ՀՀ պետական գործիչ, նախկին նախարարը մահացել է

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Նոյեմբերի 16-ին կյանքից հեռացել է ՀՀ պետական գործիչ, նախկին նախարար Ռաֆայել Անդրանիկի Բագոյանը:

Նա ծնվել է 1948թ.: 1967թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1973թ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: 1990թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1991թ.` Երևանի Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ:

1993թ. նշանակվել է ՀՀ պետական նախարար և կոորդինացրել վարչատարածքային կառավարման մարմինների, սոցիալական ապահովության նախարարության, փախստականների հարցերի պետական կոմիտեի, կենսաթոշակային հիմնադրամի աշխատանքները` միաժամանակ ղեկավարելով ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի, ՀՀ կառավարության և ՀՀ Գերագույն խորհրդի կապի ապահովման, ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների գործունեության, անչափահասների և երիտասարդների հարցերի ու թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ տարվող աշխատանքների հանձնաժողովների գործունեությունը:

1995-1996թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար:

1996-1997թթ. աշխատել է ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ:

Նախաձեռնել և կյանքի է կոչել մի շարք պետական ծրագրեր:

Արժանացել է պետական պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին  մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Ռաֆայել Բագոյանի հոգեհանիգստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 18։00-ին՝ Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 19-ին, ժամը 13։00-ին՝ նույն եկեղեցուց։

 

 

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարար Լիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ Մակրոն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարան Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը
Ամենաընթերցվածները