Ինչու է հենց ԱԱԾ֊ն զբաղվում դատավորի եւ փաստաբանի գործով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչու հենց Ազգային անվտանգության ծառայությունը, այլ ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեն որոշեց քննել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործը: Խնդիրն այն է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նախկինում եղել է ՀՔԾ-ի, այսինքն՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ: Եվ, ահա, համակարգում այն տեսակետն է հնչել, թե կարող է շահերի բախում լինել, ուստի պետք է, որ Արուսյակ Ալեքսանյանի եւ Էրիկ Ալեքսանյանի գործը քննի ԱԱԾ-ն:

Մեկ այլ հանգամանք եւս. օրերս իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դուստրը` Անի Հարությունյանը: Իրավապահ համակարգը միայն նրանցով չէ զբաղված, եւ հարցաքննվում են նաեւ գրասենյակների աշխատողները, փոխկապակցված անձինք, իսկ Արուսյակ Ալեքսանյանի օգնականին անգամ ձերբակալել են: Հավելենք, որ Ալեքսանյանն այն դատավորն է, որը քաղաքական հրահանգի արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնված տարբեր անձանց մասով տալիս էր կալանքի որոշումներ: Ալեքսանյանը Մամիկոն Ասլանյանին, Ավետիք Չալաբյանին կալանքի տարած, այս գործերով հայտնի դատավորն է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվել Դատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJ Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին Հորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT Օդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածուն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. Արաղչի Թունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը «Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է
Ամենաընթերցվածները