Կաթողիկոսն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել են

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել են։ Տեղեկությունը հաստատել է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նրա տեղեկացմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 29-ին։ Առանձնազրույցի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Տեր Եսային ընդգծել է, որ այս օրերին կաթողիկոսն առանձին հանդիպումներ է ունենում նախագահների հետ՝ ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով։ Տեղեկատվական կենտրոնի տնօրենը նաև հերքել է տեղեկություններն այն մասին, թե հանդիպել են նաև կաթողիկոսն ու վարչապետը։

«Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,- գրել է տեր Եսային։
Կաթողիկոսի և առաջին նախագահի հանդիպմանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Նա նշել է, որ կաթողիկոսն ու առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են, միասին աշխատել են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում, ուստի նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը`կաթողիկոսի հրավերով։

Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։
Մեկ օր անց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրայինի եթերում հայտնեց, որ հանդիպմանը գնացել էր նախապես պատրաստած հայտարարության տեքստով, որը հանդիպման մասնակիցները չեն ընդունել։

Տեր–Պետրոսյանն ընթերցեց հայտարարության տեքստը եթերում։ Դրանում, մասնավորապես, հանրությանը դժվարին շրջանում միասնության կոչ էր արվում` ի շահ պետության ու պետականության։

2 օր անց էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց։ Իր ասուլիսում նա հայտարարեց, որ հանդիպում, այո՛, եղել է, սակայն Տեր–Պետրոսյանը

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան
Ամենաընթերցվածները