«Կարծես տղայիս եմ նորից գրկել». պատերազմից 2 տարի անց Վանիկ Ռաֆայելյանի ծնողները ապրելու հույսը վերագտել են

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Տիկին Անգելինան՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վանիկ Ռաֆայելյանի մայրը, 2 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, արթնացել է մեծ դստեր զանգից, որը ասել է. «Մա՛մ, գիտե՞ս՝ պատերազմ է»։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում որդեկորույս մայրն ասում է՝ դստեր խոսքերն այսօր էլ են ուղեկցում իրեն. կարծես ամեն ինչ կրկնվում է։

Ռաֆայելյանների 27-ամյա որդին՝ Վանիկ Ռաֆայելյանը, սկզբնական շրջանում ծառայել է Տավուշի մարզում, այնուհետև՝ տեղափոխել Արցախ։ Մոր խոսքով՝ Հայոց բանակի սպայի՝ Վանիկ Ռաֆայելյանի՝ պատերազմական առաջին օրերի զանգերը միայն ոգևորող էին: Ընտանիքին հանգստացնելով՝ տղան ասել է՝ քառօրյա պատերազմը հաղթահարեցինք, սա էլ կհաղթահարենք:

«Տղաս սովորել է էջմիածնի շրջանի Խորունկ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։ 2014 թվականից անցավ զինվորական ծառայության, ուներ ավագ լեյտենանտի կոչում։ Քառօրյա պատերազմին էլ էր մասնակցել։ Այսօր էլ տղայիս մոտ էի, մեր գյուղում ենք հուղարկավորել. Եռաբլուրը շատ հեռու է, իսկ ես ամեն օր իր մոտ եմ գնում»,- պատմում է մայրը:

Ընտանիքը հոկտեմբերի 12-ից որդու հետ կապը կորցրել է, հետո իմացել են, որ Ջաբրայիլում (Ջրական) վիրավորվել է, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ վրա է հասել սպայի մահը: Ծնողները, շաբաթներով որդու լուսանկարը ձեռքներին, հիվանդանոցներով շրջել են, անգամ եղել այն հիվանդանոցում, որտեղ իրենց վիրավոր որդին մահացել է, սակայն որևէ տեղ նրան չեն գտել։ Հոկտեմբերի 27-ին զանգ են ստացել, և այդ օրվանից՝ արդեն երկու տարի, ընտանիքին մի միտք է տանջում.

 

«Զանգեցին ամուսնուս, ասացին՝ մենք նմանացնում ենք ձեր որդուն: Գնացինք, ճանաչեցինք մեր տղային, հետո իմացանք, որ որդիս վիրավոր է եղել, շնչել է, իսկ մենք չենք իմացել, թե որ հիվանդանոցում է։ Ցավն այն է, որ շուտ իմացած լինեինք, ինչ-որ մի բան կանեինք: Հոկտեմբերի 12-ի գիշերն են տղայիս բերել Երևան, մահացել է հոկտեմբերի 15-ի գիշերը՝ վիրահատության ժամանակ»,- ասում է մայրը:

Արդեն երկու տարի է՝ Ռաֆայելյանների տան մի անկյունը Վանիկի հիշատակն է հավերժացնում, և տուն գնացող-եկողին ծնողները հպարտորեն ցույց են տալիս որդու Մարտական ծառայության մեդալը, նրա իրերը, իր ձեռքով պատրաստած և մայրիկին նվիրած նվերները, զինվորական այլ պարագաներ:

Վանիկից բացի՝ ամուսիններն ունեն 23 ու 27 տարեկան դուստրեր և 5 թոռ, որոնք առանձին են ապրում։ Աղջիկները, այնուհետև ընտանիքի հայրը որոշել են, որ իրենց վերապրելու հույս է հարկավոր։ Ամուսինները դիմել են Պտղաբերության ազգային կենտրոն, անցել որոշակի գործընթացների միջով և 6 ամիս առաջ գրկել վերապրելու հույսը:

«Դիմեցինք կենտրոն, բժիշկս՝ Էդուարդ Համբարձումյանը, նայեց ինձ ու ասաց՝ դու քո երեխային կգրկես։ 48 տարեկան եմ, մի քիչ շփոթված, մի քիչ հուզված ու նաև ամաչում էի, բայց հասկացա, որ փոքրիկը մեզ նորից ուրախություն է բերելու»,- նշում է տիկին Անգելինան։

Հղիության 13-րդ շաբաթում կորնավիրուսի հետևանքով կնոջ վիճակը բարդացել է, սակայն վարակը բարեհաջող հաղթահարել է: Ասում է՝ բժիշկներն են հույս տվել՝ հավելելով, որ նրանց նվիրած «Նարեկը» այժմ Վանեի՝ դստեր գլխավերևում է:

«Մեր տան լույսն է, ապրելու մեր իմաստը, իրենով ենք ապրում։ Ծնվելուց անմիջապես հետո ամուր գրկել եմ և ուժեղ լաց եղել, կարծես տղայիս էի նորից գրկում։ Սկզբում Վանիկիս էր նման՝ իր աչքերն էին, դիմագծերը, հիմա նմանությունը պակասել է»,- նկատում է մայրը։

Վերջինս չի թաքցնում՝ տղա երեխա ունենալու ցանկությունը մեծ է եղել, սակայն այժմ կարևորում է այն, որ իրենց հոգեվիճակն ու տան մթնոլորտը փոխվել են։ Ռաֆայելյանները ևս մեկ ցանկություն ունեն՝ որոշել են մեկ երեխա էլ ունենալ:

«Թո՛ղ լինի տղա, թո՛ղ լինի աղջիկ, միայն տունն աղմուկով լցվի»,- հուզմունքով ասում է մայրը:

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Ամենաընթերցվածները