«Պետականությունը վտանգված է․ ճգնաժամի հաղթահարման օրակարգ»

Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում, փաստացի հայտարարեց կապիտուլյացիոն համապարփակ համաձայնագիր կնքելու իր մտադրության մասին, որով նա պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից և անվերապահ ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս, ինչպես նաև զիջել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները։ Փորձելով հիմնավորել այս հակազգային և հակապետական գործողությունը՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կոպտորեն խեղաթյուրեց Արցախի հարցի և նախորդիվ երեք տասնամյակ ընթացած բանակցային գործընթացի ողջ էությունը, այլև հընթացս հարցականի տակ դրեց ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը։ 

Նիկոլ Փաշինյանի այս ելույթը ամփոփումն էր վարչապետի պաշտոնում նրա անփառունակ գործունեության, որի ընթացքում նա, գիտակցաբար և սեփական ոչ կոմպետենտության արդյունքում, հիմնահատակ կազմաքանդեց հայկական զույգ պետությունների անվտանգության ողջ համակարգը և աշխարհաքաղաքական առավել լարված ժամանակաշրջանում մեր երկիրն անպաշտպան թողեց անվտանգային սրված մարտահարվերների առաջ։ Ուստի, Նիկոլ Փաշինյանն ուղղակի քաղաքական պատասխանատվություն է կրում այսօրվա անվտանգային ճգնաժամի համար, և նրա հեռացումը իշխանությունից հանդիսանում է առանցքային գրավական՝ այդ ճգնաժամը տեսանելի հեռանկարում հաղթահարելու և մեր երկիրը դրանից նվազագույն կորուստներով դուրս բերելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում․

Ա) ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներին՝ խստագույնս հետևել ՀՀ Սահմանադրությանը և հրաժարվել հաստատել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի ՀՀ Սահմանադրության և ՀՀ Անկախության հռչակագրի ոգուն և տառին,

Բ) ՀՀ Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Անկախության հռչակագիրը՝ հրաժարվել վավերացնել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի մեր պետության այդ անկյունաքարային հիմքերին,

Գ) ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին՝ խստորեն կատարել ՀՀ Սահմանդրությամբ հաստատված ՀՀ Զինված ուժերի պարտականությունները և կոշտ հակահարված տալ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած թշնամական ուժերին,

Դ) ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը և այլ իրավապահ մարմիններին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանդրությունը, խստորեն ապահովել երկրում օրինականության պահպանումը, հրաժարվել կատարել քաղաքական իշխանության՝ օրենքին հակասող ցանկացած պահանջ կամ ուղղակի հրահանգ,

Ե) ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում գործող ազգային ուժերին՝ ձևավորել միասնական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և Ազգային վստահության ժամանակավոր կառավարություն ստեղծելու շուրջ,

Զ) ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ սկսել խորհրդակցություններ ՀՀ կառավարության նոր կազմի և նրա հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ, այդ համատեքստում հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրել խորհրդարանական լսումներ։

Մենք պատրաստ ենք ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը՝ ստեղծված ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար։

Հայտարարությանը կարող են միանալ քաղաքական ուժեր, հասարակական խմբեր և անհատներ։ 

«Համախմբում» նախաձեռնության խորհուրդ

Կարին Տոնոյան

Ավետիք Չալաբյան

Էդգար Ղազարյան

Մենուա Սողոմոնյան

Արսեն Գրիգորյան

Արամ Պետրոսյան

Արման Սահակյան 

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները