Գիտական ֆանտաստիկան աստիճանաբար իրականություն է դառնում

Ժամանակին գիտական ֆանտաստիկա համարվող տիեզերքում արևային էներգիայի հավաքման տեխնոլոգիան մաքուր, մատչելի էներգիայի գլոբալ առաքումների համար ավելի ու ավելի իրական է դառնում։ Իր նախագծերից մեկում՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբն աշխատում է մոդուլային նավերի համաստեղության ստեղծման վրա, որը կարող է հավաքել արևային էներգիան, վերածել այն էլեկտրականության, ապա՝ անլար կապի միջոցով փոխանցել երկրի վրա գտնվող ցանկացած վայր , որտեղ անհրաժեշտ է։

Արևային էներգիայի հավաքման գաղափարը և այն տիեզերքից երկիր ուղարկելը սկսել է ուսումնասիրվել դեռևս 1960- ականներին։ Դեռևս տասնամյակներ են պետք այս ծրագիրն իրականություն դարձնելու, սակայն առաջատար գիտնականները ողջ աշխարհում նորանոր մեթոդներ են փնտրում հնարավոր բոլոր միջոցներով մաքուր էներգիա ստանալու համար՝ գիտակցելով, թե ինչ ահռելի նշանակություն ունի մաքուր և վերականգնվող էներգիայի արտադրությունը մարդկության ապագայի համար։ Խնդիրը ոչ այնքան էներգետիկ տիրույթում է, որքան՝ կլիմայական փոփոխությունների։

Արտանետվող գազերի կրճատումների, մարդկության կյանքը և կեցությունն ավելի հարմարավետ և առողջ դարձնելու մեջ, հատկապես այն պայմաններում, երբ մոլորակի բնակչությունը հասել է 8,5 միլիարդի և շարունակում է անխափան աճել։ Հայաստանը, ցավոք, չափազանց հետ է մնում տեխնոլոգիական և գիտական առումով ոչ միայն առաջատար պետություններից, այլև նույնիսկ զարգացման նույն մակարդակի վրա գտնվող չափից շատ երկրներից։

Մեր երկիրը հետ է մնում նաև արևային էներգիայի արտադրության առումով, առայժմ ընդամենը միայն արևային վահանակներից ենք կարողանում արևային էներգիա ստանալ, այն էլ մեր երկրում այդպիսի վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», մնացած ամեն ինչը դեռևս կենացների մակարդակում է, իսկ իշխանությունների հռչակած վերականգնվող և արևային էնոերգիայի զարգացման հայեցակարգերը մնացել են թղթի վրա։

Տաթև Հախնազարյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարար Լիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ Մակրոն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարան Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ
Ամենաընթերցվածները