Կամք, ձգտում և ոգեշնչում. արշավի հերոսն Ակբա բանկի հաճախորդն է

Ակբա բանկը նոր արշավի շրջանակում ներկայացնում է երեք հերոս, ովքեր հաղթահարում են դժվարություն, ունեն կամք, ձգտում և ոգեշնչում։

Արշավի գաղափարը ծնվել է թիմային քննարկումներից հետո։ Հիմքում բանկի առաքելությունն է՝ ոգեշնչել և խթանել գործընկերներին։ Արշավի շրջանակում բանկն իր գործընկերներին և հաճախորդներին տրամադրում է մինչև 10 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկեր՝ առանց գրավի և առանց երաշխավորի։

Ակբա բանկի հաճախորդները սպառողական վարկը կարող են ստանալ նաև acba digital համակարգի միջոցով։ Վարկային պայմանագրի ստորագրումը և վարկի տրամադրումը ևս կարող է իրականացվել առանց բանկ այցելության՝ էլեկտրոնային եղանակով՝ 24/7 ռեժիմով։

«Այս արշավով ևս մեկ անգամ շեշտում ենք մեր պատրաստակամությունը լինել մեր հաճախորդների կողքին՝ հասկանալով, որ ֆինանսական միջոցները շատ կարևոր են, սակայն ամենակարևորը մարդկանց ձգտումն է. ունենալ նպատակներ,  երազանքներ և հասնել այդ երազանքներին։ Սա ամենակարևորն է: Մնացած բոլոր դեպքերում Ակբա բանկը հաճախորդների կողքին է։ Որպես «հերոս» միշտ տեսել ենք մեր հաճախորդին, ով մտածել է, երազել է, արարել է։ Արշավի խորհրդանիշը չհանձնվող մարդու տեսակն է, որովհետև այսօր այդ տեսակի կարիքը շատ ունենք։ Ամեն մարդու հաջողությունն իր ձեռքերում է. պետք է  կենտրոնանալ այն նպատակի վրա, որին ձգտում ես և ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար»,- նշում է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Մեր արշավի առաքելությունը կայանում է նրանում, որ դո՛ւ ես քո հաջողության երաշխավորը, դու ինքդ պետք է պատասխանատվություն վերցնես քո բոլոր քայլերի ու նպատակների համար և համառորեն՝ մեծ ջանքեր գործադրելով հասնես քո նպատակին և լուծես քո առջև դրված բոլոր խնդիրները»,- նշում է բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սոնա Պետրոսյանը:

«Մեր բանկի հաճախորդները և՛ acba digital-ով, և՛ բանկի մասնաճյուղերում կարող են ստանալ մինչև 10 միլիոն դրամ սպառողական վարկ, որի որոշումը կայացվում  է անմիջապես՝ ավտոմատ համակարգերով: Վերջինս դարձել է ավելի խելացի և հաշվի է առնում հաճախորդների ամբողջ փորձառությունը, որ ունեցել են բանկում»,- նշում է բանկի Մանրածախ բիզնես պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Էլիզա Հայրապետյանը:

Ակբա բանկն իր բոլոր գործընկերների կողքին է. միշտ պատրաստ է ներկայացնել լուծումներ, որոնք կարող են իրագործել երազանքներ։

Մանրամասն՝ տեսանյութում

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները