Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերն իրենց սկզբնական դիրքերը. մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը ․ Պետդեպ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

ԱՄՆ-ի համար հատկապես կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Նա հիշեցրել է, որ սա երկու արտգործնախարարների առաջին անձնական հանդիպումն էր բռնության վերջին բռնկումից հետո։ «Պետքարտուղարը նշել է հրադադարին հետեւելու, հանգստության պահպանման կարեւորությունը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է կայուն զինադադարին եւ խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարներին էլ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գործընկերների հետ միասին աջակցել այս գործընթացին երկկողմ, բազմակողմ մակարդակով։ Դա աջակցություն է ներառում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին: Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջընթացի լավագույն ուղին, եւ պետքարտուղարը կողմերին հրավիրել է մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես կարելի է մինչեւ ամսվա վերջ էականորեն առաջ տանել խաղաղ գործընթացը:

Մեր ուղերձը հստակ է եղել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերն իրենց սկզբնական դիրքերը։ Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը եւ աշխատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումն ընդունելի միջոց չէ։ Մենք հասկացրել ենք դա մասնավոր կերպով: Մենք դա հայտարարել ենք նաեւ հրապարակայնորեն եւ ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակով, այդ թվում՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, երկու երկրների հետ օգնեց դադարեցնել մարտերը, եւ մենք կշարունակենք ներգրավվել եւ խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է տեւական խաղաղության ձերք բերման մեջ, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- ասել է նա։

Հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը, Փրայսը պատասխանել է, որ դա երկու երկրների որոշելիքն է լինելու։ «Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա անմիջական փոխգործակցությունը համապատասխանում է ոչ միայն նրանց, այլեւ տարածաշրջանի եւ դրանից դուրս շահերին: Մենք օգնություն ենք առաջարկել, դարձյալ երկկողմ, եռակողմ, բազմակողմ մակարդակով, եւ, իհարկե, ԵՄ-ն նույնպես կարեւոր դեր է խաղում»։

Հարցին այն մասին, որ փորձագետներն ասում են, որ ԱՄՆ-ի կոչերը վերհանդիպման համար վկայում են այն մասին, որ Վաշինգտոնն այժմ գործընթացն առաջ տանելու պլան չունի, Պետդեպի ներկայացուցիչն ասել է. «Մեր խնդիրն է մերձեցնել կողմերին, դյուրացնել երկխոսությունը, օգնել կողմերին միասին հաղթահարել տարաձայնությունները, հաղթահարել տարաձայնությունները խաղաղ եւ դիվանագիտական ​​ճանապարհով։ Դա է մեր շարունակական աշխատանքը»:

դիտվել է 695 անգամ
Լրահոս
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Ամենաընթերցվածները