Պեմզաշենում սպանված կնոջ ամուսինն արտերկրից վերադարձել է գյուղ. սպանությունների գործով դեռ կասկածյալ չկա

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Նախօրեին Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված հայտնաբերված 31-ամյա կնոջ ամուսինը Ռուսաստանից վերադարձել է գյուղ։ Այս մասին Պեմզաշենից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։

Երեկ՝ նոյեմբերի 8–ին, իրենց տանը մահացած վիճակում հայտնաբերվել էին նաեւ 31-ամյա կնոջ երեխաները։ Տղան 8 տարեկան էր, 3–րդ դասարանի աշակերտ, իսկ դուստրը՝ 12 տարեկան, 7–րդ դասարանի աշակերտուհի։ Նրանք սովորում էին տեղի միջնակարգ դպրոցում։

NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հարեւաններն ու դպրոցի ուսուցիչները պատմել են, որ իրենք այսօր հարցաքննվել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հարեւանների խոսքով՝ սպանված կնոջ ընտանիքը նորմալ ապրող, հանգիստ ընտանիք է եղել։ Հարեւանները սպանված կնոջ ամուսնուն նույնպես դրական են բնութագրել, նշել, որ հնարավոր չէր, որ ամուսինը Ռուսաստանում այնպիսի խնդիրներ ունենար, որ փորձեին Հայաստանում իր ընտանիքից հաշվեհարդար տեսնել։

Սպանված կնոջ հարազատներից մեկը պատմել է, որ գյուղացիներից մեկին պոլիկլինիկայից թուղթ է հարկավոր եղել, գնացել է սպանված կնոջ տուն, որը պոլիկլինիկայի օպերատորն էր, մի քանի անգամ զանգահարել է, չի պատասխանել, ապա չի արձագանքել նաեւ դռան զանգերին, ինչից հետո էլ հարեւանները անհանգստացել են ու ահազանգել ԱԻՆ։ Փրկարարների ժամանելուն պես բացել են տան մյուս դուռը ու սպանված հայտնաբերել մորն ու նրա երկու զավակներին։

«Երկուսն էլ իմ լավ աշակերտներն էին, սովորող, պարտաճանաչ։ Օրինակելի ընտանիքից էին, համեստ, շնորհքով։ Ուսումնական պրոցեսին միշտ պատրաստ էին։ Սպանության նախորդ օրը ներկա են եղել բոլոր դասաժամերին, արտառոց որեւէ բան չի նկատվել որեւէ մեկի մոտ։ Երեկ, երբ նրան չեն եկել դասին, դասղեկները զանգել էին մայրիկին, որը չի պատասխանել զանգերին։ 12–ի կողմերն արդեն լսել ենք դեպքի մասին»,–  պատմեց դպրոցի տնօրենը։

Նախօրեին հայտնել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված են հայտնաբերված 31-ամյա կինը եւ նրա երկու անչափահաս երեխաները։ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գլխավոր դատախազությունն այսօր մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից։ Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը եւ ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին եւ որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի եւ կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, որոշումներ են կայացվել Զ.Մ.-ին, Կ.Մ.-ին եւ Ս.Մ-ին տուժող ճանաչելու մասին:

Կատարվում են անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի /անձանց/ ինքնությունը պարզելու ուղղությամբ։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները