Առաջարկվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել բոլոր մայրերին՝ անկախ հաշվառման վայրից

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է  «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող, բնակվող ծնողին, անկախ աշխատելու հանգամանքից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալների ստեղծման նպատակով նախատեսված է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին, անկախ նրանց հաշվառման կամ բնակության վայրից:

«Այս դեպքում պետական աջակցությունը հասանելի կլինի մինչև 2 տարեկան երեխայի խնամքով զբաղված բոլոր ծնողներին: Նման մոտեցման հիմքում ընկած է 2 փաստ: Նախ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաև չաշխատող, գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողներն արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ փաստարկելով, որ քաղաքում երեխային խնամելը նույնպես ծախսատար է և արժանի պետական հոգածության»,- ասաց նա:

Օրենքը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո:

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել
Ամենաընթերցվածները