«Բումերանգի էֆեկտը». ոչ մի «լավություն» անպատիժ չի մնալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ դատախազության, դատավորը մեղադրվում է ծանր հետևանքների առաջացմամբ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Մի խոսքով, կոռուպցիայի ուղիղ ակնարկ: Իսկ փաստաբանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն օժանդակելու համար: Չնայած կարծիքներ կան, թե փաստաբանի դեպքում առավել ակնառու քաղաքական հետապնդման տարրեր են առկա, այնուամենայնիվ, դատավորի կալանավորումը շատ ավելի մեծ հանրային ուշադրության արժանացավ։

Թերևս դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջինս հասարակական մի շարք գործիչների գործերով կալանավորման որոշումներ է կայացրել, ընդ որում, ինչպես հետագայում վկայել են նրանց փաստաբանները և փորձագիտական հանրույթը, ոչ արդարացի: Ավելին, այնպես էր ստացվում, որ դատավորի՝ կոնկրետ ընդդիմադիր գործիչներին վերաբերող որոշումները միշտ լինում էին իշխանությունների քիմքին հաճելի, ու, որպես կանոն, նրանց նկատմամբ կիրառվում էին կոնկրետ ամենախիստ միջոցները։ Այսինքն, ինչպես իրավաբանական հանրության մեջ էին ասում, Ալեքսանյանը դարձել էր Փաշինյանի «սրտի դատավորներից» մեկը:

Դատավորի որոշումներից տուժած գործիչներից են ռեժիսոր Արմեն Գրիգորյանը, որը մահացավ դատարանի դահլիճում, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը շարունակում է կալանավորված մնալ, հասարակական գործիչներ Նարեկ Մանթաշյանը, Միկա Բադալ յանը, Ավետիք Չալաբյանը և այլք: Նմանատիպ բովանդակություն ունեցող որոշումներին զուգահեռ այս մարդկանց փաստաբանները, հասարակական-քաղաքական գործիչները, փորձագիտական հանրույթն անընդմեջ կոչ են արել դատավորներին դուրս չգալ իրենց իրավասությունների սահմաններից, կայացնել արդարացի որոշումներ, գործիք չդառնալ իշխանությունների ձեռքին, առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ:

Պարզ է, որ եթե քաղաքական հետապնդումների գործելակերպը շարունակվում է, ապա դա պայմաններ է ստեղծում նաև «բումերանգի էֆեկտի» իրականացման համար, քանի որ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ ինքը ևս չի հայտնվի հետապնդումների թիրախում, այդ թվում՝ նաև անարդարացի որոշումներ կայացրած դատավորները։ Մյուս կողմից էլ՝ երբ դատավորն արդեն պատվերով որոշումները կայացրել է, ապա իշխանություններն այլևս չեն վարանելու «զոհել» նաև այդպիսի դատավորին։ Ուստի, դատական համակարգի ցանկացած ներկայացուցիչ, մասնավորապես դատավորներից յուրաքանչյուրը, նախևառաջ պետք է ծանր ու թեթև անի իր կայացրած ցանկացած որոշման հնարավոր հետևանքները և որևէ պարագայում տուրք չտա քաղաքական պատվեր կատարելու, քաղաքական էլիտայի հետ մտերմանալու ցանկությանը:

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ քաղաքական ղեկավարները հավերժ չեն, բնականաբար, իշխանությունները փոխվելու են, սակայն իրավական պետություն կարող ենք ունենալ միայն այն ժամանակ, երբ ցանկացած պարագայում արդարությունն է հաղթում, իսկ դրա պաշտպանները նաև դատավորներն են: Ի դեպ, այս պարագայում դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չունի նաև հանրային լայն աջակցություն: Հիմնական պատճառը նրա կայացրած խնդրահարույց վճիռներն են։ Թերևս անարդարությունն իր ազդեցությունն է ունենում նաև հանրային տրամադրությունների վրա։ Հիշո՞ւմ եք, երբ ամիսներ առաջ կալանավորվեց Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանը, վերջինիս գործընկերները, փաստաբանները, հանրույթը սա ակնհայտ ապօրինություն որակեցին:

Արդյոք նույն դիրքորոշումը կլինի՞ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պարագայում, ցույց կտա ժամանակը: Որքան էլ ցավալի է, այս օրերի զարգացումները հուշում են, որ հազիվ թե: Հասարակական ու քաղաքական շատ գործիչներ, փորձագետներ ոչ մեկ անգամ նշել են, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակի հետ «փուռն է տալու» բոլոր նրանց, ովքեր անմոռաց ծառայել են իրեն, ընդ որում՝ որքան ուժգին են ծառայել, որքան շատ օրենք խախտելով են ծառայել, այնքան ուժգին էլ իրենք են հայտնվելու այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում իրենք հանուն մեկ անձի դրել են այլոց: Նիկոլ Փաշինյանը զոհելու է յուրաքանչյուրին, որն իր հրահանգները կատարելուց հետո թեկուզ մի փոքր վրիպի, կամ պարզապես նրան այլևս պետք չլինի:

Ի դեպ, հենց միայն այն հանգամանքը, որ Ալեքսանյանին կալանավորել են հենց այն նույն դատարանում, ուր «քիչ առաջ» նա աշխատում էր, և այն գործընկերների ձեռքով, որոնց հետ «քիչ առաջ» աշխատում էր, բավական ծանր, բայց խոսուն փաստ է...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»
Ամենաընթերցվածները