Հայաստանի և Արցախի համար կենսական է հայահավաքը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումներն արդիական են

Հայաստանի և Արցախի համար կենսական անհրաժեշտություն է դարձել ներգաղթի կազմակերպումը՝ այսպես կոչված հայահավաքը։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դեռ ամիսներ առաջ գրված իր հոդվածաշարում առանձին անդրադարձել է հայահավաքի խնդրին, ընդգծել, թե հայության զանգվածային ներգաղթն իրատեսական չէ, նույնիսկ շատ մեծ ջանքերի դեպքում։ Դրա փոխարեն ապագա հայկական պետությունը և նրան աջակցող քաղաքական ու հասարակական ուժերը պետք է կենտրոնանան ակտիվ հայկական տարրի՝ ներգաղթի վրա, մարդկանց, որոնք Հայաստան են վերադառնում ոչ այնքան անվտանգության և բարեկեցության ետևից, որքան սեփական հայրենիքում անվտանգության և բարեկեցության հիմքերն ամրացնելու և որպես այդպիսին՝ սերունդներին թողնելու նպատակով։

Չալաբյանը նշում է, թե այս հայահավաքի համատեքստում առանձին պետք է անդրադառնալ դեպի Արցախ ներգաղթին։ Ի տարբերություն ներկայիս Հայաստանի հանրապետության, որի բնակչությունը զգալի չափով ձևավորվել է ներգաղթի բազմաթիվ անելիքների միջոցով, Արցախի բնակչությունը բնիկ է և այն երբեք ներգաղթի մեծ ալիքներ չի տեսել։

Սակայն Արցախը՝ ըստ Ավետիք Չալաբյանի, այսօր կարիք ունի մարդկանց, որոնք կզարգացնեն Արցախի տնտեսությունը նոր պայմաններում, կզինվորագրվեն նրա զինված ուժերին, նոր կրթական կարողություններ կստեղծեն արցախի բնակչության համար։ Ենթադրելով, որ Հայաստանի ապագա իշխանությունը ոչ միայն չի իջեցնելու, այլև նոր հետևողականորեն բարձրացնելու է Արցախի կարգավիճակի նշաձողը, այն նաև Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված քաղաքականություն պետք է իրականացնի՝ խրախուսելու ստեղծարար և մարտունակ տարրի՝ ներգաղթ Արցախ, տեղում մեր ընդհանրական կարողությունն ընդարձակելու և Արցախի կարողությունները շարունակաբար բարձրացնելու նպատակով։

Ավետիք Չալաբյանի այս առաջարկը, ինչպես և սպասելի էր, Հայաստանի իշխանությունների կողմից, որևէ արձագանքի չի արժանացել, ընդհակառակը, փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է, Արցախը հայաթափելու, հնարավորինս բնակչությունը նվազեցնելու ուղղությամբ, հատկապես Ադրբեջանի կողմից զավթված տարածքների բնակչությանը փաշինյանական վարչախումբը ոչ թե ուղղում կամ պարտադրում է մնալ, տեղափոխվել Արցախի որևէ բնակավայր, այլ միջոցներ է տրամադրում Հայաստան գալու համար։

Ըստ էության, սա ևս մեկ դրվագ է, թե ինչպես է գործող վարչախումբն ամեն ինչ անում՝ Արցախը հայաթափելու ուղղությամբ։ Եթե գործող իշխանությունները, կամ նրանց փոխարինող ապագա իշխանությունները անհապաղ ջանքեր չգործադրեն հայահավաքի՝ Արցախի վերաբնակեցման և մարտունակության բարձրացման ուղղությամբ, ապա հետևանքները ողբերգական կլինեն։

Լինա Արամյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»
Ամենաընթերցվածները