Արևային էներգիան թույլ է տվել Ասիայի 7 երկրների առաջին կիսամյակում տնտեսել 34 միլիարդ դոլար

Արևային էներգիան թույլ է տվել Ասիայի 7 երկրների միայն 2022 թվականի առաջին կիսամյակում տնտեսել 34 միլիարդ դոլար։ «Ember Aniline» վերլուծական կենտրոնի փորձագետներն ուսումնասիրել են Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Վիետնամի, Թայլանդի, Հարավային Կորեայի և Ֆիլիպինների ծախսերը վառելիքի վրա և պարզել, որ միայն Չինաստանը խուսափել է 21 միլիարդ դոլար ծախսերից։

Ֆոտոէլեկտրական պանելները ծածկել են երկրի ամբողջ էներգասպառման 5 տոկոսը, Ճապոնիան տնտեսել է 5,6 միլիարդ դոլար՝ պինդ վառելիքի գնումների դիմաց արևային էներգիա օգտագործելով։ Հնդկաստանը հրաժարվել է 19,4 միլիոն տոննա ածխի գնումից և կարողացել տնտեսել 4,2 միլիարդ դոլար, և դա ընդամենը այս տարվա առաջին կիսամյակում։

Մասնագետները փաստում են, որ այս թիվը ոչ միայն կկրկնապատկվի, այլ շատ ավելին կլինի տարեկան կտրվածքով։ Հարկ է ընդգծել, որ Արևելյան Ասիայի զարգացած և զարգացող պետությունները բուռն գործունեություն են ծավալել արևային էներգիայի և էլեկտրակայանների կառուցման հարցում։

«Ասիայի երկրները ցույց են տվել, որ արևային էներգիայի արագ զարգացումը հնարավոր է, հրաշալի օրինակ ներկայացնելով նաև տարածաշրջանի և ողջ աշխարհի իրենց գործընկերների համար»,- նշել է «Ember Asia» ընկերության տնօրեն Ահմեդ Շահրան Էդիանտոն։ Արևային էներգիայի այս բուռն զարգացումը նաև լավ օրինակ է Հայաստանի համար։

Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», սակայն հարկ է, որ պետությունն ավելացնի արևային էլեկտրակայանների թիվը, ավելի մեծ ուշադրություն ցուցաբերի արևային վահանակների և մարտկոցների արտադրությանը, որպեսզի Հայաստանը ևս կարողանա զգալի գումարներ տնտեսել արևային էներգիայի վրա։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ
Ամենաընթերցվածները