Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատածում իրավիճակը լարվել է. ադրբեջանական կողմը մեծաթիվ զորք ու մարտական տեխնիկա է կուտակել

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երեւանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել է։ Մասնավորապես, իրավիճակը լարված է հայ-ադրբեջական սահմանի Գեղարքունիքի հատվածում։

MediaHub-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը մեծաթիվ զորք ու մարտական տեխնիկա է կուտակել Կուտականի նոր զբաղեցրած դիրքերում, իսկ Կութ գյուղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերն ընդլայնել է հրետակոծության ինտենսիվությունը։

Զրույցում Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն ասել է, որ ադրբեջանցիները գրեթե ամեն օր են կրակում Կութի միջդիրքային հատվածում։ Կուտականի հատվածում թշնամու զորքի կուտակումների եւ հնարավոր հարձակման մասին հարցին Շահնազարյանը հապաղեց պատասխանել, նշելով՝ «զերծ կմնամ»։

Ըստ էության, Շահնազարյանը չհերքեց տեղեկությունը։ Կուտականում ադրբեջանական զորքի կուտակումների վերաբերյալ տեղեկության իսկությունը MediaHub-ը փորձեց ճշտել նաեւ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։ Վերջինս ասաց, որ հայկական զինված ուժերը աչալրջորեն իրականացնում են իրենց վստահված սահմանի պաշտպանությունը։

Այդուհանդերձ, Դավիթ Շահնազարյանը նշեց, որ սեպտեմբերյան մարտերից հետո ամեն օր ակտիվություն է նկատվում ադրբեջանական կողմում, թշնամին այրում է հայ գյուղացիների խոտհարքերը. «Սեպտեմբերյան մարտերից հետո ադրբեջանցիները ինտենսիվ հրետակոծությամբ այրել են Նորաբակի եւ Կութի խոտհարքերը»,-հավելեց նա։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais
Ամենաընթերցվածները