցին և հանդես գալ հերքումով։ Կրկնեմ՝ պոչամբարի որևէ վթար, առավել ևս պայթյուն տեղի չի ունեցել։

- Իսկ ո՞րն էր Ողջի գետի աղտոտման պատճառը, մենք նաև կադրեր տեսանք՝ տեղում նկարահանված, ակնհայտ էր, որ ինչ-որ խնդիր, այդուհանդերձ, ծագել էր։

- Անկեղծ ասեմ, այն պատկերը, որ տեսել եք տեսանյութում, տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ քաջարանցիները և կապանցիները պարբերաբար տեսնում են։ Դա կհաստատի ցանկացած տեղաբնակ։ Եվ ինչպես ասել էինք մեր հաղորդագրության մեջ, դա տարիներով կուտակված տեխնոլոգիական չլուծված խնդիրների արդյունք է։ Տեղի է ունենում հետևյալը՝ ընկերության արտադրական հրապարակներից և համայնքային նշանակության ճանապարհներից ավտոմեքենաների անիվների վրա կուտակված հողային զանգվածը անձրևի և ձյան հետևանքով խառնվում է ողողաջրերի հետ և հոսում դեպի գետ։ Այդ հոսքերը որևէ առնչություն չունեն հարստացուցիչ ֆաբրիկայում առաջացող պոչերի հետ։ Այդուհանդերձ, դա, այո՛, խնդիր է, որը նոր չէ առաջացել։

- Նշեցիք, որ դա, փաստորեն, մշտական խնդիր է եղել, ինչո՞ւ է միայն այսօր խոսվում դրա մասին։

- Չեմ կարող այդ հարցին պատասխանել, թերևս հարցնեք այդ տեսանյութը տարածողներին, որոնք կարծես Կապանից են, ամեն տարի տեսել են այդ խնդիրը, բայց տեսանյութեր սկսել են տարածել միայն այս տարի։ Կամ եթե եղել են նախկինում, ես բաց եմ թողել։

- Իսկ ո՞րն է խնդրի պատճառը։ Ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել, ըստ ձեզ։

-Խնդիրները բազմաշերտ են և մասնագիտական խոր պատասխան տալու համար պետք է ավարտվի խնդիրների համապարփակ գնահատման փուլը, որը հիմա իրականացնում ենք։ Բայց, որպես նախնական ախտորոշում, կարող եմ ասել, որ արտադրական հրապարակների մեծ մասը մինչ այսօր հագեցած չէ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Արտադրահրապարակների մակերևույթները ասֆալտապատ կամ բետոնապատ չեն, հագեցած չեն ջրահեռացման ակոսներով և պարզեցման ավազաններով։ Դրա հետևանքով առատ տեղումների ժամանակ, ցավոք, այո՛, մակերևութային ջրահոսքերը ողողում են արտադրահրապարակները և խառնվում Ողջի գետի վերին հոսանքներին։ Կրկնեմ, սա պոչանք չէ, տեղումներից առաջացած ջրերը ողողել են ընկերության բաց հրապարակները և, խառնվելով համայնքային ճանապարհների ողողաջրերին, հոսել են դեպի գետ։ Սա նույնպես խնդիր է, բայց, որքան կարելի է հասկանալ, այս երևույթին միշտ վերաբերվել են որպես ոչ մեծ բնապահպանական նշանակության հարց։ Եթե հարցնեք տեղացիներին, վստահ եմ՝ կասեն՝ «հա էլ էդ ա»։ Կոմբինատի նոր ղեկավարության և ինձ համար սա ընդունելի մոտեցում չէ, և սրան պետք է լուծումներ տրվեն։

- Ընկերությունում արդեն գրեթե մեկ տարի է՝ նոր ղեկավարություն է, հնարավոր չէ՞ր այդ խնդիրը լուծե՞լ։

- Ես ուզում եմ հստակ լինի, որ սրանք խորքային, տեխնիկական, տեխնոլոգիական խնդիրներ են։ Տարիներով չլուծված խնդիրները մեկ կամ երկու տարում չեն կարող լուծվել։ Հանքի բնապահպանական կառավարումը համալիր խնդիր է։ Նախ պետք է իրականացվի խնդիրների համալիր գնահատում, գույքագրում, գնահատվի տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասշտաբը և մշակվի խնդիրների աստիճանական լուծման ռազմավարություն։ Այս պահին իհարկե կիրառվում են ժամանակավոր լուծումներ։ Տեղի ունեցած արտահոսքը արդեն իսկ դադարեցվել է։ Ավելի հիմնավոր հարցը լուծելու համար, ինչպես արդեն ասացի, պետք է տարիների հետևողական աշխատանք։ Մեզ համար բնապահպանությանն ու աշխատանքային անվտանգությանն առնչվող հարցերը «փոքր» համարվել չեն կարող, ինչպիսին էլ դրանք լինեն։

Դժբախտաբար, այսպիսի՝ բարձիթողի վիճակում գտնվող հարցերը բավականին շատ են։ Դրանք մենք մեկ առ մեկ գույքագրում ենք և տալիս ենք առնվազն ժամանակավոր լուծումներ, մինչև կգտնվեն ու կիրականացվեն հիմնավոր լուծումները։ Ուզում եմ վստահեցնել, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ներկայիս ղեկավարող թիմը առաջնային է համարում տեխնոլոգիական գործընթացների արդիականացումը և դրանց ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը։ Ժամանակի ընթացքում գործելաոճի այս փոփոխությունը, վստահ եմ, զգալի կլինի, ու տարբերությունը՝ ակնհայտ կլինի բոլորի համար։ Բայց դարձյալ պետք է զինվել համբերությամբ, քանի որ տարիների խնդիրների լուծումը մեկ օրվա կամ նույնիսկ մեկ տարվա հարց չէ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը
Ամենաընթերցվածները