Դու էլ հավերժ մնացիր Սյունիքի լեռներում, քո պարտականությանն անդավաճան. Մարիա Գիշյան

Մարիա Գիշյանը զոհված հերոսի մասին հուզիչ գրառում է կատարել:

Նա գրել է.

Սիրտս տարար Քո հետ…

Ամբողջ կյանքում փորձել եմ Քեզ պաշտպանել: Պաշտպանում էի մանկապարտեզում, դպրոցում, բակում, տանը: Մինչև էնքան մեծացար, որ Դու դարձար իմ պաշտպանը: Մինչև Դու սկսեցիր իմ խնդիրները լուծել: Վերջին անգամ տուն եկար, էլի իմ խնդիրները լուծեցիր ու գնացիր: 

Ինձ խորհուրդներ էիր տալիս` տարիքիցդ հասուն, իմաստուն:
Գնացիր, աշխարհի ամենաբարեկեցիկ ու ամենաապահով երկրներում եղար, բայց էլի Քո «արյունոտ» հայրենիքին անդավաճան մնացիր, որոշեցիր, որ չես ուզում մնալ էնտեղ, որ պետք է ծառայես: Պատրվակներ չփնտրեցիր ծառայությունից խուսափելու համար, երբ ուրիշները կեղծ թղթերով ու հիվանդություններով փախան բանակից` Դու հրաժարվեցիր, քանի անգամ ես ինձ ասել «դիրքերում կմեռնեմ, բայց չեմ ազատվի»: Պատվով ծառայեցիր, ոչ մի բանից չբողոքեցիր, ամիսներ շարունակ ամենավտանգավոր դիրքերում, գիշերվա ամենամութ ժամերին կանգնեցիր, պահեցիր, վերջում էլ կյանքդ տվեցիր քո պարտքը  կատարելու համար:

Բոլոր եղած ու չեղած աստվածներին աղոթեցի, խնդրեցի, որ ապահով ետ գաս: Բոլոր եկեղեցիներում ու տաճարներում մոմեր վառեցի, բայց աստված չկար:

Հիմա իմ աստվածը Դու ես: 

Սիրտս տարար քո հետ, Դու էլ հավերժ մնացիր Սյունիքի լեռներում, Քո պարտականությանը անդավաճան: 
Հպարտանում եմ, բայց ինձ իմ սիրուն, բարձրահասակ, բարի, ջերմ, կանաչ աչքերով, մաքուր ու իմ հոգու կես եղբայրն էր պետք…

դիտվել է 488 անգամ
Լրահոս
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել
Ամենաընթերցվածները