«Լավ եմ մամ ջան, գալու եմ քեզ գրկեմ». 3 տեղից վիրավոր 19-ամյա Վահեի հարազատները 2 օր ժամանակ տվեցին ՊՆ-ին

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի տատիկը՝ Սեդա Թորոսյանը, ասում է, որ գիտեն` որտեղ է իրենց զինվորը թաքնվում, բայց պաշտպանության նախարարությունից փոխանցել են, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել այդ տարածք։

Վահեն սեպտեմբերի 13-ից հետո մնացել է այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի հսկողության ներքո է։ Վահեի հոր՝ Արամ Թորոսյանի խոսքով, որդուն սեպտեմբերի 12-ին են տարել Ներքին Հանդ, իսկ հաջորդ օրը պատերազմը սկսվել է։
Այսօր 19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Պաշտպանության նախարարության առջև բողոքի ակցիա արեցին։ Սակայն պաշտպանության նախարարությունից ընդամենը հայտնում են, որ բանակցություններ են վարում, որ ադրբեջանական կողմը թույլ տա մտնել այդ տարածք։

 

Հոր պատմելով, Վահեն սեպտեմբերի 15-ին զանգել է ընկերոջը եւ բացատրել, թե որտեղ է գտնվում։ Հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում նշեցին նաեւ, որ առանց տարածքին ծանոթ լինելու` իրենք անտառներում մի քանի օր փնտրել են Վահեին։

ՀՀ պաշտպանության նախարարության առջեւ այսօր ոչ միայն Վահեի հայրն էր ներկա, այլեւ նրա հարազատները, հարեւանները: Հարեւանուհու խոսքով՝ Վահեն մոր հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 15-ի առավոտյան:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Վահեի հարազատները երկու օր ժամանակ են տվել Պաշտպանության նախարարությանը, հակառակ դեպքում կդիմեն կտրուկ գործողությունների:

 

 

 
դիտվել է 412 անգամ
Լրահոս
Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ամենաընթերցվածները